Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Kültürel soykırım tutanaklarla
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Les églises de l'Arménie Occidentale
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 12 247
Point(s): 37 927
Moyenne de points: 3,10

MessagePosté le: Dim 24 Avr 2016 - 23:55
MessageSujet du message: Kültürel soykırım tutanaklarla
Répondre en citant

Kültürel soykırım tutanaklarla

Մշակութային Եղեռնը փաստերով և թվերով

  Այժմ Թուրքիայում առկա են 34 եկեղեցիներ և 18 դպրոցներ: 

 Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է:

 Մշակութային եղեռնի փաստը և դրա հետևանքների վերացման պահանջի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող որոշումը ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20–ին ընդունված Բերման-Սիսիլինի որոշման նախագիծն էր: Հանձնաժողովը պահանջում էր , որ Թուրքիան բոլոր քրիստոնեական եկեղեցիները վերադարձնի դրանց «օրինական սեփականատերերին» և դադարեցնի քրիստոնյա փոքրամասնությունների հետապնդումները: 

 Որտե՞ղ են Թուրքիայի կողմից գողացված և կորստի մատնված հայկական եկեղեցիները: Որտե՞ղ են նրանք գտնվել այն աշխարհագրական տարածքում, ուր երեք հազար տարի ապրել են հայերը: 

 Այժմ Թուրքիայում առկա են 34 եկեղեցիներ և 18 դպրոցներ, որտեղ ուսանում են շուրջ 3000 աշակերտներ: Իսկ վերջին ուսումնասիրությունների արդյունքում փաստվել է , որ 1915թ-ից առաջ եղել են շուրջ 2300 եկեղեցիներ և շուրջ 700 դպրոցներ, որտեղ ուսանել են 82 հազար աշակերտներ: 

 Ահա թե ինչ ժառանգություն է զավթել ու ոչնչացրել Թուրքիան: 

 Սակայն այսօր էլ Թուրքիան շարունակում է մշակութային եղեռնը: Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության կողմից պաշտպանության տակ առնված 240 էջանոց եկեղեցիների ցանկում հայկական եկեղեցիները չեն անցնում մի քանի տասնյակից: Թեև ցանկում ընդրգկված են 1878 եկեղեցիներ, սակայն հնարավոր չէ պարզել, թե դրանք հույն ուղղափառ են, կաթոլիկ, բողոքական , ասորական , թե` այլ քրիստոնեական ուղղության եկեղեցիներ են, քանի որ եկեղեցիների անվանումների մեծ մասը գրված է տարածքային անվանումով: 

 Ավելին, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ոչ մի հայկական եկեղեցի չի ներկայացրել UNESCO-ի “Համաշխարհային ժառանգություն” ցանկում ընդգրկելու համար: Ներկայացված են երեք կաթոլիկ և մեկ հույն ուղղափառ եկեղեցական համալիրներ, իսկ Ստամբուլ քաղաքում առկա պատմամշակութային արժեքները չեն առանձնացվել և հայտը ներկայացված է "Պատմական Ստամբուլ քաղաք" անվանումով: 

 Անի քաղաքը ևս ընդգրկված է այդ ցանկում, սակայն միայն որպես պատմական քաղաք, ինչպես , ասենք, բյուզանդական և անտիկ քաղաքների ավերակները: 

 Անին ներկայացված է միայն որպես միջնադարյան քաղաքի ավերակներ, իսկ այնտեղ առկա եկեղեցիները առանձին չեն գրանցված: 

 Ստորև ներկայացվում են Թուրքիայում հայկական եկեղեցիները և դպրոցները, որոնք գոյություն են ունեցել մինչև 1915 թ: Այս ցանկում ներռաված չեն Ղարսի և Արդահանի շրջանների եկեղեցիներն ու դպրոցները, որոնք միայն 1920թ-ին անցան Թուրքիայի տիրապետության տակ: 

Կորուսյալ եկեղեցիներ 
Ադանա- Յուրեկհիր. Ջեյհան, Տարսուս, Սիլիֆկե, Յումուրթալըկ, Դորթյոլ, Իսկանդերուն -25 եկեղեցիներ 

 Ամասիա- Վեզիրկոփրու, Մեջիտոզու, Մերզիֆոն, Հավզա, Գումուշհաճիկոյ, Լադիկ- 15 եկեղեցիներ 

 Անկարա- Կենտրոն, Հայմանա, Սինճան – 5 եկեղեցիներ 

Անթակիա- կենտրոն, Սամանդաղ – 7 եկեղեցիներ 

 Այնթափ- Կենտրոն, Նիզիպ, Հալֆետի – 4 եկեղեցիներ 

 Արաբկիր (Մալաթիա) - Արաբկիր և Քեմալիե – 19 եկեղեցիներ 

 Արգանիմադենի (Մալաթիա) - Էրգանիս, Սիվերեկ, Բուլանըք, Կահտա- 10 եկեղեցիներ 

 Արմաշ – 2 եկեղեցիներ Արդվին- 11 եկեղեցիներ 

 Բալըկշեհիր – Մուսաֆաքեմալփաշա, Բիգա, Բանդըրմա – 6 եկեղեցիներ 

 Բայբուրդ – 34 եկեղեցիներ 

 Դիարբաքր (Տիգրանակերտ) – Բեշիրի և գյուղեր – 14 եկեղեցիներ 

 Բիլեճիկ (Բուրսա)- Գոլպազար- 4 եկեղեցիներ 

 Բինգոլ – 11 եկեղեցիներ Բիթլիս – Կենտրոն և գյուղեր - 30 եկեղեցիներ 

 Բիթլիս- Թաթվան, Ահլաթ, Մուտքի, հիզան – 66 եկեղեցիներ 

 Բոլու- Դուզճե, Ակյազի – 5 եկեղեցիներ 

 Բուրսա- Կենտրոն, օրհանգազի – 11 եկեղեցիներ 

 Չարսանջակ (Թունջելի) – Մազգիրտ. Պերտեկ, Փուլումոր, Հոզատ – 93 եկեղեցիներ 

 Չեմիշգեզեկ (Թունջելի) – 20 եկեղեցիներ 

 Չունգուշ (Դիարբաքր) – 2 եկեղեցիներ Դերսիմ- Հոզատ, Պերտեկ – 28 եկեղեցիներ 

 Դիվրիգի (Սիվաս) – 25 եկեղեցիներ 

 Դիյադին (Էրզրում) – 4 եկեղեցիներ 

 Դիարբաքըր (Տիգրանակերտ) – Կենտրոն և հարակից գյուղեր- 11 եկեղեցիներ 

Էդիրնե – 4 եկեղեցիներ 

 Էգին (Էրզիջան)- Քեմալիյե, Իլիճ – 17 եկեղեցիներ 

 Էգին – 3 եկեղեցիներ 

 Ալաշկերտ (Էրզիջան) – 6 եկեղեցիներ 

 Էրգանի – 11 եկեղեցիներ 

 Էրզինջան- Կենտրոն և հարակից գյուղեր -52 եկեղեցիներ 

 Էրզրում- Կենտրոն, ազիզիյե, Յակուտիյե,Աշկալե, Նարման, Իսպիր, Օլթու, Շենկայա, Հորասան, Փազարյոլու – 65 եկեղեցիներ 

 Գիրեսուն- Թիրեբոլու 1 եկեղեցի 

 Գյումուշհանե – կենտրոն 4 եկեղեցիներ 

 Գուրուն (Սիվաս)- Կենտրոն և հարակից գյուղեր – 5 եկեղեցիներ 

 Հարպուտ (Էլազիգ) – Հարպուտ կենտրոն, Քարակոչան, Փալու, Քեբան – 67 եկեղեցիներ 

 Հինիս (Էրզրում) – 19 եկեղեցիներ 

 Հոշապ – 14 եկեղեցիներ 

 Ստամբուլ- Եվրոպական մաս -36 եկեղեցիներ 

 Ստամբուլ- Ասիական մաս- 44 եկեղեցիներ 

 Իզմիր – կենտրոն, Մանիսա, Թուրգութլու, բերգամա, Նազիլլի, Օդեմիշ – 23 եկեղեցիներ 

 Իզմիթ – Գեբզե, կոջաելի, կանդիրա, գեյվե, կարամուրսել – 50 եկեղեցիներ 

 Կաստամոնու – Թաշկոփրու, Բոյաբատ, Ինեբոլու – 7 եկեղեցիներ 

 Կայսերի – Կենտրոն և հարակից գյուղեր, Նիգդե, Ակսարայ, Բոր, Նեվշեհիր, Տոմարզա, Դեվելի, բունյան, Տալաս – 57 եկեղեցիներ 

 Քեմահ (Էզիրջան) – Քեմահ և հարակից գյուղեր- 14 եկեղեցիներ 

 Կիղի (Էզիրջան) – 58 եկեղեցիներ 

 Կոնյա – Կենտրոն, բոր, Բուրդուր, Նեվշեհիր – 7 եկեղեցիներ 

 Կութահյա – Կենտրոն, Թավշանլի – 7 եկեղեցիներ 

 Լիսե- 19 եկեղեցիներ Մարդին – 3 եկեղեցիներ 

 Մուշ – Կենտրոն և հարակից գյուղեր, Մալազկերտ, Բուլանըք, Վարտո, Հիզան - 148 եկեղեցիներ 

Օրդու – Կառադուզ, Ուլուբեյ- 3 եկեղեցիներ 

Փալու (Էլազիգ) – կենտրոն, Կովնչլար, Կարակոչան – 44 եկեղեցիներ 

Փասիներ (Էրզրում) – 4 եկեղեցիներ 

 Փուլումուր (Թունջելի) – 6 եկեղեցիներ 

 Ռիզե- Յոլուստի – 1 եկեղեցի 

 Սամսուն (Ջանիկ և Օրդու) – 44 եկեղեցիներ 

 Շապին Գարահիսար- Շապինկայա, Գիրեսուն , Սիվասի մի հատված – 32 եկեղեցիներ 

Սիլվան – 34 եկեղեցիներ 

 Սիվաս- Կենտրոն և հարակից գյուղեր. Հաֆիկ, Զարա, ուլաշ, Յըդըզլի, Սարիզ, Բունյան, Գեմերեկ – 110 եկեղեցիներ

 Թրջան (Էզիրջան) – 33 եկեղեցիներ 

Թոկատ – 32 եկեղեցիներ 

 Տրաբզոն – Կենտրոն և հարակից գյուղեր, Օֆ, Մաշկա, Սուրմենե, Ակչաաբատ, Ֆաթսա, Յորմա, Արագիլ – 89 եկեղեցիներ 

 Ուրֆա – Կենտրոն և հարակից գյուղեր , Բիրեջիկ, Սիվերեկ, Սուրուչ, Հիկվան, Հարրան, Բոզովա, Հալֆեթի – 17 եկեղեցիներ 

 Վան – Կենտրոն և հարակից գյուղեր, Էդրեմիտ, գուրպընար, Օզալպ,Էրջիշ, Թիմար, Մուրադիյե, Թաթվան, Բաշկալե, Գեվաշ, Բահչեսարայ, Չատակ – 322 եկեղեցիներ 

 Յոզգատ - Կենտրոն և հարակից գյուղեր, Բողազլիայն, Սարըկայա, Չայիրալան, Սորգուն, Շեֆաաթլի – 51 եկեղեցիներ

 Յուսուֆելի (Արդվին) – 4 եկեղեցիներ 

Զեյթուն (Մարաշ) – 14 եկեղեցիներ 


**********
Sources: 
Raffi Bedrosyan, armenianweekly.com newspaper, 2011, August 2 
Zakarya Mildanoglu, Agos newspaper April 22, 2011, Istanbul, Turkey 
Ottoman Armenian National Council, annual reports 1910-1914, Istanbul, Turkey 
Echmiadzin Journal, Yerevan, Armenia 1965-1966 all journals 
Dr. H. Hamazasp, Armenian Monasteries in Anatolia, 9 volumes, Vienna Mkhitarist Union, 1940, Vienna, Austria
Raymond Kevorkian and Paul Paboudjian, Les Arméniens dans l’Empire ottoman à la veille du génocide (Armenians in the Ottoman Empire before the Genocide), Paris, 1992 
Teotig Lapjinjian, Hayots Koghkota (Armenian Golgotha), 1923, Istanbul, Turkey Vijagatsuyts, Kavaragan Azkayin 
Varjaranats Turkiyo, Dedr A-B, Vicag 1901 Darvo (Report on Armenian Schools in Anatolia, 
Turkey, Booklets 1 and 2, 1901 Status) Armenian National Education Commission Central Directorate, Istanbul, Turkey S
evan Nishanyan, Adini Unutan Ulke (The Country That Forgot Its Name), Everest Press, 2010, Istanbul, Turkey

 Armweeklynews.am [24.04.2016 ]
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Visiter le site web du posteur
Publicité






MessagePosté le: Dim 24 Avr 2016 - 23:55
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Les églises de l'Arménie Occidentale Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com