Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Cemal Paşa’yı kim ödürdü ? - Ովքե՞ր են սպաննել Ճեմալ Փաշային
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Statistiques, Chronologie, Archive
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 12 238
Point(s): 37 899
Moyenne de points: 3,10

MessagePosté le: Jeu 22 Sep 2016 - 03:04
MessageSujet du message: Cemal Paşa’yı kim ödürdü ? - Ովքե՞ր են սպաննել Ճեմալ Փաշային
Répondre en citant

Cemal Paşa’yı kim ödürdü ?
Ովքե՞ր են սպաննել Ճեմալ Փաշային


September 13, 2016
http://www.horizonweekly.ca/news/details/92377#.V9sYXqWASec.facebook



Ընթերցողի դատին է ներկայացւում լրագրող եւ հասարակական գործիչ Միքայէլ Այվազեանի (1901-1979) յուշագրական վերլուծական սոյն աշխատութիւնը, որը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչ երիտթուրք եռեակի անդամ, Թուրքիայի Ռազմածովային Ուժերի նախարար Ահմետ Ճեմալ փաշայի սպանութեան մինչ օրս անյայտ համգամանքների ու մանրամասների քննական հետազօտութիւնը:
Միքայէլ Այվազեանը՝ անուանի գիտնական, գրող ու հասարակական գործիչ Սուրէն Այվազեանի հայրը, իբրեւ լրագրող ու խմբագիր ապրելով ու աշխատելով նախ՝ Թիֆլիսում եւ ապա Երեւանում, Ճեմալի սպանութեան առաջին օրերից սկսած մինչեւ իր կեանքի վերջին շրջանը տարբեր մարդկանցից, անգամ տասնամեակներ անց պաշտօնաթող եղած քննիչներից հաւաքել է նիւթեր, տեղեկութիւններ, վկայութիւններ: Աշխատանքի բերումով նա հանդիպել է գործողութեան ականատեսների, վկաների ու անմիջական մասնակիցների հետ եւ դրանք ի մի բերելու, քննելու արդիւնքում ստեղծել է այս ուշագրաւ յուշապատումը:
Կառուցուածքային առումով աշխատութիւնը բաղկացած է երկու մասից: Առաջինում տրւում են Ճեմալ Փաշայի սպանութեան վերաբերեալ հեղինակի վարկածներն ու մեկնաբանութիւնները, իսկ երկրորդում ներկայացւում է պատմական Տայք նահանգի Խոտորջուր հայաբնակ շրջանի (գաւառակ) 1915-1918 թթ. ողբերգական ու նաեւ հերոսական պատմութիւնը: Արտաքուստ թւում է, թէ այս երկու խումբ հարցերը իրար հետ աղերս չունեն, սակայն գրքի ընթերցումից դժուար չէ տեսնել դրանց միջեւ եղած ներքին կապը. Եղեռն տեսած Խոտորջրեցի վրիժառուներ Ստ. Ծաղիկեանը, Ա. Գէորգեանըեւ Պ. Տէր Պօղոսեանն են իրականցրել Ճեմալ փաշայի պատուհասումը հայաշատ Թիֆլիսում՝ ամառային մի երեկոյ, Խորհրդային Վրաստանի մայրաքաղաքի չեկայի շէնքից ոչ հեռու գտնուող Պետրոս Մեծի փողոցում:
Միքայէլ Այվազեանի սոյն յուշագրական-մեքենագիր տեքստը 2015 թուականին՝ Մեծ եղեռնի 100-ամեակի տարելիցի շեմին, պատահական դիպուածով յայտնաբերել են նրա թոռները եւ իբրեւ տուրք իրենց հայրենասէր պապի բարի յիշատակին, պատրաստել ու յանձնել են տպագրութեան: Անշուշտ, շօշափուող թեմայի մանրամսների վերաբերեալ ժամանակի ընթացքում, յատկապէս Սփիւռքում, շատ է գրուել, սակայն Ճեմալ փաշայի սպանութեան կազմակերպիչ հայորդիների յանդուգն սխրագործութեան մանրամասներն այդպէս էլ անյայտ են մնացել: Ուստի՝ յուշագրութեան մէջ ներառուած են Ճեմալի սպանութեան հետ ուղղակի եւ անուղղակի կապ ունեցող բազմաթիւ մարդկանց վկայութիւններ, որոնք ժամանակի ընթացքում հաւաքել է Միքայէլ Այվազեանը: Ինքնին հասկանալի է, որ քաղաքական առումով խորհրդային երկրում վտանգաւոր ու հետապնդելի էր նման գործը: Սակայն հայրենասէր լրագրողը այդ ամէնը կատարել է գաղտնիութեան պայմաններում՝ պետանվտանգութեան ու կուսակցական մարմինների աչքից հեռու, երբեմն էլ վտանգելով իրեն: Այդ պատճառով, Ճեմալ փաշայի սպանութեան կապակցութեամբ տեղեկութիւններ հաւաքելուն զուգահեռ, աշխատութեան հեղինակը շարադրել է նաեւ սեփական կեանքի պատմութիւնը՝ թէ ինչպէս ՊԱԿ-ի աշխատակիցներն ու միլիցիոները հետապնդել են իրեն՝ սկսած Թիֆլիսից մինչեւ Երեւանի Նորքի զանգուածը:
Փաստական հարուստ նիւթերի, ականատեսների ու առնչութիւն ունեցող մարդկանց վկայութիւնների, մամուլի եւ այլ տուեալների համադրութեան ու քննութեան միջոցով հեղինակը փորձել է պատասխան տալ իր առջեւ դրուած գլխաւոր հարցին, թէ ովքեր են կազմակերպել ու իրականացրել Ճեմալ փաշայի սպանութիւնը: Նա փաստում է, որ Ճեմալ փաշայի եւ նրա ուղեկից անձանց սպանութիւնը կատարուել է 1922 թ. Յուլիսի 21-ին՝ երեկոյեան ժամը 10-ի մօտերքին: Անվիճելի է նաեւ, որ այդ արդարահատոյց գործողութիւնը կազմակերպել է ՀՅ Դաշնակցութեան (ՀՅԴ) Վրաստանի Կենտրոնական կոմիտէն (ԿԿ), իսկ իրագործել են Խոտորջուրցի երեք հայորդիները:
Մինչ բուն խնդրին անցնելը հեղինակը պատմում է խոտորջրցիներ Ստ. Ծաղիկեանի, Պետրոս Տէր Պօղոսեանի եւ Արտաշէս Գէորգեանի հայրենի երկրամասում իրականացրած կազմակերպչական աշխատանքների եւ ինքնապաշտպանական կռիւների մասին: Յենուելով «Յուշամատեան Խոտորջրի», «Տառապանքի ճանապարհին» եւ այլ աղբիւրների վրայ՝ Մ. Այվազեանը ներկայացնում է Բաբերդ-Խոտորջրի հայութեան ինքնապաշտպանական կռիւները 1915-1918 թթ. շրջանում, ինչպէս նաեւ Սեպուհի եւ Անդրանիկի հետ կապ հաստատելու նրանց փորձերը: Աշխատանքում բազմաթիւ էջեր են յատկացուած խոտորջրեցիների, Կարինի ու Տայքի հայութեան 1915 թ. Կոտորածների նկարագրութեանը, բռնագաղթին, Առաջին աշխարհամարտի Պաղեստինեան ճակատում Ճեմալ փաշայի կողմից հայ գաղթականների նկատմամբ ցուցաբերուած գազանութիւններին: Այդ ամէնով հեղինակը տալիս է քաղաքական իրադարձութիւնների այն համայնապատկերը, որի հիման վրայ կազմակերպուեց Ճեմալ փաշայի ահաբեկումը:
Հարկ է նշել, որ այս գործողութիւնը հիմնուած էր ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովի գաղտնի որոշման վրայ եւ ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ի նախաձեռնած «Նեմեսիս» ծրագրի մի օղակն էր: Սոյն գրքոյկը գալիս է հերքելու հետագայում ինչ ինչ քաղաքական շրջանակների կողմից ասպարէզ նետուած ստայօդ թէզը, թէ իբր Ճեմալի սպանութեան գործողութիւնը կապ չունի ՀՅԴ մշակած ծրագրի հետ, եւ որ ահաբեկչութեան կազմակերպիչները եղել են իրենք՝ խոտորջրցիները: Հեղինակը անառարկելի փաստերով ցոյց է տալիս, որ գործողութիւնը կազմակերպել է ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ը, նրա համար անհատապէս պատասխանատու է եղել ԿԿ-ի անդամ Կորիւն Ղազազեանը, սպանութեան բլանի մշակմանը մասնակցել է Ստ. Ծաղիկեանը, իսկ դրա իրագործումը յանձնարարուել է Պ. Տէր Պօղոսեանին եւ Ա. Գէորգեանին:
Մեր կարծիքով իրականութեանը չի համապատասխանում նաեւ այն պնդումը, թէ Ճեմալ փաշայի ահաբեկման վճիռն ընդունուել է Սերոբ Դուլարեանի փռում՝ 13 խոտորջուրցիներից կազմուած «Խորհրուրդ»ի կողմից, որի կազմում են եղել Արտաշէս Գէորգեանը, Ստեփան Ծաղիկեանը, Պետրոս Տէր Պօղոսեանը: Ինչպէս արդէն ասուեց՝ որոշումը կայացրել է ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ը, իսկ գործողութիւնն անցկացրել է վերը նշուած եռեակը: Իրաւացի չէ նաեւ նրանք, ովքեր փորձում են ստուերել Ստ. Ծաղիկեանի դերակատարութիւնն այդ գործում:
Գրքոյկի հեղինակն իր առջեւ դրուած խնդիրը լուծելու նպատակով զրուցել է տասնեակ ականատես կամ դէպքերին ծանօթ մարդկանց հետ, կատարել է առերեսումներ, դրանց արդիւնքում «ջրի երես է հանել» մի քանի ստապատիր կեղծիքներ, որոնց միջոցով փորձ է արուել Ճեմալի սպանութեան դափնին վերացնել բոլորովին անտեղեակ մարդկանց՝ ոմն Մեսրոպ Ներսէսովին, Գարեգին Աբովեանին եւ այլոց: Հեատագայում հերոսանալու մարմաջով տարուած ոմն Ներսէսով սպանութիւնը վերագրել է իրեն եւ անգամ պնդել է, թէ իբր գործողութիւնը կատարել է Ս. Օրջոնիկիձէի, Ալ. Միասնիկեանի եւ այլոց յանձնարարութեամբ: Այդ փաստարկը ճշմարտանման չէ հենց թէկուզ այն հիմնաւորմամբ, որ հնարաւոր չէր պոլշեւիկների բարեկամ Ճեմալ փաշան սպաննուէր պոլշեւիկների յանձնարարութեամբ:
Յայտնի է, որ խորհրդային պետութեան բարեկամ Ճեմալ փաշայի սպանութեան գործով ձերբակալուեցին հարիւրաւոր անմեղ ու գործից բոլորովին անտեղեակ մարդիկ: Սակայն անմիջական կատարողները կարողացան խոյս տալ հետապնդումներից: Դա վկայում է գործողութիւնը ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի կողմից լաւ մշակուած ու կազմակերպուած լինելու մասին: Խստագոյն գաղտնապահութեան պատճառով, ըստ Մ. Այվազեանի, ԿԿ-ի անդամներից միայն երեքն են տեղեակ գործողութեան մասին: Ուստի, համապատասխան ընդյատակեայ գործելակերպի շնորհիւ՝ «տաք հետքերով» ձերբակալութիւններից խոյս են տուել ԿԿ-ի հենց այդ երեք կազմակերպիչ-անդամները՝ Ղազազեանը, Աւետիսեանը եւ Իսրայէլեանը: Իսկ ահա սպանութեան ծրագրին անտեղեակ ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի միւս անդամները, բանից անտեղեակ, գտնուել են իրենց տանը եւ ձերբակալուել:
Այսպիսով՝ բազում փաստերի ու տեղեկութիւնների, վկայութիւնների, մամուլի եւ այլ նիւթերի մանրազննին ուսումնասիրութիւնը հեղինակին, ուստի եւ ընթերցողին բերում է այն յստակ եզրայանգմանը, որ Ծաղիկեանը, Տէր Պօղոսեանը եւ Գէորգեանը գործել են ՀՅԴ կուսակցութեան Վրաստանի ԿԿ-ի անմիջական յանձնարարութեամբ ու աջակցութեամբ, եւ երիտթուրք պարագլուխների ահաբեկմանն ՀՅԴ-ն անմիջական մասնակցութիւն չի ունեցել միայն Միջին Ասիայում տեղի ունեցած Էնվէրի սպանութեան դէպքում:
Վերոշարադրեալը հիմք է եզրակացնելու, որ սոյն աշխատանքը, որպէս Հայոց պատմութեան ուշագրաւ, բայց ոչ բաւարար ուսումնասիրուած էջերից մեզի բացայայտմշան փորձ, ունի գիտաճանաչողական որոշակի արժէք, ուստիեւ հրատարակւում է երկրորդ անգամ՝ ծանօթագրութիւններով եւ համապատասխան գիտական ապարատով:

Արարատ Յակոբեան
Պատմ. գիտ. դոկտ. փրոֆեսոր

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Visiter le site web du posteur
Publicité






MessagePosté le: Jeu 22 Sep 2016 - 03:04
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Statistiques, Chronologie, Archive Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com