Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՈՆԴՈՆ
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Le forum de nos rédacteurs -> News en bref ... Օրուան կարճ լուրեր ... Güncel kısa haberler
Previous topic :: Next topic  
Author Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 13 Jul 2008
Posts: 1,556
Point(s): 2,813
Moyenne de points: 1.81

PostPosted: Mon 8 Feb 2010 - 18:15
PostPost subject: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՈՆԴՈՆ
Reply with quote

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՈՆԴՈՆ
Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:
Սերժ Սարգսյանը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված Երեւան` իմ սեր նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում): Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է Սերժ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում: Իր ելույթում նա կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին: Լոնդոնի Թեյթ ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը: Սերժ Սարգսյանը Լոնդոնում հարցազրույց կտա նաեւ Ալ Ջազերա հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:




Արաքս


Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Le forum de nos rédacteurs -> News en bref ... Օրուան կարճ լուրեր ... Güncel kısa haberler All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 

HyeTopia Armenian Ranking System
Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1