Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
Հայաստանի Պաշտպանության Նախարարը Պոլսո Հայոց Պատրիարքարանում
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Le forum de nos rédacteurs -> News en bref ... Օրուան կարճ լուրեր ... Güncel kısa haberler
Previous topic :: Next topic  
Author Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 13 Jul 2008
Posts: 1,556
Point(s): 2,813
Moyenne de points: 1.81

PostPosted: Sun 7 Feb 2010 - 12:45
PostPost subject: Հայաստանի Պաշտպանության Նախարարը Պոլսո Հայոց Պատրիարքարանում
Reply with quote

Հայաստանի Պաշտպանության Նախարարը Պոլսո Հայոց Պատրիարքարանում
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրին պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել է պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարին ուղեկցել են Ս. Աստվածածին Մայր տաճար, այնուհետ պատրիարքարանի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանցի նախարարին բարի գալուստ է մաղթել եւ ուղերձով հանդես եկել տեղի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած հյուրասիրության համար, ապա այցելել Հովհաննես Կոլոտ պատրիարքի անվան թանգարան։ Այնուհետ բարձրաստիճան հյուրը իր տպավորություններն է թողել պատվո տոմարի մեջ: «Ես խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության, մեր հավատքի առաջ, որը ուժի հետ միասին նպաստել է մեր պատմության կերտմանը եւ երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք չափազանց դժվար պայմաններում այս ամենը պահպանում ու փոխանցում են սերնդեսերունդ»,- պատվո տոմարում գրել էր Սեյրան Օհանյանը:





Արաքս


Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Le forum de nos rédacteurs -> News en bref ... Օրուան կարճ լուրեր ... Güncel kısa haberler All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 

HyeTopia Armenian Ranking System
Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1