|
| Previous topic :: Next topic |
| Author |
Message |
mafilou Administrateur

 Offline 
Joined: 04 Sep 2006 Posts: 3,907
Point(s): 5,550 Moyenne de points: 1.42
|
Posted: Wed 3 Jun 2009 - 23:30
Post subject: Նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը |
|
|
Arménie - Fête Nationale du 28 Mai 1918
Նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Ermenistan Birinci Cumhuriyeti 28 Mayıs 1918 anıldı

(armenian on web – 03.06.2009) – Noyan Daban haber ajansını 3 Haziran 2009’de belirttiği gibi Ermenistan, 28 Mayıs 1918 de kurulmuş olan Ilk Ermenistan Cumhuriyetini kutladı. (A. S./H.) ՆՈՎՈՉԵՐԿԱՍԿ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի «Անի» հայկական մշակութային լուսավորչական կենտրոնում մայիսի 28-ին հանդիսավոր կերպով նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Հնչել է Հայաստանի պետական օրհներգը եւ ծափահարությունների ներքո ներս է բերվել Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
Կենտրոնի փոխնախագահ Օֆելյա Միրզոյանն իր ելույթում նշել է 20-րդ դարասկզբի իրադարձությունների պատմական նշանակության մասին եւ հատուկ անդրադարձել Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերում հայ ժողովրդի տարած հաղթանակին:
Կենտրոնի սաները ազգային պարեր են կատարել, ներկայացրել թատերական բեմականացումներ` ազգային ծիսակատարությունների տարրերով: Միջոցառումն ավարտվել է հայկական «Քոչարիով» եւ շուրջպարով:
«Անի» մշակութային-լուսավորչական կենտրոնի հաղորդագրությունում նշվում է, որ Նովոչերկասկի հայ համայնքը 14 տարվա պատմություն ունի: Քաղաքում գործում են լուսավորչական կենտրոն եւ կիրակնօրյա դպրոց: Կենտրոնի փոխնախագահ Օֆելյա Միրզոյանի խոսքերով, համայնքի ամենակարեւոր նպատակներից մեկը օտարության մեջ գտնվող հայերին Հայաստանի հետ ամուր եւ երկարատեւ կապով միավորելն է, աճող սերնդին հայեցի դաստիարակելը, Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելը:
Թողարկող խմբագիր` Արուս Մուրադյան _________________ Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ... http://fr.youtube.com/mafilou

|
|
| Back to top |
|
 |
|
|