Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 8 Nov 2015 - 04:07
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի :

Ermenistan – Türkiye savaşı

Հովհաննես Քաջազնունի. “Հայ-թուրքական պատերազմը վերջնականապես կոտրեց մեր մեջքը”

September 30, 2015
http://www.aniarc.am/

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1923 թվականին ՀՅԴ խորհրդաժողովին հղած զեկուցագրից:

Աշնան սկզբին ծագեց հայ-թուրքական պատերազմը, որ վերջնականապես կոտրեց մեր մեջքը:
Կարո՞ղ էիք արդյոք խուսափել այդ պատերազմից: Հավանականորեն՝ ոչ:
1918 թվականին ջախջախված Թուրքիան երկու տարի ձգած էր հանգիստ, առանց պարտության հետևանքները ձևակերպելու ու նոր դրություն հաստատելու համար միջոցներ ձեռնարկելու: Այդ երկու տարվա ընթացքում թուրքերը շունչ քաշեցին, կազդուրվեցին: Հանդես եկան երիտասարդ, ձեռներեց ու հայրենասեր զինվորականներ, որոնք Անատոլիայի խորքերում սկսեցին արագորեն վերակազմել բանակը: Թուրքերի մեջ ուժգնորեն արթնացել էր ազգային գիտակցությունը և ինքնապաշտպանության բնազդը: Սևրի դաշնագրին պետք է հակադրեին ռազմական ուժ, որպեսզի ապահոված լինեին իրենց ապագան գոնե Փոքր Ասիայում: Պարզ է, որ այդ հակադրությունը հանդես պիտի բերվեր ոչ այնքան հյուսիս-արևելքում, որքան հարավ-արևմուտքում: Բայց այնտեղ կենտրոնանալու և Հունաստանի դեմ ճակատ պահելու համար պետք էր կանխապես ապահովեին իրենց թիկունքը հայկական սահմանների վրա: Գուցե կարիք ունեին զենքի ու զինամթերքի, որ մենք ամբարել էինք Կարսի ու Ալեքսանդրապոլի պահեստներում: Գուցե և այն, որ պահանջ էին զգում փորձելու իրենց ուժերը նախ թույլ հակառակորդի վրա, որպեսզի ինքնավարություն ձեռք բերեին՝ ավելի մեծ ու դժվար ձեռնարկի համար…
Ոչ ոք չի կարող հաստատել, թե այդ տրամադրություններն ու մտադրությունները թուրքերը իրոք ունեին, բայց հավանական է, որ ունենային , ուստի և հավանական է, որ պատերազմը անխուսափելի էր (քանի որ այն պետք էր թուրքերին):
Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել:
Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա: Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում և չէինք զգուշանում: Հակառակը, Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:
Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի): Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու:
Պետք է հիշել ու հաշվի առնել, որ 1920թ. աշնանը մենք բոլորովին quantité négligeable (արհամարհելի մեծություն) չէինք թուրքերի աչքում: Նախորդ երկու տարիների զուլումը անցել էր արդեն կամ անցնելու վրա էր. ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդեն, մի քիչ հանգստացել, կազդուրվել: Ունեինք բանակ, որ լավ զինված էր անգլիակն զնեքով ու մաքուր հագնված անգլիական հագուստներով: Ունեինք բավականաչափ ռազմապաշար, մեր ձեռքում էր Կարսի պես կարևոր բերդը: Վերջապես, և որ ամենից ցուցադրելին էր, հրապարակում կար Սևրի դաշնագիրը, որ այն ժամանակ վարկաբեկված մի թղթի կտոր չէր, այլ զորեղ զենք թուրքերի դեմ:
Մեր դրությունը այլևս այն չէր, ինչ էր Բաթումում 1918թ. մայիսին: Մենք կարող էինք հուսալ, թե մեր խոսքը հաշվի կառնվի, մանավանդ, որ իրենք՝ թուրքերը, դեռևս պարտված վիճակի մեջ էին:
Այդ փորձը չարինք:
Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը:
Հավանականորեն պիտի սկսեցին Բաթումից ու Բրեստ-Լիտովսկից և ապա աստիճանաբար զիջելով՝ հասնեին մինչև 1914 թվականի սահմանները. Գուցե մի քայլ էլ ետ գնային , հրաժարվեին նաև Բայազետից ու Ալաշկերտից: Անհավանական է, որ սրանից ավելի զիջող լինեին նույնիսկ 1920թ. սեպտեմբերին: Փոխարենը, կպահանջեին, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվեր Սևրի դաշնագրով նախատեսված իրավունքներից:
Ի՞նչպես կընդուներ այդպիսի մի առաջարկ Հայաստանի կառավարությունը:
Կմերժեր, անկասկած: Չէր ընդունի, չէր հանդգնի ընդունելու և կգերադասեր պատերազմը: Եվ այդպես կաներ ոչ միայն դաշնակցական Բյուրո-կառավարությունը, այլև ամեն մի ուրիշ հայ կառավարություն: Ընդգծում եմ այս հանգամանքը, որովհետև սրանով զգալիորեն սահմանափակվում է մեր կուսակցության հանցանքի չափը:
Կառավարությունը չէր հանդգնի ընդունելու, որովհետև բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված և անկոչ հայրենիք փրկողները՝ թե երկրի ներսում, թե մանավանդ երկրից դուրս, բոլորը իբրև մի մարդ կընմբոստանային, կքարկոծեին, միաբերան դավաճան կհայտարարեին այնպիսի մի կառավարությանը: Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթացրել իրականության գիտակցությունը:
Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում:
Սոսկ ենթադրություններն էին սրանք ու կարելիություններ, որ հիշատակում եմ միայն՝ այն ժամանակվա մտայնությունը բնորոշելու համար:
Իսկ փաստը՝ պատերազմն էր:
Փաստն այն էր, աններելի փաստ, ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս պատերազմի անմիջական առիթ տվ[եց]ինք: Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին և չէինք ճանաչում մեր սեփական բանակը: Պատերազմը վերջացավ մեր կատարյալ պարտությամբ:
Մեր բանակ, որ կուշտ էր, լավ զինված ու լավ հագնված, չկռվեց: Զորքերը շարունակ նահանջում էին կամ դիրքերը լքում, զենքերը թափում և ցրվում գյուղերը:
Բանակը բարոյալքված էր ներքին կռիվների շրջանում, անմիտ ավերումների ու անպատիժ թալանների շնորհիվ: Բարոյալքված էր ու հոգնած: Խմբային ու խմբապետական համակարգը, որ մասնավորապես խրախուսվել էր Բյուրո-կառավարության կողմից, քանդել էր զինվորական կազմի ամբողջությունը, միությունը: Բանակի դաստիարակությունը, ռազմական ոգին, կուռ կազմակերպությունն ու կարգապահությունը, ուրեմն և ընդդիմադրական ուժը, թուլացած էին ծայր աստիճանի, ու դա անակնկալ էր կառավարության համար: Կառավարությունը և ինքը՝ զինվորական նախարարը, չէին ճանաչում բանակը:
Ապա մի ճակատագրական սխալ արեց կառավարությունը. զորքերի թիվը ավելացնելու նպատակով նոր ու նոր զինակոչներ էր անում, զենքի տակ առնում հասակավոր, հոգնած, ընտանեկան ու տնտեական հոգսեորով ծանրաբեռնված մարդկանց, հապճեպ ձգում ուսերին զինվորական վերարկուն, հրացանը ձեռն առնում ու անմիջապես ճակատ ուղարկում: Պատրաստի դասալիքներ էին սրանք, որ մի ավելորդ բարոյալքում ու կազմալուծում էին մտցնում զորական շարքերում:
Նոյեմբերի երկրորդ կեսին, երբ Կարաբեքիր փաշայի հաղթական զորքերը արդեն Ալեքսանդրապոլ էին հասել Բյուրո-կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց իր հրաժարականը: Այլևս չէր կարող մնալ իշխանության գլուխ, պարտված էր ու պարտության իսկ հետևանքով՝ վարկաբեկված: Ապա պետք էր թուրքերի հետ խաղաղության բանակցություններ սկսել և գերադասելի էր, որ բանակցողները նոր մարդիկ լինեին:
Մի փոքր տատանումներից հետո (սկզբում ծրագրվում էր ուրիշ կազմի դահլիճ) կազմվեց Ս. Վրացյանի կառավարությունը՝ դաշնակցականներից ու սոցիալիստ-հեղափոխականներից: Դաշնակցական նախարարները պատկանում էին կուսակցության «ձախ» նկատված թևին: Ինքը՝ նոր վարչապետը, ճանաչված էր իբրև ռուսական կողմնորոշման մարդ, իսկ սոցիալիստ-հեղափոխականները անձնական կապեր ունեին հայ-բոլշևիկյան շրջանակներում:
Մի հեռավոր հույս կար, թե բոլշևիկների հրապարակ գալու դեպքում (մի բան, որի անխուսափելիությունը սկսում էինք հասկանալ արդեն), այդպիսի կազմ ունեցող կառավարությունը թերևս կարողանա մի ընդհանուր լեզու գտնել նորեկների հետ:
Թուրքերը գրավել էին արդեն Ալեքսանդրապոլը:
Միաժամանակ հայ բոլշևիկները, ռուսական կարմիր զորքերի գլուխն անցած՝ մտան Աղստաֆայի կողմից Իջևան ու Դիլիջան:
Կա՞ր արդյոք որևէ համաձայնություն բոլշևիկների ու թուրքերի միջև:
Մեր շարքերում շատ տարածված է այդ համոզմունքը: Կարծում եմ, սակայն, որ սխալ է այդ: Համենայն դեպս, դրական ապացույց չկա: Հավանական է, որ բոլշևիկյան գործակալները (կամ բոլշևիկյան տրամարություն ունեցող անհատներ) աշխատել են քանդել ներսից մեր բանակը: Բայց դրա համար հարկավոր չէր որևէ համաձայնություն թուրքերի հետ. հետո, մեր պարտությունը արագացնելու համար շատ էլ կարևոր չէր բոլշևիկների միջամտությունը: Բավական էին շորագյալցի բիձաները, որոնց միակ միտքն ու միակ ցանկությունն էր՝ շուտով տուն վերադառնալ, հավաքել, կալսել ու ամբարել հացը, իսկ եթե թուրքերը գալու են՝ փախցնել ընտանիքն ու տավարը մի ապահով տեղ…
Բոլշևիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը (որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարությունը:
Անշուշտ, բոլշևիկները օգտվեցին մեր պարտությունից և շատ բնական էր դա: Բայց դրա համար անհրաժեշտ չէր, որ կանխապես համաձայնության եկած լինեին թուրքերի հետ:
Դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանում հաղթանակ տանելուց և Ադրբեջանում հաստատվելուց հետո, բոլշևիկների հետևյալ քայլը պիտի լիներ մտնել նաև Վրաստան ու Հայաստան: Ժամանակի ծնդիր էր սա: Պետք էր ընտրել մի բարեհաջող ժամ՝ գործողությունը առանց գլխացավանքների կատարելու համար: Հայաստանի ժամը հնչեց, ու բոլշևիկները ար[եց]ին այն, ինչ չհաջողեցան անել մայիսին:
Հովհաննես Քաջազնունի. «Շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ»


_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Dernière édition par mafilou le Mar 15 Juin 2021 - 23:19; édité 1 fois
Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 8 Nov 2015 - 04:14
MessageSujet du message: Ermenistan – Türkiye savaşı
Répondre en citant

Neden 1920’de Ermeniler, Türklere karşı savaşmadılar – Vratsyan ve Kaçaznuni tartışması

Ինչո՞ւ 1920-ի աշնանը հայերը չկռվեցին ներխուժող թուրքերի դեմ. Վրացյանի և Քաջազնունու բանավեճը

September 30, 2015
http://www.aniarc.am/

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական մտքի պատմության լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գիրքը, այսօր՝ 11-րդ մասը (հատորում նման բաժանումներ չկա): Այս հատորը պատասխանն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի՝ նախ ուղղված ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին, ապա և տպագրված առանձին գրքով Բուխարեստում 1923-ին: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի ինչպես վերոնշյալ երկու գործերը, այնպես էլ նույն թեմայով Արշակ Ջամալյանի «Յ. Քաջազնունին եւ Հ.Յ.Դաշնակցութիւնը» աշխատությունը:

Քաջազնունին հարց է տալիս. «Կա՞ր արդյոք որևէ համաձայնություն բոլշևիկների և թուրքերի միջև»:
Եվ պատասխանում է. «Մեր շարքերում շատ տարածված է այդ համոզմունքը: Կարծում եմ, սակայն, որ սխալ է այդ. համենայն դեպս, դրական ապացույց չկա… Բոլշևիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը (որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարությունը»: Այս կետում էլ Քաջազնունին սխալվում է: Ճիշտ է, սկզբում այն կարծիքը կար, որ թուրքերի ուժը շատ էլ մեծ չէ, բայց հետո պարզվեց, որ թուրքերը մեր դեմ հանել էին առնվազն 20,000 կանոնավոր զորք: Այս թվի մասին կարելի չէ ասել «շատ էլ մեծ չէր», երբ նույն ժամանակ Սարիղամիշ-Մերդենեկ գծի վրա ունեինք ընդամենը 300 զինվոր:
Որ «մեր սեփական ապիկարությունը» դեր խաղում էր, ես չէ, որ պիտի հերքեմ: Բայց որ «մեր պարտության պատճառը բոլշևիկյան դավադրությունն էր», Քաջազնունին չէ, որ պիտի հերքի: Եղել է՞ արդյոք թուրքերի ու բոլշևիկների միջև ձևական համաձայնություն Հայաստանի դեմ, այդ ո՛չ ես կարող եմ հաստատել, ոչ էլ Քաջազնունին կարող է ժխտել: Այդպիսի պաշտոնական փաստաթուղթ հրապարակի վրա չկա, բայց որ թուրք-բոլշևիկյան գործնական քայլերից շատերը ուղղվել են Հայաստանի դեմ, այդ չի կարող վեճի նյութ ծառայել:
Արձանագրենք մի քանի փաստեր:
Հայտնի է, որ Ադրբեջանը խորհրդային դարձավ քեմալականների ջանքերով: Խալիլ փաշա, Քյազիմ բեյ և ուրիշներն էին, որ բոլշևիկներին բեր[եց]ին Բաքու և այնտեղից էլ Զանգեզուրի վրայով առաջնորդեցին Նախիջևան: Խորհրդային Ադրբեջանի առաջին քայլը եղավ հեռագրական վերջնագիր ներկայացնել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ-Զանգեզուրի շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու համար: Ադրբեջանի խորհրդայացման հետ մեկտեղ ամբողջ Հայաստանում բռնկվեցին բոլշևիկյան ապստամբություններ, և գրեթե անընդհատ, թե՛ մինչև հայ-թուրքական պատերազմը, և թե՛ պատերազմի ընթացքում կարմիր զորամասերը պաշարման վիճակի մեջ էին պահում Հայաստանի հյուսիսային սահմանները: Թե՛ բոլշևիկյան ապստամբությունների և թե՛ հյուսիսային սահմանների վրա կատարված հարձակումների հետևանքով երկիրը ահագին նյութական ու բարոյական ուժ վատնեց ու թուլացավ: Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:
Թե Շուշի-Նախիջևան խճուղով և թե Սև ծովի նաահանգիստներով բոլշևիկները մեծ քանակությամբ ոսկի, ռազմամթերք, թնդանոթներ, անթել հեռագիր, փոխադրության միջոցներ և պարեն ուղարկեցին Տրապիզոն և Էրզրում: Այդ ռազմամթերքով ու դրամով Քյազիմ Կարաբեքիր փաշան զինեց ու կազմակերպեց իր բանակը և ուղղեց դեպի Հայաստանի սահմանները: Կարսն ու Ալեքսանդրապոլը նվաճվեցին բոլշևիկյան զենքերով: Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թող Քաջազնունին ինքը որոշի:
Հիմա արդեն հայտնի է, որ Քյազիմ Կարաբեքիրի սպայակույտում եղել են բոլշևիկ գործակալներ, որոնք կապ են պահել Հայաստանում պահված բոլշևիկների հետ և վերջիններից տեղեկություններ են ստացել: Լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ նույնիսկ Լեգրանը հարաբերության մեջ է եղել թուրք հրամանատարության հետ: Անհերքելի է նաև այն, որ Թիֆլիսից ու չեզոք շրջանից բոլշևիկները թռուցիկներ ու պրոպագանդիստներ են ուղարկել հայկական զորքերի մեջ և աշխատել նրանց բարոյալքել: Փաստ է նաև, որ երբ թուրք[ական] բանակը մոտենում էր Ալեքսանդրապոլին, բոլշևիկյան կոմիտեն ընդառաջ է գնացել կարմիր դրոշակով և բոլշևիկ ներկայացուցչի առաջին խոսքը եղել է . «Ողջո՛ւյն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ դաշնակների դժոխքից»…* *Կարող եմ ճառախոսի անունը տալ. Քյազիմ Կարաբեքիրի բանակին ողջույնի ճառ խոսողը եղել է Ալեքսանդրապոլի նորակազմ հեղկոմի ներկայացուցիչ օր. Նուշիկ Զավարյանը:
Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:
Ահա ինչ է գրված ֆրանսիացի հայտնի պատմաբան Հանրի դը Ուենդելի խմբագրությամբ հրատարակվող «Սովետների պատմությունը» գրքում. «Ամենակարևոր փաստը, որ մենք պետք է այստեղ հիշատակենք, ռուս-թուրքական դաշինքն է: Կնքված 1920թ. հունիսին և լրացված զինվորական համաձայնությամբ, որ ստորագրվեց հոկտեմբերի 27-ին Սվազում Ռադեկի, Վոլսկիի, Էլիավայի և Ահմեդ Մուխթարի կողմից, դաշինքը հաստատված է նախ և առաջ Սևրի դաշնագրի բացասման վրա: Նա մերժում է կատարելապես Դաշնակիցների վերահսկողությունը նեղուցների վրա, ջնջում է բոլոր անդամահատումները, ճանաչում է օսմանյան վեհապետությունը թուրքական հողերի ամբողջության վրա, վերջապես հաստատում է համերաշխություն Անկարայի կառավարության հետ արտաքին իմպերիալիզմի դեմ մղվող կռվում: Ռուսաստանը դրամ է տալիս Մուսթաֆա Քեմալի ձեռնարկի համար և նրա տրամադրության տակ է դնում Կովկասի զենքերի պահեստներ և բազմաթիվ գործարաններ ռազմամթերքի ապսպրանքներ կատարելու համար:
«Այս դաշինքի հետևանքները բազմաթիվ են և շատ կարևոր: Բացի Բաքվի արևելեան ժողովուրդների համագումարից, որի բանաձևերը կքննենք հաջորդ գլխում, մենք պետք է անմիջապես նկատենք, որ այս դաշնագրի հիման վրա էր, որ Մուստաֆա Քեմալիբանակները 1920-ի սեպտեմբերի 19-ին արշավեցին Հայաստանի դեմ: (Ընդգծումը իմն է. Ս. Վ.)»:
«Այս արշավանքը հասավ իր նպատակին, խորհրդային ռեժիմը հայտարարվեց Հայաստանի ամբողջ տարածության վրա, և Ռուսաստանի, Ադրբեջանի, Անկարայի և Հայաստանի խորհրդային կառավարությունները ստորագրեցին միության և եղբայրության դաշնագիր»:
Այս նույն փաստը հաստատվում է և մի ուրիշ աղբյուրից. «Ռըվյու դյու Մոնդ Մյուսլիման» լուրջ և շատ իրազեկ ամսագիրը հաղորդում է, որ կապ կա Կարաբեքիր փաշայի Հայաստանի դեմ սկսած պատերազմական գործողությունների և Բաքվի Արևելյան ժողովուրդների համագումարի միջև, որին ներկա էր և Էնվէր փաշան: Նույն տեղ[ում] ասվում է նաև, որ քեմալականները ստանում էին բոլշևիկներից պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ ռազմամթերք, անթել հեռագրի գործիքներ, ծանր թնդանոթներ և այլն:
Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:
1920թ. հոկտեմբերի 10-ին Երևան եկավ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը և 13-ին Հայաստանի կառավարությանը ներկայացրեց մի նոտա, որով պահանջում էր.
1. Խորհրդային Ռուսաստանին իրավունք տալ հայկական երկաթուղիներով ու խճուղիներով տեղափոխելու զորք ու ռազմամթերք թուրքական բանակին միանալու համար:
2. Հրաժարվել Սևրի դաշնագրից:
Եվ այս արվում էր այն ժամանակ, երբ թուրքերը Բեգլի Ահմեդի տակ կանգնած՝ սպառնում էին Հայաստանին:
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնական տեղեկություն ստացավ, որ 12 օր առաջ Տուափսեում ստացվել է Մոսկվայից 16 վագոն հրացան ու փամփուշտ և անմիջապես շոգեմակույկներով փոխադրվել Տրապիզոն, պարպվել ռուսական նավամատույցի թիվ 1 պահեստում և ապա բաժանվել է չեթեներին, որոնք ուղղվել են հայկական ճակատ: Այս մասին մեր կառավարությունը անմիջապես հայտնեց Մոսկվա և Դաշնակիցների Թիֆլիսի ներկայացուցիչներին:
Խորհրդային Ադրբեջանի պաշտոնաթերթ «Կոմունիստը» թուրքերի Հայաստանի դեմ սկսած պատերազմի առթիվ իր հոկտեմբերի թիվ 137-ում գրում է. «Հարավ-Արևմտյան Կովկասի (Կարս-Արդահան-Բաթում) հանրապետության կառավարության հինգ անդամները՝ երեք մահմեդական, մեկ հույն և մեկ ռուս, որոնք 1919 թվին անգլիացիների կողմից ձերբակալված էին Կարսում և աքսորված Մալթա կղզին , փախել են գերությունից և վերադառնում են հայրենիք, որպեսզի նորից՝ ԵրրորդԿոմունիստական Ինտերնացիոնալի օգնությամբ, ձեռք առնեն երեք միլիոնանոց մահմեդական ազգաբնակչութեան ազատագրության գործը Դաշնակների և մենշևիկների ձեռքից»: Նույն թերթը գոհունակությամբ արձանագրում է, որ Մուստաֆա Քեմալի զորքերը գրավել են Կարսի ու Բաթումի նահանգները, Ախալցխան, Սուրմալուն ու Շարուրը:
1920թ. օգոստոսի 6-ին Հայաստանի հետախուզական մասի վարիչը հաղորդում է Թիֆլիսից. «Բաթումում ու Բաքվում երիտասարդ թուրքերը բանակցել են բոլշևիկների հետ և համաձայնության են եկել միասին դուրս գալու Եվրոպական իմպերիալիստների դեմ: Քեմալականները բավական մեծ գումար են ստացել բոլշևիկներից այդ ուղղությամբ աշխատելու համար: Հայաստանը ճանաչված է անվստահելի, Անտանտի կողմնակից: Թուրքերի նպատակն է պահպանել Թուրքիայի ամբողջությունը և ամեն ջանք գործ[ի] դնել անկախ Հայաստանի ստեղծումը խանգարելու»:
1920թ.սեպտեմբերի 20-ին Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը տեսնվում է Լեգրանի հետ և հարցնում, թե արդյոք Խորհրդային Ռուսաստանը հարկ չի՞ համարում ճնշում գործ[ադրել] իր դաշնակից թուրքերի վրա սկսված հարձակումը կասեցնելու նպատակով: Լեգրանը խոստանում է հեռագրել Մոսկվա: «Բայց, նկատում է Հայաստանի ներկայացուցիչը իր զեկուցման մեջ, ինձ թվաց, որ սա սոսկ դիվանագիտական պատասխան էր: Ես կարծում եմ, որ այս խաղը սկսված է ո՛չառանց Սովետական Ռուսաստանի օգնության՝ մեզ նեղ պայմանների մեջ դնելու դիտավորությամբ»:
Մեր պարտության պատճառ եղող դավադրություննե՞ր են սրանք, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:
Քաջազնունին համոզված է , որ «բոլշևիկների դաւադրությունը չէր մեր պարտութեան պատճառը».թո՛ղ նա ինքը խօսի իր խղճի հետ: Իմ խիղճը և իմ ունեցած փաստերը հակառակն են ասում: Իսկ երբ բացուին Մոսկուային արտաքին աշխարհի համար գոցուած արխիւնները և հրատարակութեան տրուին գաղտնի վաւերագրերը, անշուշտ Քաջազնունին էլ կը համոզուի, թե ի՜նչ մեղք է վերցնում նա իր հոգու վրա համդէպ պատմութեան ու հանդէպ հայ ժողովրդի իր այս ո՛չ մի իրական տուեալի վրա չհիմնուած կարծիքներով:
Այս նյութը վերջացնելուց առաջ հիշեմ ևս մի դեպք: 1919 թվի աշնանը Երևանում ստացվեց Դաշնակցության Պոլսի Պատասխանատու մարմնի ուղարկած բոլշևիկ-քեմալական գաղտնի դաշնագրի պատճենը: Դաշնագիրը ստորագրված էր, լավ չեմ հիշում՝ Սամսոնում կամ Տրապիզոնում, և պատճենը ձեռք էր բերված շատ վստահելի աղբյուրից: Երևանում այդ թուղթը ահագին հուզումառաջ բերեց, և ընկ. Ա[րշակ] Ջամալյանը, Ռ[ուբեն] Տեր-Մինասյանը ու ես Հ. Յ. Դաշնակցության Բյուրոյի կողմից մեկնեցինք Թիֆլիս, որպեսզի բոլշևիկյան աղբյուրից իմանանք ճշմարտությունը: 1920թ. հունվարի սկզբին Ռ[ուբեն] Տեր-Մինասյանը, Թիֆլիսի մեր Կենտրոնական կոմիտեի մի անգամ և ես տեսնվեցինք Համառուսական կոմունիստական կովկասյան բյուրոյի ընդհանուր քարտուղար Հ. Նազարեթյանի հետ, ով գաղտնի ապրում էր Վրաստանի մայրաքաղաքում և վարում իրենց կուսակցության գործերը: Մենք հարցրինք. 1. ճի՞շտ է արդյոք, որ բոլշևիկների և քեմալականների միջև կնքված է գաղտնի համաձայնություն և 2. ճի՞շտ է, որ այդ համաձայնությունը ուղղված է նաև Հայաստանի դեմ: Նազարեթյանը բոլշևիկ-քեմալական համաձայնության փաստը չհերքեց և կմկմալով ու շփոթվելով շատ երկար խոսում էր այն մասին, որ խորհրդային իշխանությունը ճնշված ժողովուրդների պաշտպան է և, հետևաբար, չի կարող չպաշտպանել նաև հայ ժողովրդին: Մեր դրած պարզ հարցին պարզ պատասխան չստացանք, և Նազարեթյանի խոսքերից այն համոզումը գոյացրինք, որ, իրոք, բոլշևիկ-քեմալական գաղտնի համաձայնությունը կարող է ուղղել նաև Հայաստանի դեմ…

Շարունակելի


_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Lun 12 Sep 2016 - 03:08
MessageSujet du message: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտոնական պատվիրակությունը 1919 թ
Répondre en citant

Birinci Ermenistan Cumhuriyeti ileri gelenleri - Paris, 1919

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտոնական պատվիրակությունը 1919 թ
. աշնանը Փարիզից մեկնել էր ԱՄՆ-ը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի առաջին ղեկավար Հովհաննես Մաթևոսի Քաջազնունու գլխավորությամբ։ ՀՅԴ պատմության թանգարանի արխիվում պահվող այս բացառիկ լուսանկարում ձախից աջ նստած են ՀՀ ֆինանսների երկրորդ նախարար Արտաշես Էնֆիաջյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, զորավար Հակոբ Բագրատունին, ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, զորավար Անդրանիկ Օզանյանը և պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյանը, իսկ հետևում կանգնած են գյուղատնտես Արտեմ (Հարություն) Փիրալյանը, պատվիրակության զինվորական առաքելության փոխհրամանատար Միքայել Տեր-Պողոսյանը, ՀՀ առաջին ու երկրորդ վարչապետներ Հովհաննես Քաջազնունու և Ալեքսանդր Խատիսյանի անձնական թիկնապահ ու քարտուղար, Հայոց բանակի սպա Սուրեն Մելիքյանը (ՀՀ ֆինանսների փոխնախարար Համբարձում Մելիքյանի որդին), ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանը (Արմեն Գարո) և պատվիրակության զինվորական առաքելության հրամանատար Հայկ Բոնապարտյանը։



Simon VERATSIAN, Hamo Ohantchanian, Alexandre Khadissian, Hrant Samuelian vs...
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Jeu 25 Jan 2018 - 03:43
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

Հայաստանի Հանրապետութեան Պետական Պատուիրակութեան Առաջին Պաշտօնական Այցը ԱՄՆ. 1919թ.

September 20, 2016
http://asbarez.com/arm/264215/Հայաստանի-Հանրապետութեան-Պետական-Պա/



Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական պատուիրակութիւնը 1919թ. աշնանը Փարիզից մեկնել էր ԱՄՆը՝ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի առաջին ղեկավար Յովհաննէս Մաթեւոսի Քաջազնունու գլխաւորութեամբ: ՀՅԴ պատմութեան թանգարանի արխիւում պահուող այս բացառիկ լուսանկարի կենտրոնում կանգնած են պատուիրակութեան զինուորական առաքելութեան հրամանատար Հայկ Բոնապարտեանը, զօրավար Անդրանիկ Օզանեանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, զօրավար Յակոբ Բագրատունին, պատուիրակութեան զինուորական առաքելութեան փոխհրամանատար Միքայէլ Տէր Պօղոսեանը, նրանց հետեւում են կանգնած ՀՀ ֆինանսների երկրորդ նախարար Արտաշէս Էնֆիաջեանը, պրոֆեսոր Աբրահամ Տէր Յակոբեանը, ՀՀ առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին, որի հետեւում էլ կանգնած են ՀՀ խորհրդարանի պատգամաւոր, ԱՄՆում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջեանը (Արմէն Գարօ), ՀՀ առաջին ու երկրորդ վարչապետներ Յովհաննէս Քաջազնունու եւ Ալեքսանդր Խատիսեանի անձնական թիկնապահ ու քարտուղար, Հայոց բանակի սպայ Սուրէն Մելիքեանը (ՀՀ ֆինանսների փոխնախարար Համբարձում Մելիքեանի որդին) եւ գիւղատնտես Արտէմ (Յարութիւն) Փիրալեանը:
Ազատագրուած ու անկախացած հայրենիքից առաջին անգամ ԱՄՆը ժամանած բարձրաստիճան հիւրերին էլ շրջապատել են խանդավառուած ամերիկահայերը:
Ի դէպ, պէտք է նշել, որ ԱՄՆում 1919-1920 թուականներին գտ-նուող մեր նորանկախ պետութեան պատուիրակութիւնը ճոխ ընդունելութեան արժանացաւ ԱՄՆ կառավարութեան կողմից, անգամ Նիւ Եորքի Մեդիսոն պողոտայում բացուեց պատուիրակութեան պաշտօնական գրասենեակը՝ Յովհաննէս Քաջազնունու անունով, որի ցուցանակի եւ շէնքի լուսանկարները եւս պահպանուել են, նաեւ նրանց հետ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարներ Ռոբերտ Լանսինգը եւ Բէյնբրիջ Քոլբին, մի շարք կոնգրեսականներ, սենատորներ, նախարարներ, նահանգապետներ, քաղաքապետներ եւ այլք, իսկ 1920թ. Ապրիլին ԱՄՆ պաշտօնապէս ճանաչեց Հայաստանն իբրեւ քոյր հանրապետութիւն:
Պատուիրակութեան մի քանի անդամներ այցելեցին Քեմբրիջ քաղաքի Հարվարդի համալսարան՝ ծանօթանալու այդ հին կրթոջախին, ստեղծելու համագործակցային կայուն յարաբերութիւններ, որպէսզի Հայաստանում բացուելիք առաջին պետական բուհը՝ Հայաստանի համալսարանը եւս այդպիսի բարձր չափանիշների հիման վրայ զարգանար, ինչպէս նաեւ պետութեան հաշուին հայ ուսանողները կարողանային մեկնել Հարվարդում ուսանելու:
Շրջայցից յետոյ համալսարանի ղեկավարութեան հետ համատեղ լուսանկարուեցին եւ այդ լուսանկարը եւս հասել է մեզ: Հայաստանի առաջնորդ Յովհաննէս Քաջազնունին բացառիկ հնարաւորութիւն ունեցաւ շրջելու ԱՄՆ մի շարք քաղաքներում, օրինակ՝ Վաշինգտոն, Նիւ Եորք, Ֆիլադելֆիա, Բոստոն, Դետրոյթ, Չիկագօ, Լոս Անջելես, Ֆրեզնօ եւ այլն, հանդիպելու տեղի հայ համայնքների հետ, որոնք մեծ ցնծութեամբ էին ընդունում իրենց յօշոտուած, բայց վերածնուող հայրենիքի առաջին ղեկավարին եւ խոստանում էին անպայման վերադառնալ ընդլայնուող միացեալ Հայաստան:

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Jeu 25 Jan 2018 - 03:57
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
Répondre en citant

Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı

Հովհաննես Քաջազնունին` Բաքվի Հայոց եկեղեցու ճարտարապետ

http://depiararat.com/hy/հովհաննես-քաջազնունին-բաքվի-հայոց-եկ/



Հայերը Բաքու տեղափոխվել են 19-րդ դարի երկրորդ կեսից` Ղարաբաղից, Շամախիից, Շուշիից, Նուխիից, Գանձակից և նույնիսկ բուն Հայաստանից ու Վրաստանից: Սոցիալական դիրքի տեսակետից նրանց կազմը բավականին բազմազան էր: Բնականաբար հիմնական զանգվածը բանվորներ էին: Նրանք աշխատանքի էին ընդունվում նավթահորերում, գործարաններում և շինարարությունում: Բաքուն բազմազգ քաղաք էր, բայց հայերը իրենց թվով և գործունեության բնույթով ու մաշտաբներով հատուկ տեղ էին զբաղեցնում նրանում: 1891թ. վիճակագրական տվյալներով քաղաքի 105,8հազ.բնակիչների թվում, թաթարներից հետո (39.5հազ.-34.5%),երկրորդ տեղը զբաղեցնում էր հայ բնակչությունը (22,7հազ.-21,4%):

[img:16e10486c3]http://[url=http://depiararat.com/wp-content/uploads/2018/01/ek9-233x300.jpg%5Dhttp://depiararat.com/wp-content/uploads/2018/01/ek9-233x300.jpg%5B/url%5D[/img:16e10486c3]

Հայերի թվում կար մտավորականության զգալի շերտ: Դրանք տարբեր մասնագիտության ճարտարագետներ էին, բժիշկներ, իրավաբաններ, մանկավարժներ և, իհարկե, այլաբնույթ աստիճանի պաշտոնյաներ: Հայ բնակչության բազմաթիվ ներկայացուցիչներ զբաղվում էին տեղական և միջազգային առևտրով, ունեին վաճառատներ, առևտրային ֆիրմաներ: Սակայն առանձնակի գործարարական նվաճումներ ունեին միջակ և խոշոր նավթատերերն ու ձեռնարկատերերը: Դրանք արդյունաբերական և ֆինանսական միլիոնատեր մագնատներ էին` Ա.Մանթաշյանը, Ե.Քալանթարյանը, Մ.Արամյանը, եղբ.Միրզաբեկյանները, Բուդաղյանները, Մայիլյանները և ուրիշներ: Հայազգի նավթարդյունաբերողները հիմնել էին մի քանի փայատիրական ընկերություններ`«Արարատ», «Մասիս», «Գողթն» և այլն: Բաքվի նավթի արտահանումը Ռուսաստան, Եվրոպա և նույնիսկ Հեռավոր Արևելք ու Հնդկաստան, հիմնականում Ա.Մանթաշյանի և Գ.Լիանոզյանի մենաշնորհն էր: Բացի նավթի վերամշակման գործարաններից, հայ ձեռնարկատերերին էին պատկանում նաև մեքենաշինական, պղնձաձուլական, մեխանիկական, աղյուսագործական և այլ գործարաններ( Խատիսյան, Գյաջուցյան, Հովհաննիսյան, Մանվելյան և
ուրիշներ):



Բաքվի այս ձեռնարկատերերն են, որ մյուս մեծահարուստների` Նոբելի, Ռոտշիլդի, Դեբուրի ու Թաղիևի մասնակցությամբ կառուցել, բարենորոգել ու ընդարձակել են Բաքու քաղաքը: Որքան արագ էր զարգանում Բաքուն, նույքան արագ նա դառնում էր հայերի խոշոր մշակութային կենտրոն: Տեխնիկական մտավորականության և բարձր պետական պաշտոնյաների հետ այստեղ խարիսխ են գցում նաև գրողներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ: Հիմնում են դպրոցներ, թատրոն,տպարաններ: Տպագրվում են օրաթերթեր, շաբաթաթերթեր, գրքեր: Լուսավորական, մշակութային մեծ աշխատանք են ծավալում եկեղեցին և մասնավոր բարեգործական ընկերությունները: 1864 թվականին հիմնված «Հայկական բարեգործական ընկերությունը», «Հայոց եկեղեցիների ծխական հոգաբարձությունը» և «Հայկական մշակութային միությունը» տարբեր օջախներ ստեղծելու նպատակով դրամական հանգանակություններ էին կազմակերպում: Կառուցվում էին վարժարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ծերանոցներ, խնամածության տներ: Նշված ընկերությունների գործունեությունը չէր սահմանափակվում միայն Բաքվով, նրանք ձեռք էին մեկնում նաև մյուս քաղաքներին, գյուղերին և նույնիսկ բարեգործական միջոցառումներ անցկացնում Հայաստանում ու Վրաստանում: Բաքվում կառուցվել է մի քանի Հայկական եկեղեցիներ:



Դրանցից ամենավաղը բերդի սահմաններում կառուցված և հետագայում քանդված սբ.Աստվածածինն է (1799թ.): Հայտնի էր նաև 1863-69թթ.կառուցված սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի զանգակատունը կառուցվել է ավելի ուշ` 1898թվականին: Կար նաև մատուռ Հայկական գերեզմանատանը`սբ. Հարություն (1894թ.): Բաքվի կենտրոնում այն ժամանակ հիմնականում ապրում էին հայեր, կային նաև ռուսներ ու հրեաներ: Թաթարներն ապրում էին քաղաքի ծայրամասերում և չէին առնչվում «եվրոպական» քաղաքի բնակչության հետ: Այդ իսկ պատճառով հայկական սրբատեղի ունենալու կարիքը քաղաքի կենտրոնում զգացվում էր: Գոյություն ունեցող հայկական եկեղեցին վերափոխումների կարիք ուներ: Եկեղեցին կառուցելու համար մեծահարուստ Բուդաղյանը միջոցներ էր կտակել: 1898թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարեց Բաքվի հայկական եկեղեցու նախագծի առաջին մրցույթը: Մի քանի տարի անց հայտարարվեց երկրորդ մրցույթը:



1906թ.սեպտեմբերի 25-ին կայացավ եկեղեցու հիմքի օծման հանդեսը: 1907թ. փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագիծ, մեկը Պետերբուրգից (լեհ ճարտարապետ ), երկրորդը` Գ.Տեր-Միքելյանի, երրորդը` Հովհաննես Քաջազնունու կողմից` «Փառք քեզ, Տեր» նոտային նշանաբանով. չորրորդ և հինգերորդ հեղինակների ազգանունները մեզ հայտնի չեն: Լինելով բազմակողմանի ընդունակությունների տեր անձնավորություն` Հովհաննես Քաջազնունին պատանի տարիներին դժվարացել է նույնիսկ կողմնորոշվել որոշակի մասնագիտության ընտրության խնդրում: Սովորելով Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում (1887) ուսանողական տարիներին Քաջազնունի շատ էր նկարում, մասնակցում ցուցահանդեսների, իր գիտելիքները խորացնելով արվեստի ու ճարտարապետության պատմության մեջ: 1891 թվականի Հայկական ճարտարապետության վերաբերող նրա նկարները ցուցադրվեցին ինստիտուտի ուսանողների լավագույն նկարների ցուցահանդեսում, որը նվիրված էր ինստիտուտի 25-ամյա հոբելյանին: 1892-93թթ. ուսումնական պլանով Հովհ.Քաջազնունու կուրսի ուսանողները պետք է ներկայացնեին ռուսական, բյուզանդական կամ հայկական ոճի եկեղեցիների նախագծեր:



Հովհ.Քաջազնունին նախընտրեց հայկական և ներկայացրեց իր նախագիծը: Նա լավագույն ուսանողների շարքում էր, մեծ ապագա խոստացող ճարտարապետի համարում ուներ: Ինստիտուտը գերազանց կերպով սովորելու կապակցությամբ(1893) Քաջազնունու անունը փորագրվեց ավանդական մարմարե տախտակի վրա : Նա իր կենսագրության առաջին էջերը բացեց որպես ճարտարապետ, որպես ճարտարապետ էլ ավարտեց իր կյանքը, դառնալով խորհրդային դաժան հետապնդումներ զոհը, վարձահատույց լինելով իր փառապանծ անցյալի համար: Դեռևս ուսանողական տարիներին, երազելով նախագծել հայկական եկեղեցի, նա մեկնում է ուսումնասիրելու միջնադարյան Անին: Նշենք, որ դարասկզբին հայկական ճարտարապետությունը քիչ էր ուսունասիրված, գրականություն գրեթե չկար: իր նամակներից մեկում, ուղղված կնոջը` Սաթենիկին, գրում է.«Հայկական ճարտարապետությունը վատ է մշակված, գրականություն շատ աղքատ է, օգտվելու ձեռնարկները քիչ են ու անկանոն: Այնպես որ ամեն ճարտարապետ պետք է իրեն համար նյութեր հավաքի»: Տարիներ շարունակ Քաջազնունին մշակում է եկեղեցու նախագիծը, փայփայելով նոր, հայկական ոճով մոնումենտալ շինություն ստեղծելու գաղափարը: Գիտակցելով հայկական ճարտարապետության կարողությունները, պահպանելով բարձր գեղարվեստականությունն ու արտահայտման ազգային էությունը, Քաջազնունին իր առջև խնդիր էր դրել ստեղծել«նոր հայկական ոճ», ինչպես 19-րդ դարի կեսերին ստեղծեց նոր հայկական գրականության լեզուն:



Տարիների իղձերն իրականացվեցին հայկական եկեղեցու նախագծումով, որը պետք է կառուցվեր Բաքվի կենտրոնում: 1907թ. հունիսի4-ին ստացվեց Պետերբուրգից ժյուրիի եզրակացությունը, որի համաձայն երկու նախագիծ.ճանաչվել էին անբավարար, երեքը Վ.Պետրովսկու (Պետերբուրգի ճարտարապետի), Գ.Տեր-Միքելյանի և Հովհ.Քաջազնունու բավարար: Մրցանակը բաժանված էր երկու նախագծերի միջև, իսկ Հովհ.Քաջազնունու նախագիծը մնացել է մրցանակից դուրս: Ինչ վերաբերվում է Գ.Տեր-Միքելյանի նախագծին, ապա այն զգալիորեն հեռու էր Տեր-Միքելյանի մտածողության լակոնիկությունից: Նա ուզեցել է մի նոր խոսք ասել հայկական եկեղեցաշինության արվեստում, բայց չի գտել այդ ձգտման տակտը:Պատվիրատուի և Տեր-Միքելյանի միջև ծագած անհամաձայնությունների պատճառով եկեղեցու շինարարությունը չսկսվեց: Բուդաղյանի ընտանիքի կտակակատարների խորհուրդը կտրականապես դեմ էր ժյուրիի որոշմանը, նախընտրելով Քաջազնունու տարբերակը: Այս առթիվ Քաջազնունին իր կնոջը` Սաթենիկին գրում է.«…Ստացվեցան Պետերբուրգից եկեղեցու պրոեկտները, ժյուրիի զեկուցման հետ միասին: Իսկույն և ետ Դոլուխանյանի միջոցով ծանոթացա այդ զեկուցման հետ: Ծանոթացա և զարմացա : Բոլոր պրոեկտների մեջ զանազան պակասություններ են գտել: Երկուսը հայտարարել են ուղղակի անբավարար: Երեքը-այդ թվում և իմը-գտել են բավարար, միևնույն ժամանակ մատնացույց անելով զանազան պակասություններ: Քննադատությունից կարծես թե պիտի հետևեր, որ այդ երեք պրոեկտներից ամենից քիչ պակասավորն է և ուրեմն մրցանակը իմին պիտի տային: Բայց-ինչպես քեզ արդեն հայտնի է-մրցանակը կեսն են արել երկու մյուս պրոեկտների մեջ և իմն մնացել է դուրս:



Ըստ արժանավորության պրոեկտները դասավորել են այս կարգով. 1) Պետերբուրգից ստացվածը, 2) Տեր-Միքելյանինը, 3) իմը 4) և 5) մնացած երկուսը: Ես աշխատեցի բացատրել Դոլուխանյանին զեկուցման և եզրակացության մեջ եղած հակաճառությունը և պաշտպանել իմ ծրագիրը: Նա համոզվեց, մանավանդ որ տրամադրված էր համոզվելու, ինձ բարեկամ լինելով: Երեկոյան վարդապետի մոտ հոգաբարձուների նիստի հավաքվեցան ժյուրիի զեկուցումը կարդալու և իրանց որոշումը դնելու,-թե որ ծրագիրը պիտի ընդունեն շինության համար: Առաջինը-Պետերբուրգից եկածը-իսկույն և ետ մերժվում է: Ասպարեզ մնում է Տեր-Միքելյանինը, որը ստացել է մրցանակի երկրորդ կեսը, և իմը որ չի ստացել մրցանակ: Այստեղ երկար ու բուռն վեճ է ծագում: Ոմանք առաջարկում են համաձայն ժյուրիի գնահատության-ընդունել Տեր-Միքելյանի ծրագիրը, ոմանք կանգ են առնում իմի վրա: Դու հասկանում ես, իհարկե, որ այստեղ գերիշխող դերը պատկանում էր ոչ այնքան գեղարվեստական հայացակետերի տարբերության-ճարտարապետության մեջ հոգաբարձության ահագին մեծամասնությունը միանգամայն տգետ է-որքան անձնական համակրանքի և հակակրանքի: Երկար վիճում են, բայց համոզեցնել միմյանց չեն կարողանում: Վճռում են հարցը քվեարկության դնել:



Գաղտնի քվեարկություն են կատարում, որի հետևանքը լինում է այն, որ ձայները բաժանվում են. հինգ ձայն ստանում է Տեր-Միքելյանը, հինգ ձայն ես: (հոգաբարձուները տասն են): Սրանից հետո ի՞նչ անել: Մի փոքր վիճաբանելուց, որոշում են հայտնել վերջնական վճիռը կտակատարներին, որ ծրագրին որ գերադասություն տան կտակատարները, իբրև գործի անմիջական տեր,այն ծրագրով էլ կառուցանել շինությունը: Այդ նպատակով երեք կտակատարներ պիտի հավաքվեն վաղը չէ մյուս օրը, հինգշաբթի և իրանց վերջնական վճիռը դնեն: Ուրեմն ինձ ու քեզ համար այժմ ամենակարևոր հարցը այն է, թե ովքե՞ր են կտակատարները- և դեպի ո՞ր կողմը-հավանականորեն-կարող են թեքվել նրանք: Կտակատարներից մեկը, Դոլուխանյանն է, որի տրամադրությունը անորոշ է -կարող է և ինձ տալ իր քվեն, բայց ավելի հավանական է,որ տա հակառակորդիս:Երկրորդը Ստ.Այվազովն է, որ հավանականորեն ինձ կտա ձայնը: Ուրեմն, ինչպես տեսնում ես, շանսերը առաժմս իմ կողմն են, թեև ոչինչ վճռողական դեռևս չի կարելի ասել.այս երկու օրվա ընթացքում Այվազովը և Մելիքյանցը կարող են ենթարկվել զանազան ազդեցությունների և վերջին րոպեին փոխել իրենց տրամադրությունը:



Այնուամենայնիվ, լավ է առաժմս և այն, որ հարցը այդպես է դրվել. սա ավելի է, քան ես կարող էի հուսալ, վախենալով որ հոգաբարձությունը առանց այլևայլության կընտրե Տեր-Միքելյանի ծրագիրը, իբրև հավանության ստացածը ձեռնահաս մասնագետների կեղմից: Սպասենք ուրեմն, երեք օր էլ: Կարող ես երևակայել իմ նյարդային լարված դրությունը երեկվա օրը և այն երեք օրը, որ ունեմ դեռևս սպասելու: Աշխատում եմ պինդ լինել: Խորհուրդ եմ տալիս նույնը և քեզ: Մի կարևոր բան ևս.պնդելով իմ ծրագրի վրա և աշխատելով, որ նա հաղթող դուրս գա, ես բոլորովին հանգիստ եմ խղճով, որովհետև ես հաստատ համոզված եմ, որ իմ ծրագիրը ամենից լավն է» : 1907թ. հունիսի 7-ին Բուդաղյանի կտակատարները միաձայն ընտրեցին Հովհ.Քաջազնունու նախագիծը:Եկեղեցու շինարարությունը հանձնարարեցին Հովհ.Քաջազնունուն: «…Երեկ երեկոյան կտակատարները վճռել են ընդունել շինության համար իմ կազմած ծրագիրը: Իսկ ինչպես գրել էի քեզ առաջին նամակովս, այդ վճիռը վերջնական է: Անբավականությունը թե մի քանի հոգաբարձուների և թե ժողովի մի մասի մեջ շատ մեծ է: Արդեն սկսվել է հարձակումներ թե կտակատարների և թե իմ ծրագրի վրա: Երեկ և այսօր տեղական լրագրում հոդվածներ դուրս եկան այդ ուղղությամբ: Հավանական է, որ այդ ՑՐՈՉսÿ-ն (թունավորումը-Մ.Հ.) պիտի շարունակվի և ապագայում: Բայց սա ինձ չի վախեցնում ամենևին:



Եկեղեցին կշինվի և կշինվի իմ ծրագրով,- ահա միակ կարևոր փաստը: Պետերբուրգի ժյուրին, հոգաբարձուները, կտակատարները, Տեր-Միքելյանը, Բաքվա հասարակությունը, լրագիրը, հոդվածները,- սրանք բոլորն էլ անցողական բաներ են, իսկ եկեղեցին դարերով կմնա կանգուն,-այն եկեղեցին,որ հղացել և ծնվել է իմ մտքի մեջ, մարմին է առել իմ աշխատանքով, անսասան ժայռի պես պիտի կանգնի և ծաղրի անզոր հարձակումների ոտնձգությունների երեսին: Ահա թե ինչ է իսկապես կարևորը: Անկասկած, կռիվը դեռ չի վերջացել, հարկավոր կլինի շատ խոչնդոտներ հաղթել,շատ արգելքներից անցնել,-բայց ամենավտանգավոր րոպեն անցել է արդեն, մնացածը հեշտ է»,- գրում է Քաջազնունին կնոջը`Սաթենիկին: Շուտով սկսվեց նախագծի աշխատանքային գծագրերի մշակումը, որը Քաջազնունին կատարում էր մենակ, առանց որևէ մեկին ներգրավելու աշխատանքին: Ըստ նախագծի մրցույթային տարբերակով եկեղեցու շինարարության արժեքը որոշված էր 300.000 ռուբլի: Նախագիծը ընդունելուց հետո հայտնի դարձավ,որ շինարարության արժեքը սահմանափակված է 200-210 հազ.ռուբլի: Չդիպչելով նախագծի էությանը` Հովհ.Քաջազնունին փոքրացրեց եկեղեցու չափսերը, փոխելով նրա մաշտաբները (1000 մարդ` նախագծով նախատեսված 1500 մարդու փոխարեն): 1907թ.օգոստոսի 2-ին Հովհ.Քաջազնունին սկսեց Բաքու քաղաքի սբ.սբ.Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների հայկական մայր եկեղեցու շինարարությունը:



Շինարարական աշխատանքներին անմիջականորեն հետևելու նպատակով, Քաջազնունին մի ժամանակավոր փայտե տնակ է կառուցում շինհրապարակում, ամբողջ ժամանակն անցկացնելով շինարարության վրա : Քաղաքական կյանքի իրադարձությունները, սակայն, Քաջազնունուն ստիպեցին որոշ ժամանակ հեռանալ Բաքվից: 1908թ-ին կատարելով Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության հանձնարարությունը, նա մեկնեց Կոստանդնուպոլիս: 1909 թ-ին քաղաքական գործունեության համար Քաջազնունին ձերբակալվում է և միայն դրամական գրավական վճարելով (10.000ռ.) ազատվում բանտից: 1911թվականին նա ստիպված է լինում մեկնել արտասահման, խույս տալով «Դաշնակցության գործով» Պետերբուրգում դատվելուց: Իբրև քաղաքական վտարանդի ապրում է Ֆրանսիայում, Բելգիայում, որոշ ժամանակ և Վանում, որտեղ և քաղաքական գործունեության զուգընթաց կառուցեց հասարակական շենք: Քաջազնունու բացակայության ժամանակ շինարարությունը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Բաևը: Եկեղեցու շինարարությունը ավարտելուց հետո Քաջազնունին երկար տարիներ չի կառուցել, քաղաքական իրադարձությունները ստիպում էին ամբողջովին նվիրվել Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության գործունեությանը: Եկեղեցին աչքի էր ընկնում մոնումենտալությամբ: Սպիտակ քարի և ոսկու նուրբ շերտով հարդարման զուգակցումը, արևի ճառագայթների ներքո հատուկ մի վեհություն էին տալիս եկեղեցուն:



Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ, վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով: Գունավոր վիտրաժե պատուհաններից ներս թափանցող լուսը հարուստ երանգներ էր ստանում: Ճարտարապետական ամբողջ կառույցը ներշնչված էր ոգեղենությամբ: Պատմական հայկական ոճը ստացել էր այստեղ գոթական վերասլացություն: Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել` «նոր հայկական գոթիկա » : Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը` կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Քաջազնունու կողմից նախատեսվող չորս կորագիծ կցակառուցումները հատակագծի ընդհանուր ուրվագիծը բերել են օվալաձևի, որն ազդել է նաև ծավալատարածական հորինվածքի վրա, հեռացնելով վերջինս կուռ միասնությունից: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղը ու դիրքը ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից, և ազատ, աստիճանաձև նեղացող ուղղաձիգ վեր սլացող աշտարակով հեղինակին հաջողվել է հարստացնել եկեղեցու ընդհանուր ծավալատարածական հորինվածքը: Հաջող ու համարձակ է լուծված նաև ներքին կոնստրուկտիվ կմախքը: Հեղինակը գմբեթի թմբուկը հենել է երկու խաչաձև հզոր կամարների վրա, որով ընդարձակել է ախոթասրահի տարածքը: Ինչ վերաբերվում է ներքին տարածությունների և արտաքին պատերի դեկորատիվ մշակմանը, ապա Քաջազնունին խուսափել է զարդաքանդակներից, փոխարենը, գեղարվեստական արտահայտչության հասնելու նպատակով, ողջ շենքին հաղորդել է նուրբ համաչափություններ և թեթևություն, արտաքին պատերում և առանձնապես արևմտյան ճակատում կիրառելով եռակամար լուսամուտների խմբեր: Վերջինիս համաչափությունները, նկարվածքն ու հորինվածքնը ռոմանական ճարտարապետության ազդեցության կնիքն ունեն:



Նույն կարելի է ասել նաև ճակտոնների և մյուս մասերի պսակող քիվերի մասին: Չնայած դրան, Քաջազնունու այս ստեղծագործությունը իր մեջ կրում է հետաքրքիր մտահաղացումներ: Եկեղեցին իր ընդհանուր գծերով և հորինվածքով գրավիչ է, մոնումենտալության հետ սլացիկ է ու թեթև: Դժբախտաբար Քաջազնունուն չհաջողվեց ավարտել Բաքվի հայկական եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին բարբարոսաբար քանդեցին 30-ական թվականների սկզբներին, տեղը կառուցելով կոնսերվատորիայի շենքը: Քանդում էին երեք տարի շարունակ` չէր քանդվում: Ստիպված եղան պայթեցնել: Ականատեսները պատմում էին,որ քանդվում էին քարերը, բայց ոչ կարերի տեղերում.այնքան ամուր էր այն կառուցված: Հովհ.Քաջազնունու կառուցած եկեղեցու նման ճարտարապետության մեկ օրինակ մենք, չունենք, դրանով իսկ այդ շենքը, նաև իր բարձր գեղարվեստական արժանիքներով, պետք է իր ուրույն տեղը գրավի հայ ճարտարապետության պատմության մեջ, չնայած այն բանին, որ նա չի պահպանվել, ինչպես հայկական բազմաթիվ հուշարձաններ: Չկորցնենք լավատեսությունը, որ Հովհ.Քաջազնունու եկեղեցին մի օր կվերաշինվի Հայաստանում կամ սփյուռքի գաղթօջախներից մեկում: Ի հիշատակ Հայաստանի առաջին հանրապետության, առաջին վարչապետի, ի փառս հայ ժողովրդի, ի փառս Աստծո…

Հեղինակ` Հայկ Մարտիրոսյան
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Jeu 25 Jan 2018 - 03:57
MessageSujet du message: Publicité

Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Jeu 25 Jan 2018 - 04:12
MessageSujet du message: Քաջազնունու՝ կուսակցությունից [ՀՅԴ] դուրս գալու դիմումը
Répondre en citant

ՀՅԴ-ից բաժանվում եմ խոր կսկիծը սրտիս մեջ. Քաջազնունու՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը

July 20, 2017
http://www.aniarc.am/2017/07/20/kajaznuni-letter-to-leave-arfd-vratsian-boo…



Հ. Յ. Դաշնակցության Պատասխանատու Մարմնին,

Ընկերներ,
Մարտի վերջերին ներկայացրել եմ Վիեննայի Խորհրդաժողովին մի ընդարձակ զեկուցագիր, ուր աշխատել եմ հիմնավորել իմ այն խոր համոզումը, որ մեր կուսակցությունը վերջացրել է իր անելիքը, պետք չէ այլևս Հայաստանին ու հայ ժողովրդին և որ, հետևապես, վերջ պիտի դնի իր գոյության: Ի նկատի առնելով, որ խորհրդաժողովը իրավասու չէ կազմալուծելու կուսակցությունը ու մնալով նրա իրավասության սահմանների մեջ, մի քանի գործնական առաջարկներ եմ արել՝ խնդրին ընթացք տալու ու լուծման ճանապարհներ գտնելու համար:
Խորհրդաժողովը լսել է զեկուցագիրս, լռությամբ անցել վրայից ու լռելյայն մերժել առաջարկներս: Ենթադրելու է, թե իմ տեակետը այնքա՛ն անընդունելի է եղել Խորհրդաժողովի համար, որ նա կարիք չի տեսել ոչ միայն քննության առնելու, այլ նույնիսկ ձևակերպելու իր բացասական վերաբերմունքը:
Ապա Խորհրդաժողովը ընդունել է որոշումներ, որոնք՝ իմ հասկացողությունով՝ կամ հակասական են ու անիրագործելի, կամ աննպատակ, կամ վտանգավոր, կամ անիրագործելի, աննպատակ ու վտանգավոր միաժամանակ:
Անցյալներում պատահել է, ու շատ հաճախ, հակառակ լինելով կուսակցության բռնած այս կամ այն ընթացքին, այնուամենայնիվ ենթարկվել եմ իրավասու մարմինների որոշումներին ու աշխատել եմ կատարել ինձ բաժին ընկած աշխատանքը: Կուսակցական կյանքի տարրական պայմաններից մեկն է սա. ամեն մի կուսակցական չի կարող պահանջել, իհարկե, որ կուսակցությունը միշտ ու ամեն դեպքում համամիտ լինի իր հետ: Բայց կան հասկացողությունների տարբերություններ, որոնք անկարելի են անում ոչ միայն գիտակից ու բարեխիղճ գործակցություն, այլև սոսկ կենակցություն նույն կազմակերպության մեջ:
Այդ կարգի հիմնական արտահայտություններից է՝ ներկայումս ինձ ձեզնից բաժանող տարաձայնությունը: Ուստի սրանով գալիս եմ հայտարարելու ձեզ, որ այսօրվանից ես դուրս եմ գալիս Հ. Յ. Դաշնակցության կազմից:
Անբարյացակամ ցույց մի՛ համարեք սա կուսակցության հանդեպ: Ես բաժանվում եմ կուսակցությունից խոր կսկիծը սրտիս մեջ, բաժանվում եմ, որովհետև ուրիշ կերպ վարվել չեմ կարող. իմ խղճի ու գիտակցության հրամայողական պահանջն է սա:
Բարևներով՝ Հովհ. Քաջազնունի
15 օգոստոս, 1923, Բուխարեստ
Հ. Գ. Այս հայտարարության պատճենը ներկայացնում եմ Կարպատների Մեկուսի Կոմիտեին, որի շրջանի մեջ գտնվում եմ այժմ:
Փոստին հանձնել եմ օգոստոսի 17-ին, հասցեն
՝


Armenak Parseghian
43, Bd Dardoukoff
Sofia-Bulgarie

Աղբյուրը՝ Յետ մահու : Պատմուածքներ, յուշեր, յօդուածներ, նամակներ / Հ. Մ. Քաջազնունի; Պատր.՝ Ս. Վրացեան; Հրատ. Համազգային ընկերութեան կողմից Քաջազնունի, Հովհաննես Մաթևոսի, 1868-1938 | Վրացյան, Սիմոն Ղազարի, 1882-1969 [առաջաբ.]. Հրատարակիչ։ Պէյրութ : տպ. Մշակ, 1965


_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 18 Fév 2018 - 03:46
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni
Répondre en citant

- Hovhannes Kaçaznuni :

Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրը՝ ծաղիկներ, մոմեր և խունկ.

14 փետրվար, 2018



Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 14-ին, չորեքշաբթի օրը, ժամը 13-ից 14-ը, կազմակերպում է խնկարկության և մոմավառության արարողություն՝ ի հիշատակ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ և ապա խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու։
2018-ի փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:
Նրանք, լինեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շարքային քաղաքացիներ, հասարակական, քաղաքական, կուսակցական ու պետական գործիչներ, ովքեր գնահատում են Քաջազնունուն և նրա ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, կարող են փետրվարի 14-ին, ուղիղ ժամը 13-ին, մոտենալ Թոխմախի քաղաքային գերեզմանոցի դիմաց (ներքին մուտք)։
Նրանք, ովքեր ցանկանում են ծաղիկներ թողնել և մոմ վառել Քաջազնունիների ընտանեկան գերեզմանին, սակայն ցանկանում են դա անել առանձին, այլ նախաձեռնության շրջանակներում և կամ իրենց հարմար ժամի, սակայն չգիտեն գերեզմանի տեղը, կարող են հարցնել գերեզմանատան վարչության աշխատակիցներին: ԱՆԻ կենտրոնը ընտրել է ժամը 13-ից 14-ը, քանի որ դա աշխատանքային օրվա ընդմիջման ժամն է, ինչպես նաև ցանկանում է օգտակար լինել մարդկանց, ովքեր ուզում են խնկարկել Քաջազնունու հիշատակը, սակայն չգիտեն գերեզմանի տեղը:
Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել են Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը
։

[img]http://Քաջազնունու վերջին լուսանկարը

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:
2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:


[url]http://www.aniarc.am/2018/02/13/kajaznuni-february-14-2018-visit-cementery/

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 18 Fév 2018 - 04:09
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

Հովհաննես Քաջազնունի. կյանքը, գործունեությունը, ընտանիքը

February 6, 2018



Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) առաջին վարչապետը (1918 հունիս 7-ից-1919 ապրիլ 13-ը):
Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում, Ջավախք:
1877-1886 թթ. Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում:
1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում:
Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:
1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվում է: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում:


Բաքվի Սբ. Թադևս և Բարդուղիմեոս եկեղեցին

1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:
Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:
Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում:
1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:
1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: Բուխարեստում գրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, ապա տպում առանձին գրքույկով: Նույն տարում լքում է ՀՅԴ շարքերը:



1924-ին վերադառնում է Խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետհամալսարանում:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր` ըստ ծննդյան հերթականության՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն, Մարգո:



Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ:
Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։
Այժմ այդ վայրում եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են բոլոր քաջորդիները, իսկ նրանց անուններն էլ հրապարակված են ռուսերեն մի գրքում, որի հեղինակը զոհվածների հրամանատարի՝ գնդապետ Վասիլի Հովսեփյանցի թոռն է։



Աշոտի ցարական զինվորական համազգեստի պարագաները, որոնք ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում
Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:
Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:
Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում:
Քաջազնունին, ըստ որոշ, վերջնականապես չճշտված տվյալների, թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում:
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 18 Fév 2018 - 04:13
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը՝ արդեն համեմատաբար բարեկարգ վիճակում

December 24, 2017

Այս տարվա մայիսին գրել էինք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից առաջին վարչապետ, ապա խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու ընտանեկան գերեզմանը մատնված է անուշադրության:
Բավականին դժվարությամբ էր հնարավոր գտնել Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը, քանի որ այն ծածկվել էր ծառերով ու կանաչով: Նկատելի էր, որ տարիներ այդ գերեզմանը չի խնամվում:


Գերեզմանը մինչև 2017-ի մայիսը

Որպես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Քաջազնունին պետք է որ ուշադրության արժանանար Հայաստանի իշխանությունների, մասնավորապես վարչապետների կողմից: Չկա մեկ հրապարակում, համաձայն որի 1990-ից ի վեր Հայաստանի որևէ վարչապետ Քաջազնունու ծննդյան, մահվան (սպանության) օրը կամ Մայիսի 28-ին այցելած լինի առաջին վարչապետին և ծաղիկներ թողած լինի նրա հիշատակին:
Այս տարվա մայիսի վերջերին տողերիս հեղինակը սկսեց Քաջազնունիների ընտանեկան գերեզմանի և տարածքի մաքրումը:


Գերեզմանը 2017-ի մայիսի բարեկարգումից հետո

Մեր այս նախաձեռնությունից և հրապարակումից հետո Տորոնտոյում՝ Կանադայում բնակվող մի հայ, ով չցանկացավ անունը նշվի, համեստ գումար ուղարկեց մեզ, որպեսզի բարեկարգման աշխատանքները շարունակենք:
Այդ աշխատանքները ավարտեցինք օրերս:
Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել է Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Նա թաղվել է Կոզեռնի գերեզմանատանը, որը մասամբ համապատասխանում է այսօրվա Ազգային ժողովի տարածքին: Երբ գերեզմանը քանդվեց, կորավ նաև Քաջազնունու գերեզմանը: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար, բայց արդեն Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:
Մի քանի շաբաթ անց՝ 2018-ի հունվարի 15-ին, լրանում է Քաջազնունու մահվան/սպանության 80-ամյակը:
2018-ի փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:
2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:
Մինչև 100-ամյակ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը ավելի բարեկարգ տեսք կունենա:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի http://www.aniarc.am/2017/12/24/kajaznuni-family-cemetery-december-2017/
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 18 Fév 2018 - 04:15
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

80 տարի առաջ այս օրը՝ 1938-ի հունվարի 15-ին, բանտում մահացավ Հովհաննես Քաջազնունին

January 15, 2018



Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից Հովհաննես Քաջազնունին՝ առաջին վարչապետը, մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից։
Նա պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Այսօր, 2018-ի հունվարի 15-ին, առաջին վարչապետի մահվան 80-րդ տարելիցի առիթով, շուրջ մեկ տասնյակ հայեր հավաքվել էին Երևանի կենտրոնական՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որտեղ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանն է։
Քաջազնունի մարդու, պետական, քաղաքական գործչի մասին խոսք ասացին ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ալբերտ Աճեմյանը, քաղաքական գործիչ, խորհրդային տարիների այլախոհ Ազատ Արշակյանը, Կանադայից Սարգիս Սահակյանը։
Ներկաները խունկ ծխեցրին, մոմեր վառեցին ու ծաղիկներ թողեցին Քաջազնունիների ընտանեկան գերեզմանին։
Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել են Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:
Մեկ ամսից՝ 2018-ի փետրվարի 14-ին, լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:
2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:

Թաթուլ Հակոբյան

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Dim 18 Fév 2018 - 04:15
MessageSujet du message: Publicité

Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Dim 18 Fév 2018 - 04:17
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

Բաթումին դեմ, Սարդարապատի պատերազմին կողմ․ պորուչիկ Առաքելյանի դատը և ներումը՝ 1918



[Հայաստանի Խորհրդի՝ խորհրդարանի] վեցերորդ նիստը, շաբաթ, [1918թ] օգոստոս 10-ի երեկոյան զբաղվեց սպա Վարդան Առաքելյանի խնդրով, որը հետևյալն էր․ հունիսի 6-ին Սարդարապատում տեղի ունեցող կռիվների ժամանակ, երբ հայտնի են դառնում Բաթումի դաշնագրի ծանր պայմանները, հուզված ամբոխը միտինգ է սարքում Ազգային տան առաջ, ուր պորուչիկ Վարդան Առաքելյանը գրգռել է ժողովրդին՝ չհնազանդվել իշխանության կարգադրությանը և շարունակել պատերազմը։
Միտինգը ցրում են ուժով, իսկ պորուչիկ Առաքելյանին հետևյալ օրը կազմված զինվոր-հեղափոխական դատարանը դատապարտում է 3 տարվա բանտարկության և որոշ իրավունքներից զրկման։
Եվ ահա Առաքելյանը դիմել էր Հայաստանի խորհրդին՝ խնդրելով ամնիստիա։
Հարցի քննության ժամանակ արդարադատության նախարարը խոսեց հօգուտ խնդրատուի խնդիրը հարգելու։ Վիճաբանությունից հետո Խորհուրդը 31 ձայնով վճռեց Առաքելյանին ամնիստիա տալ՝ վերականգնելով բոլոր իրավունքները։

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 1, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 1918թ

http://www.aniarc.am/2018/02/13/agianst-batum-for-sardarapat-vardan-arakely… 13, 2018
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Mar 15 Juin 2021 - 23:11
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

test
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Mar 15 Juin 2021 - 23:11
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

test
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Mar 15 Juin 2021 - 23:14
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

test
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 15 952
Point(s): 47 809
Moyenne de points: 3,00

MessagePosté le: Mar 15 Juin 2021 - 23:14
MessageSujet du message: Hovhannes Kaçaznuni - Hovannes Katchaznouni - Հովհաննես Քաջազնունի
Répondre en citant

test
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Charte | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com