Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Nazilli Surp Hripsime Ermeni Kilisesi - Նազիլլի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Les églises de l'Arménie Occidentale
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 12 746
Point(s): 39 302
Moyenne de points: 3,08

MessagePosté le: Jeu 19 Jan 2017 - 04:50
MessageSujet du message: Nazilli Surp Hripsime Ermeni Kilisesi - Նազիլլի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Répondre en citant

Nazilli Surp Hripsime Ermeni Kilisesi - Նազիլլիի հայ համայնքը և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

2017/01/17
Akunq.net



Նազիլլին եղել է Էգեյան շրջանի հնագույն բնակավայրերից մեկը: XIX դարում այն գտնվել է Այդընի վիլայեթի կազմում:
Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հ. Քոսյանի համաձայն՝ Նազիլլիի հայերը համարվում են Այդընի գաղթականության մեկ ճյուղը:
XIX դարի վերջին Նազիլլիի հայ համայնքը բաղկացած է եղել 60 տնից: Հայերը մասնավորապես զբաղվում էին տեղական արհեստներով և առևտրով:
Նազիլլիի հայերը բնակվել են քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում, սակայն առանձին թաղամաս չեն կազմել, քանի որ համախումբ չեն բնակվել: Հայ համայնքին է պատկանել Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որի բակում է գտնվել Հայկազյան վարժարանը: Վարժարանը կառուցվել է 1888 թ.: Այն նախատեսված է եղել աղջիկ և տղա երեխաների համար: Նազիլլիի հայկական գերեզմանոցը գտնվել է քաղաքի արևելյան կողմում:
Մինչև թանզիմաթյան բարեփոխումները Նազիլլիի հայերը թրքախոս են եղել, սակայն ազգային զարթոնքի շնորհիվ վերականգնել են մայրենին՝ հայերենը:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին



Եկեղեցու ներկայիս վիճակի վերաբերյալ համացանցից տեղեկություն ստանալու նպատակով այցելեցինք Նազիլլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքեջ, սակայն կրոնական կառույցների բաժնում, մզկիթներից բացի, որևէ տեղեկություն չգտանք:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1843 թ.: Եկեղեցին քարակառույց և պարսպապատ է եղել:
Եկեղեցու աջ կողմում՝ ավագ դռան վերևում, 10 սյուների վրա տեղակայված է եղել կանանց վերնատունը:
Եկեղեցին ունեցել է 11.50 մ երկարություն և 8.60 մ լայնություն: Եկեղեցու ձեղունը վեր է խոյացել իրարից հավասարաչափ հեռավորության վրա գտնվող չորս սյան վրա: Ավագ խորանին պատկերված է եղել Սուրբ Հարությունը, իսկ աջակողմյան ու ձախակողմյան խորանների վրա՝ Սուրբ Աստվածածինը:
Եկեղեցին զուրկ է եղել քանդակներից: Գավիթը կառուցված է եղել հին գերեզմանաքարերից, որոնց վրա պահպանված էին քանդակներ ու գրություններ:
Եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող զանգակատան աշտարակը եղել է փայտաշեն:

Աղբյուր՝ Քոսեան Հ. Հայք ի Զմիւռնիա եվ ի շրջակայս. Հատ. Բ. Վիեննա, 1899:
Պատրաստեց Անահիտ Քարտաշյանը

http://akunq.net/am/?p=54148
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Visiter le site web du posteur
Publicité






MessagePosté le: Jeu 19 Jan 2017 - 04:50
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Les églises de l'Arménie Occidentale Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com