Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Ermenileri koruyan valiler
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Témoignages sur le génocide et la déportation des Arméniens
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 12 731
Point(s): 39 261
Moyenne de points: 3,08

MessagePosté le: Sam 29 Avr 2017 - 01:58
MessageSujet du message: Ermenileri koruyan valiler
Répondre en citant

Ermenileri koruyan valiler :

- Malatya Valisi Mustafa A3a (Azizoğlu) - Մուսթաֆա Աղա (Ազիզօղլուն) Մալաթիայի կառավարիչ
- Kastamonu Valisi Reşid Paşa - Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշա
- Erzurum Valisi Tahsin Bey - Էրզրումի կառավարիչ Թահսին Բեյ
- Basra Valisi Ferid Bey - Բասրայի կառավարիչ Ֆերիթ Բեյ
- Yozgat Valisi Mehmed Cemal Bey - Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ Բեյ
- Batman Valisi Sabit Bey - Բաթմանի շրջանային կառավարիչ Սաբիթ Բեյ
- Konya Valisi Celal Bey - Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյ
- Ankara Valisi Hasan Mahzar Bey - Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար Բեյ
- Kütahya Valisi Faik Ali (Ozansoy) - Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալի (Օզանսոյ)

***
Մուսթաֆա Ազիզօղլու. 1915-ին նա հայերին թաքցրեց իր տանը և սպանվեց որդու ձեռքով

May 28, 2015
http://www.aniarc.am



1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։
Նրանցից ամենաողբերգական ճակատագրին արժանացավ Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն)։
Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն) Մալաթիայի կառավարիչն էր՝ քաղաքագլուխը: Չնայած նա չկարողացավ կանխել հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանդը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը:
Նրան սպանեց իր որդին՝ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը, «գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար:
Անհնազանդ այլ անձնավորությունների շարքում պետք է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային, Էրզրումի կառավարիչ Թահսին բեյին, Բասրայի կառավարիչ Ֆերիթ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին, Բաթմանի շրջանային կառավարիչ Սաբիթ բեյին։
Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդ քաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:
Հայոց ցեղասպանության տարիներին հայերին պաշտպանել կամ Երիտթուրք ոճրագործների հրահանգները չեն կատարել նաև Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (տե՛ս՝ “Դավաճան” թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ, http://www.aniarc.am/2015/02/08/husayn-nesimi-bey-1915/), Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյը (տե՛ս՝ Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրը, http://www.aniarc.am/2015/05/25/celal-bay-halep-konya-save-armenians-1915/), Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը (տե՛ս՝ Հասան Մազհար բեյ՝ Անկարայի վալին, ով 1915-ին պաշտպանեց հայերին,http://www.aniarc.am/2015/05/26/hasan-mazhar-vali-of-ankara-1915/), Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալին (Օզանսոյ) (տե՛ս՝ Ֆայիք Ալի (Օզանսոյ). 1915-ին նա հրաժարվեց կատարել Թալեաթի կարգադրությունը,http://www.aniarc.am/2015/05/27/faik-ali-he-saved-armenians-1915/) :

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Visiter le site web du posteur
Publicité






MessagePosté le: Sam 29 Avr 2017 - 01:58
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Témoignages sur le génocide et la déportation des Arméniens Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com