Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Ermeni Çingeneler / Ermenice konuşan çingeneler
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi Aller à la page: <  1, 2, 3, 4
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou



Inscrit le: 04 Sep 2006
Messages: 12 982

MessagePosté le: Ven 31 Mar 2017 - 01:04
MessageSujet du message: Ermeni Çingeneler / Ermenice konuşan çingeneler
Répondre en citant

Revue du message précédent :

Թուրքիայի Սևծովյան շրջանում բոշաների որոշ խնդիրների շուրջ



Մելինե Անումյան
 [/justify]
Պատմական գիտությունների թեկնածու 
2016/12/12

 
ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ սույն թվականի նոյեմբերի 14-26-ը եղանք ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Արդվին և Ռիզե նահանգներում` այստեղ բավականին մեծ թիվ կազմող բոշաների կամ լոմերի ներկա դրությունը և ինքնության սեփական ընկալումն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրություն կատարեցինք մասնավորապես Արդվին նահանգի Խոփա, Արհավի, Արդանուջ (Արտանույշ) և Շավշաթ գավառներում, ինչպես նաև` Ռիզե նահանգի Արդեշեն (Արտաշեն) գավառում: Ուսումնասիրությունն իրականացրել ենք հարցազրույցների և դիտարկումների միջոցով: Հարկ է նշել, որ սույն հետազոտության բարդություններից մեկը տեղի բոշաներին կամ լոմերին հարցազրույցների տրամադրելն էր. նրանց մեծ մասը խուսափում էր զրույցից: Դա պայմանավորված էր ինչպես բոշաների` այլ էթնիկ հանրությունների առաջ պատմականորեն փակ լինելու, այնպես էլ` Թուրքիայում տվյալ ժամանակահատվածում հայտարարված արտակարգ դրության հանգամանքներով: Բացի այդ, Թուրքիայում նրանց մեծ մասը հակված է թաքցնելու սեփական ինքնությունը հետևյալ երկու պատճառներով. նախ` բոշաները հիմնականում արհամարհանքի են արժանացել հարևան էթնիկ խմբերի կողմից, բացի այդ` այստեղի լոմերն ահ ունեն նաև, որ իրենց հայկական ծագում կվերագրեն` բոշայերենում կամ լոմավրենում առկա որոշ հայերեն բառերի և քերականական ձևերի պատճառով:   
 
Քանի որ Բարձր Հայքի բարբառով բոշա են կոչվել միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հայախոս գնչուները, իսկ ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում ապրող գրեթե բոլոր բոշաներն այլևս իսլամացված են, մեր ուսումնասիրության մեջ նրանց պայմանականորեն կանվանենք ոչ թե հայ-բոշաներ, այլ` բոշաներ կամ լոմեր: 
 
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Սփյուռքի նախարարությանը և, հատկապես, մեծարգո տիկին նախարար Հրանուշ Հակոբյանին` սույն արդիական թեմայի ուսումնասիրությունը հովանավորելու համար: 
 
Ովքե՞ր են բոշաները կամ լոմերը 
 
Ժամանակին Կարնո (Էրզրումի) բարբառով բոշա է անվանվել գնչուների այն ցեղը, որի ներկայացուցիչները հաղորդակցվել են հայերենով և դավանել Հայ առաքելական եկեղեցու հավատքը: Նրանք իրենց հիմնական արհեստի` մաղագործության պատճառով երբեմն անվանվել են նաև մաղագործներ կամ «մաղագործ հայք»: 
 
Սույն թեմայի վերաբերյալ 1890-ական թթ. Թիֆլիսում տպագրվող «Մուրճ» ամսագրում հոդվածաշար հրապարակած Գրիգոր Վանցյանի կարծիքով` բոշաները ցեղակից են գնչուներին, և նրանք ծագմամբ հայ չեն. նրանց ծագումը նույնն է, ինչ` համայն աշխարհի գնչուներինը, այսինքն` հնդարիական[1]: Ըստ որոշ լեզվաբանական և մարդաբանական հետազոտությունների` ընդհանրապես գնչուների հայրենիքը եղել է Հնդկաստանը: Վրթանես Փափազյանի կարծիքով` նրանք մոտավորապես Ք.ա. 1000 թ. թողել են Հնդկաստանը և երկու մեծ ճյուղերով մտել Ասիա[2]: Հայտնի է, որ գնչուները տևական ժամանակ մնացել են նաև Իրանում: Պարսից աշխարհում գնչուներին անվանել են «լուրի», «միթրիփ», «քարաչի» և այլ բառերով, իսկ «բոշա» անունը նրանց տվել են հայերը: Հետազատողները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել բոշա անվան ծագման հարցի շուրջ: Ժողովրդական ստուգաբանության համաձայն` այդ անվան արմատը կարող է լինել թուրքերեն boş (պարապ) բառը. հայոց լեզվում ցիգան բառի համարժեքը հնուց ի վեր գնչուն է եղել, իսկ բոշա բառն սկսել է գործածվել հետագայում` 19-րդ դարում[3]: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի` բոշա անվանումը պետք է դասել բնաձայնական կամ հնչաիմաստային ծագման անունների շարքին. «Ըստ երեւոյթին, հայի ականջին խորթ է հնչել Հայաստան մուտք գործած գնչուների լեզուում բ եւ շ հնչիւնների յաճախակի եւ միաժամանակեայ արտաբերումը, որի հետեւանքով էլ վերջիններիս սկսել են տալ բոշայ անունը»[4]: Իրենք` բոշաներն, իրենց անվանում են լոմ, որը թերևս ծագում է դոմբա անվանումից, քանի որ նրանք սերում են հնդկական դոմբա կոչվող ցեղային-կաստայական հանրույթից[5]
 
Սյունիքը, Վասպուրականը և Ատրպատականը մեր պատմական հայրենիքի այն նահանգներն են, որտեղ ամենայն հավանականությամբ առաջին անգամ ոտք են դրել գնչուները: Բոշաների գաղտնալեզվում կամ խառնալեզվում` բոշայերենում կամ լոմավրենում[6], բացի հայերեն բառերից, առկա են նաև մեծ թվով պարսկերեն բառեր, որոնք ապացուցում են, որ նրանք Հայաստան են մտել մասամբ Պարսկաստանից, մասամբ էլ` Միջագետքից[7]: Բոշաները 19-րդ դարի վերջերին կենտրոնացած են եղել Արևմտյան Հայաստանի նահանգներում, առավելապես` Սեբաստիայում, իսկ բոշաների երկրորդ հատվածը, որն ապրում էր Միջագետքում, հավանաբար Լենկ Թեմուրի արշավանքներից հետո, Եփրատի ուղղությամբ բարձրացել է դեպի Բարձր Հայք` Էրզրում, ապա տարածվել Օլթիում, Կարսում և Տրապիզոնում, իսկ 1828 թ.` Ալեքսանդրապոլում և Ջավախքում[8]
 
Ըստ հայ ազգագրագետների ուսումնասիրությունների` ներկայում Հայաստանի և Ջավախքի տարածքներում բնակվող բոշաներն իրենց այլևս հիմնականում հայ են համարում և չեն ցանկանում, որ իրենց առանձնացնեն տեղի հայերից[9]
 
Ինչպես 19-րդ դարի վերջերին նկատում է Գ. Վանցյանը, եթե բոշաների բնակավայրերը միացնենք մի ընդհանուր գծով, կստանանք մի զուգահեռագիծ` Սև ծովի հարավային ափերի հետ[10]: Իսկ ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում, մեր տվյալներով, բոշաներ են բնակվում Արդվին նահանգի Շավշաթ, Արհավի, Խոփա, Արդանուջ, Յուսուֆելի և Բորչկա գավառներում, Ռիզե նահանգի Արդեշեն գավառում, Տրապիզոնում, Սամսոնում, նաև` Չանքըրըում, Թոքաթում, Էրզրում նահանգի Օլթու և Օլուր գավառներում, Կարսում, Արդահանում, Սվասում (Սեբաստիա), Բայբուրթում (Բաբերդ), Երզնկայում, Կաստամոնուում, Գյումյուշհանեում, Նևշեհիրում, Քըրշեհիրում, Բուրսայում, Ստամբուլում և այլուր: 
 

Բոշաների բնակավայր Շավշաթում
 
 
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող գնչուները բաժանվում են 3 հիմնական խմբերի` ռոմեր, դոմեր և լոմեր: Ինչպես նշում է թուրք պրոֆեսոր Սուաթ Քոլուքըրըքը, ի տարբերություն ռոմ և դոմ խմբերի, որոնք բավականին լավ են կարողացել պահպանել իրենց լեզուները` համապատասխանաբար ռոմանին և դոմանին, լոմ խմբի գնչուները, այսինքն` բոշաները սկսել են կորցնել իրենց լեզուն[11]: Նա նաև ընդգծում է, որ լոմերը Թուրքիայում, գնչուների մյուս խմբերի հետ համեմատ, ավելի շատ են հակված թաքցնելու իրենց ծագումը[12]: Դրա պատճառներից մեկը, ըստ թուրք ուսումնասիրողի, նրանց` հայ համարվելու մտավախությունն է: 
 
Բոշաների կամ լոմերի ինքնակազմակերպումը Թուրքիայում 
 
Ուշագրավ է, որ վերջին տարիներին նկատելի է բոշաների ինքնակազմակերպում Թուրքիայում: Այսպես՝ 2009 թ. Արդվին նահանգի Խոփա քաղաքում բոշաները ստեղծել են Lom-Der միությունը, որը գոյատևել է մինչև 2015 թ.: Միության հիմնադիրները համշենահայ հետազոտող Ջեմիլ Աքսուին տված հարցազրույցում նշում էին, թե կազմակերպության նպատակը անհետանալ սկսող իրենց մշակույթի ուսումնասիրությունն ու պահպանումն է, սակայն լոմ բառը չէին ընդունում որպես էթնիկ ինքնության անվանում, այլ այն բնորոշում էին որպես «կենսակերպ և մշակույթ»[13]
 
Ի դեպ` 2015 թ. նմանատիպ միություն են ստեղծել նաև Չանքըրըի բոշաները, որոնք, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ մեզ բանավոր հաղորդած տեղեկության, դեռ շարունակում են հայերենն օգտագործել որպես գաղտնալեզու: Չանքըրըի կենտրոնական գավառին ենթակա Միմարսինան թաղամասում մոտ 2000 բոշաներ են ապրում, որոնց շուրջ 70 տոկոսը կարողանում է հաղորդակցվել լոմավրենով[14]: Չանքըրըի բոշաների միության նախագահ Դուրմուշ Գյորմեզը թուրքական մամուլին տված հարցազրույցում հայտնել էր, որ կազմակերպությունը 437 անդամ ունի[15]: Թերևս դրանով է պայմանավորված այն փաստը, որ Չանքըրըի բոշաների խնդիրը վերջին շրջանում առանձնահատուկ ուշադրության է արժանացել թուրք ուսումնասիրողների կողմից, ովքեր, հիմնվելով տեղի բոշաների հետ իրենց ունեցած զրույցների և հանդիպումների վրա, անգամ փորձում են լոմերին օղուզական ծագում վերագրել և իրենց հոդվածներում շեշտում, թե այդ կողմերի բոշաներն իրենց թուրք և մուսուլման են համարում[16]
 
Թուրքիայի ներկայիս սահմաններում, մասնավորապես Արդվին և Ռիզե նահանգներում բնակվող բոշաների վերաբերյալ մեր ուսումնասիրությունն սկսեցինք` հանդիպելով 2009 թ. Խոփայում ստեղծված, սակայն 2015 թ. փակված Lom-Der կազմակերպության հիմնադիրների հետ: Արդվին նահանգի Արհավի գավառում, որտեղ, ի դեպ, 100-ի չափ բոշաներ են բնակվում, հանդիպեցինք ծագմամբ Արդանուջ գավառի Թորբալը գյուղից մի ուսուցչի հետ, ով խնդրեց, որ իր անունը չհրապարակվի: Միության հիմնադիրը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կազմակերպության նպատակն է եղել լոմերի մշակույթն ուսումնասիրելն ու պահպանելը, չքավոր ընտանիքների երիտասարդներին կրթաթոշակով ապահովելը, փոքրահասակ աղջիկների վաղ ամուսնությունները կանխելը, կանանց սոցիալական կյանքում ներգրավելը, բոշաների հանդեպ ցուցաբերվող էթնիկ խտրականությունն արգելելը, իրենց ազգակիցներին, հատկապես` երիտասարդներին աշխատանքով ապահովելը, թուրք հասարակության մեջ նրանց ներգրավումը խրախուսելը և բոշաների մասին վավերագրական ֆիլմեր նկարահանելը: Նա նաև նշեց, որ միությունը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել այդ 6 տարիների ընթացքում: Մասնավորապես՝ կարողացել է վճարել որոշ լոմ ուսանողների ուսման վարձերը և աշխատանքով ապահովել մի շարք երիտասարդների: Միությունը նաև երբեմն փորձել է միջամտել այն դեպքերին, երբ բոշաները ենթարկվել են էթնիկ խտրականության: Անդրադառնալով շուրջ 65 անդամ ունեցած Lom-Der միության փակվելու պատճառներին` նա նշեց, որ կազմակերպության գործունեության դադարեցման պատճառներից մեկը եղել է նյութական միջոցների պակասը. անդամների մեծ մասը չքավոր է եղել, միությունը նյութական միջոցների սղության պատճառով առանձնապես չի կարողացել իր հիմնական գործառույթներն իրականացնել, դրա համար էլ շատերը հիասթափվել են: Նա նաև հայտնեց, որ արդեն իսկ տեղի լոմերը վախենում էին միությանն անդամագրվելուց` ցանկանալով թաքցնել իրենց ծագումը: Lom-Der միության հիմնադիրը մեզ նաև ասաց, որ ընդհանուր առմամբ բոշաները կազմում են Արդվին նահանգի բնակչության 10 տոկոսը: 
 
Այնուամենայնիվ հարկ է նշել, որ մեր դիտարկմամբ` վերջերս Թուրքիայում բոշաների կողմից հիմնված նմանատիպ միությունների նպատակը ոչ այնքան ինքնության և մշակույթի պահպանումն է, որքան ազգակիցների մեկտեղումը մեկ տանիքի ներքո: Դրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ վերջերս, նախքան այս տարվա հուլիսի հեղաշրջման փորձը Թուրքիայում փոքրամասնությունների շրջանում սկսել էր տարածում գտնել նման միություններ հիմնելու միտում: Հավանական է նաև, որ այս միությունների ստեղծումը խրախուսվում էր թուրքական պետության կողմից` այդ կերպ փոքրամասնությունների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելու նկատառմամբ: 
 
Բոշաների ներկայիս զբաղմունքները և նյութական վիճակը Թուրքիայում 
 

Բոշաների թաղամաս Շավշաթում
 
 
Ինչպես հայտնի է, նախկինում բոշա տղամարդկանց հիմնական զբաղմունքը եղել է մաղագործությունը: Բոշա կանայք ակտիվ դեր են ունեցել ընտանիքը նյութապես ապահովելու գործում. նրանք նախկինում տնետուն շրջելով` վաճառում էին իրենց ամուսինների պատրաստած մաղերը և այլ մանր ապրանքներ կամ ուղղակի որևէ բան խնդրում տանտերերից: Իսկ ի՞նչ մասնագիտություններ ունեն այժմյան բոշաները Թուրքիայում: 
 
Lom-Der միության հիմնադիրներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արդվին նահանգի տարածքում բնակվող բոշաները հիմնականում ընդգրկված են ենթակառուցվածքային մարմիններում, աշխատում են թեյի գործարաններում, նաև` մասնավոր հատվածում: Կան մասնագիտությամբ ոստիկան, ուսուցիչ և կոշկակար լոմեր: Այստեղ հատկապես մեծ թիվ են կազմում ուսուցիչները, օրինակ` միայն Արդանուջ գավառում 40-ից ավելի բոշա ուսուցիչ է աշխատում: Բայց և այնպես, նրա խոսքով, Թուրքիայում թե’ պետական և թե’ մասնավոր ոլորտներում աշխատանքի ընդունելիս, այլընտրանք ունենալու դեպքում, նախապատվություն կտան ոչ թե լոմերին, այլ` ուրիշ էթնիկ խմբերի պատկանող անձանց` անկախ նրանց մասնագիտական ունակություններից: Բոշաների մասին բանաստեղծությունների հեղինակ Հյուսեին Գեզերի կարծիքով` բոշա կանայք ներկայում նախընտրում են ուսուցչի, բուժքրոջ, հավաքարարի և այլ մասնագիտություններ[17]
 
Արդվինի լոմերի մեծ մասն աշխատում է քաղաքապետարաններում, որտեղ նրանք հիմնականում զբաղվում են ծանր գործերով, նաև` հավաքարարությամբ, սանհանգույցի հետ կապված աշխատանքներով, քանի որ լազերն ու համշենցիներն իրենց պատվից ցածր են համարում նմանատիպ գործերը: 
 

Դելիլ Էրեմջի
 
 
Շավշաթ գավառից թոշակառու Դելիլ Էրեմջիի` մեզ հաղորդած տեղեկության համաձայն` բոշաների նյութական վիճակը լավ չէ Թուրքիայում: Ըստ նրա` կարելի է ասել, որ իրենք Արդվին նահանգում, այդ առումով, 5-րդ տեղում են: 
 
Շավշաթ գավառից և Շահբազ տոհմից սերող 62-ամյա Ռահմի Դուրմուշը մեզ հետ զրույցում նշեց, թե մինչև Իսմեթ Ինոնյուի կառավարման տարիներ (1938-1950 թթ.) Թուրքիայում ընդհանրապես հողատարածք չեն տվել բոշաներին: Ըստ նրա` թեև Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահի օրոք նրանց որոշ հողատարածքներ տրվել են` որպես սեփականություն, սակայն լոմերը վախից տեր չեն կագնել այդ հողերին: Նա նաև ընդգծեց, որ ներկայում Արդաշենում բնակվող 1500 բոշաներից միայն 2 տոկոսը հողատարածք ունի այստեղ, իսկ մյուսներն ապրում են վարձու բնակարաններում:  Ռահմի Դուրմուշը շեշտեց, որ իր ներկայիս բնակավայրում` Արդաշենում, սեփական գերեզմանոցներ կառուցելու համար անգամ հատուկ տարածք չեն տրամադրում բոշաներին: Սևծովյան շրջանի բազմաթիվ բնակավայրերի թաղապետերը ևս դեմ են հանդես գալիս նրանց` գերեզմանոցների համար տարածք տրամադրելու հարցին: Քաղաքապետարանները նրանց թույլ են տալիս իրենց հանգուցյալներին թաղել միայն Շավշաթում և Արդանուջում: Ինչպես դա հաստատեց նաև Խոփայում բնակվող 42-ամյա բոշա Քեմալ Քարաթաշը, Արդաշենի  քաղաքապետարանը  լոմերին  թույլ չի տալիս, որ նույնիսկ այստեղ գրանցում ունեցած իրենց հանգուցյալներին  թաղեն Արդաշենում և նման դեպքերում ստիպում է հանգուցյալի ազգականներին, որ թաղումը կատարեն Շավշաթում կամ Արդանուջում: 
 
Թուրքիայում շատերը տեղյակ չեն լոմ էթնիկ խմբի մասին 
 

Քեմալ Քարաթաշ
 
 
Քեմալ Քարաթաշը մեզ հայտնեց, որ Թուրքիայում շատերը տեղյակ չեն լոմ էթնիկ խմբի գոյության մասին: Օրինակ, երբ նա ծառայում էր բանակում, իր ծառայակիցները խիստ զարմացել էին իր ազգության վրա: Այս անտեղյակության փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Խոփայի քաղաքապետարանում աշխատող մեկ այլ բոշա` 39-ամյա Օնդեր Թոփչուն` նշելով. «Թուրքիայում շատերը չգիտեն մեր մասին, քանի որ սակավաթիվ փոքրամասնություն ենք: Սակայն մեր ազգակիցների թիվը մեծ է Սևծովյան շրջանում»: Նա ևս նշեց, որ բանակում իր ծառայակիցները զարմացել են, երբ իմացել են, որ նման էթնիկ խումբ գոյություն ունի: 
 
Թուրքիայի բոշաները` սեփական արմատների և ինքնության մասին 
 

Յաշար և Մերիեմ Քարաթաշները
 
 
Արդվին նահանգի Արդանուջ գավառի Ադաքալե  թաղամասում հանդիպեցինք Շավշաթ գավառից և Շահբազ տոհմից ծագող 52-ամյա Յաշար Քարաթաշին, ով աշխատում էր տեղի շուկայում:  Յաշար Քարաթաշը Թուրքիայում մեզ հանդիպած բոշաների շրջանում ամենաշատն էր հետաքրքրված սեփական արմատներով: Նա հայտնեց, որ նպատակադրված գնացել է Սվաս և այնտեղ հանդիպել տեղի լոմերի հետ, ովքեր դեռ շարունակում են հաղորդակցվել իրենց լեզվով: 
 
Յաշար Քարաթաշը համոզված էր, որ բոշաները պետք է պահպանեն իրենց մշակույթը, սակայն լոմերի մեծամասնությունը Թուրքիայում այդպես չի մտածում:  Նա մեզ նաև հայտնեց, որ մի անգամ Խոփա եկած հայաստանցի բոշաների է հանդիպել ու իր տանը հյուրընկալել նրանց, և շեշտեց, թե ցանկալի կլիներ, որ հայաստանցիները, հատկապես` մեր պետության մեջ բնակվող լոմերը կապեր և երկխոսություն զարգացնեին Թուրքիայի բոշաների հետ: 
 

Բոշաների տներ Շավշաթում
 
 
Յաշարն ընդգծեց, թե թուրքական պետությունը լոմերին հիմնականում որպես անվստահելի տարր է ընկալել, և որ մինչև 1950-ական թվականները, այսինքն` դեմոկրատների` իշխանության գալը, չի թույլատրել, որ նրանք ծառայեն թուրքական բանակում և պաշտոններ ունենան պետական հաստատություններում: Նրա խոսքով` ընդհանուր առմամբ այստեղի բոշաներն իրենց ճնշված են զգացել և հենց դրա պատճառով են գիտակցաբար մոռացության մատնել սեփական մշակույթն ու լեզուն: 
 
Նշենք, որ լոմերի մեծ մասը խուսափում է իր ազգային ինքնությունն արտահայտելուց, քանի որ նրանք էթնիկ խտրականության և արհամարհանքի են արժանանում Թուրքիայում: Ընդհանրապես բոշաները փակ են հասարակության մյուս խմբերի առաջ, քանի որ սեփական ինքնությունից քաշվելուց բացի` գիտակցում են, որ հայերեն բառեր են օգտագործում և վախենում են հայ համարվել Թուրքիայում: Ինֆորմանտները մեզ հետ զրույցում ընդգծում էին, որ բոշաներն անընդհատ արհամարհվելու հետևանքով մշտապես անլիարժեք են զգացել իրենց: Սեփական ինքնությունը ժխտելու և գիտակցաբար մոռացության մատնելու միտում է նկատվում հատկապես երիտասարդ լոմերի շրջանում: 
 
Թուրքիայի բոշաները` իրենց ծագման և լեզվի մասին 
 
Թուրքիայի Սևծովյան շրջանի բոշաների մեծ մասը համարում է, թե իրենք ծագում են Ախալցխայի (Մեսխեթի) թուրքերից` տուրք տալով թուրքական քարոզչամեքենային, իսկ հայերեն բառերի առկայությունը պայմանավորում է համշենցիների հետ սերտ շփումների հանգամանքով: Որոշ ինֆորմանտներ էլ կարծում էին, թե իրենց ամատները գալիս են Հնդկաստանից: 
 

Խոփայի քաղաքապետարանում աշխատող բոշաներ
 
 
Այսպես, օրինակ, Արդվին նահանգի Խոփա քաղաքում հանդիպեցինք այստեղի քաղաքապետարանում աշխատող Ջեմիլ Էրեմջիի (52 տարեկան), Գյուլթեքին Քարաթաշի (47 տարեկան) և էմրահ Քարաթաշի (32 տարեկան) հետ:  Նրանք բոլորն էլ ծագումով Արդվին նահանգի Շավշաթ գավառից էին, եղել էին Lom-Der միության անդամ, իսկ Ջեմիլ Էրեմջին` սույն կազմակերպության փոխնախագահը: Գյուլթեքին Քարաթաշը մեզ հետ զրույցում շեշտելով, թե իր կարծիքով` բոշաները ծագում են Ախալցխայի թուրքերից, իրենց լեզվում բազմաթիվ հայերեն բառերի առկայությունը փորձեց բացատրել համշենցիների հետ իրենց սերտ շփումների հանգամանքով: Նրանցից համեմատաբար երիտասարդ Էմրահ Գյուլթեքինն էլ նշեց, թե ինքը դեռևս չի կողմնորոշվել իրենց ծագման հարցում` Ախալցխայի թո՞ւրք են, հա՞յ, թե՞ գնչու: Միայն գիտակցում է, որ իրենց լեզուն նման է համշեներենին: 
 

Lom-Der միության հիմնադիրներից Հիսաբալի Քարաթաշը
 
 
Ուշագրավ է, որ Թուրքիայի լոմերը տարբեր մեկնաբանություններ են տալիս իրենց լեզվում հայերեն բառերի գոյության առնչությամբ` կախված իրենց բնակավայրի առանձնահատկություններից: Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ Սևծովյան շրջանի բոշաները ենթադրում են, թե այդ բառերն իրենց բառապաշար են մուտք գործել հայոց լեզվի Համշենի բարբառից, ապա Չանքըրըի բոշաները, ովքեր մշտապես հեռու են եղել Համշենի հայերից, այդ հանգամանքը բացատրում են նախկինում իրենց բնակավայրերում բազմաթիվ հայերի գոյության փաստով: Թուրք ուսումնասիրող Էնսար Չեթինի հարցին ի պատասխան` Չանքըրըի բոշաներից մեկը նշում է. «…Այս թաղամասի տների մեծ մասը հայկական է: Ասում են` նախկինում` ժամանակին, հայեր են եղել, հասկանո՞ւմ ես: Նրանցից են սովորել այդ լեզուն: Ուրիշ բան չկա»: Մեկ ուրիշ ինֆորմանտ էլ հետևյալ պատասխանն է տալիս թուրք ուսումնասիրողին. «Իրականում բոշայերեն լեզու չկա. Վերին թաղամասում հայեր են ապրել, Մենք հայերից ենք սովորել այդ լեզուն»[18]
 
Թուրքիայի Սևծովյան շրջանի բոշաների քաղաքական հայացքները 
 
Հարկ է նշել, որ Թուրքիայում ընդհանրապես, իսկ Արդվին նահանգում` մասնավորապես, բոշաներն ունեն տարբեր քաղաքական հայացքներ` պայմանավորված տվյալ շրջանի առանձնահատկություններով: 
 
Օրինակ` Խոփա գավառում բոշաների մեծ մասը հարում է ձախակողմյան հոսանքներին, քանի որ այստեղի բնակչության մեծ մասն ունի մարքսիստական-կոմունիստական հայացքներ: Ինչպես հայտնի է, 2004-2009 թթ. Խոփան ունեցել է կոմունիստ քաղաքապետ:  Հարկ է սակայն շեշտել, որ տեղի բոշաները ձախակողմյան են համարում նաև քեմալիստների Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP-ին): 
 
Մեր դիտարկմամբ` ընդհանուր առմամբ Թուրքիայում լոմերը հեշտ կառավարելի տարր են: Նրանք, օրինակ, ընտրությունների ժամանակ նախապատվություն են տալիս այն ուժին, որն ամենաշատ քվե ստանալու հնարավորությունն ունի: 
 
Թուրքիայի բոշաների իսլամացման հանգամանքները 
 
Թեև հնում բոշաները դավանել են Հայ առաքելական եկեղեցու հավատքը, սակայն հիմա բոլոր լոմերը մահմեդական կամ ալևի են Թուրքիայում (բացառությամբ Ստամբուլի): Թերևս նրանց մեծ մասը բռնի կերպով մահմեդականացվել է Մեծ եղեռնի տարիներին: 
 
Ինֆորմատներից ոչ մեկը, համենայն դեպս` մեզ հետ զրույցում, չենթադրեց, որ իրենք նախկինում քրիստոնյա են եղել, ինչ վերաբերում է իրենց` իսլամ ընդունելու ժամանակաշրջանին, նրանք զանազան վարկածներ են նշում: Այսպես, օրինակ, Ռիզե նահանգի Արդեշեն գավառում բնակվող 62-ամյա Ռահմի Դուրմուշը ենթադրում էր, թե իրենք մուսուլման են եղել դեռևս Մուհամմեդի հորեղբորորդի Ալիի ժամանակաշրջանից, իսկ Արդանուջում ապրող 43-ամյա Մերյեմ Քարաթաշը կարծում էր, թե իրենք բռնի են մահմեդականացվել և ամենավերջինն են իսլամ ընդունել Թուրքիայի էթնիկ խմբերի մեջ: Ծագմամբ Շավշաթ գավառից 60-ամյա Դելիլ Էրեմջիի խոսքով` բոշաները ոչ միշտ են պահպանում իսլամի կանոնները: Օրինակ` նրանցից շատ քչերն են օրական 5 անգամ նամազ անում: Խոփա քաղաքից 47-ամյա Գյուլթեքին Քարաթաշը ևս ենթադրում էր, թե իրենք հարկադրաբար են մահմեդականություն ընդունել: 
 
Այս հակասական կարծիքները և տեղեկությունները մատնանշում են, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Սևծովյան շրջանում կամ պատմական Պոնտոսի տարածքում ապրող բոշաների իսլամացման ժամանակաշրջանը և հանգամանքները կարոտ են հետագա ուսումնասիրության: 
 
[1] Գրիգոր Վանցյան, Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 1, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, 2015, էջ 206: 
 
[2] Վրթանես Փափազեան, ՀայբոշաներԾագումն. Ազգագրական հանդէս, 4 (2), 1898 թ., էջ 203-218: 
 
[3] Sarkis Seropyan, Vatansız Tek Ulus Çingeneler ve Çingenelerin Ermenileşmişleri, Hay Poşalar, Tarih ve Toplum, Ekim 2002, Cilt 34, Sayı 202, s. 21. 
 
[4] Վարդան Ոսկանեան, Մի քանի խօսք բոշայ անուան շուրջ, Հայկազեան հայագիտական հանդէս, հատոր ԻԳ., Պէյրութ, 2003, էջ 183: 
 
[5] Սամսոն Հովհաննիսյան, Ինչպես Հնդկաստանի որդիները դարձան հայ-բոշաներ. հայացած գնչուների պատմությունը, http://panarmenian.net/m/arm/details/227158
[6] Հայ-բոշաների գաղտնալեզվի մասին ավելի մանրամասն տես` Վարդան Ոսկանյան, Հայ-բոշաների գաղտնալեզուն եվ դրա ուսումնասիրության պատմությունը, Արևելագիտության հարցեր, VII, Երևան, ԵՊՀ, 2012: 
 
[7] Գրիգոր Վանցյան, Բոշաների Հայաստան մտնելը և բնակութեան այժմեան տեղերն ու թիւը, «Մուրճ», Թիֆլիս, 1894 թ., թիվ 7-8, էջ 1066-1088: 
 
[8] Նույն տեղում: 
 
[9][9] Ջավախքի և Հայաստանի տարածքում բոշաների ինքնության սեփական ընկալման մասին տես` Harutyun Marutyan, The Contemporary Expression of the Identity of the Boshas, Acta Ethnographica Hungarica, 56 (2), 2011, pp. 297-314. 
 
[10] Գրիգոր Վանցյան, Բոշաների Հայաստան մտնելը և բնակութեան այժմեան տեղերն ու թիւը, «Մուրճ», Թիֆլիս, 1894 թ., թիվ 7-8, էջ 1066-1088: 
 
[11] Suat KOLUKIRIK, TÜRKİYE’DE ROM, DOM VE LOM GRUPLARININ GÖRÜNÜMÜ, http://www.google.com.tr/url?url=http://hutad.hacettepe.edu.tr/index.php/hu… 
 
[12] Նույն տեղում: 
 
[13] Bir Yaşam, Sayı 7, Eylül-Ekim 2009, s. 21. 
 
[14] Nurettin Demir, Melike Üzüm, Çankırı Poşaları, Prof. Dr. Mehmet Özmen Armağanı, Adana, 2014, s. 137-152, http://turkoloji.cu.edu.tr/mehmet_ozmen_armagani/mozmen_armagan_parca12.pdf 
 
[15]http://www.haberci18.com/posalar-cankiri-da-dernek-kurdu/10293/ 
 
[16] Ensar Çetin, Çankırı Poşalarında Sosyal ve Dini Hayat, Atatürk Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü Dergisi 18 (3), 2014, ss. 85-102, file:///C:/Users/User/Downloads/5000107581-5000156174-1-PB.pdf 
 
[17]http://team-aow.discuforum.info/t6203-Ermeni-Cingenelri.htm?start=15 
 
[18] Ensar Çetin, Çankırı Poşalarında Sosyal ve Dini Hayat, Atatürk Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü Dergisi 18 (3), 2014, ss. 85-102, file:///C:/Users/User/Downloads/5000107581-5000156174-1-PB.pdf 
 
Akunq.net
Revenir en haut
Visiter le site web du posteur
Publicité






MessagePosté le: Ven 31 Mar 2017 - 01:04
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
vahe2009
Modérateur Général
Modérateur Général

Hors ligne

Inscrit le: 07 Nov 2009
Messages: 24 861
Point(s): 70 807
Moyenne de points: 2,85

MessagePosté le: Dim 7 Mai 2017 - 10:20
MessageSujet du message: Ermeni Çingeneler / Ermenice konuşan çingeneler
Répondre en citant

SİVAS POŞA’LARINDA MÜZİK


Music of the Poşas in Sivas

Anatolia is a geography which attracts researchers of social sciences attention because various civilizations had
commanded there and represents artistic values of these civilizations. As a settlement area of the states established
in Anatolia, Sivas is very important center in the history from the political, military, economical and cultural point
of view. Subgroups of the dominant society are also observed in the Sivas city, and each subgroup reflects its own
cultural values and transfers it to the next generations. Because of the cultural interactions with the other groups, a
cultural synthesis rises more than its own cultural structure. Culture contains not only materialistic elements but
also mental designs and imaginary creations. Art which is a product of creative use of human’s imagination, is a
reflection of the social and cultural values of the societies. Music as a vocalic dimension of the art should be
considered as a socio-
cultural fact which represents culture, value judgment, life style and philosophy of the related
society.
In this study, Poşas who live in Sivas city as a cultural sub group, and their music were investigated from
the socio-
cultural point of view. Study was especially focused on the effects of the folk music on Poşa’ s socio
-cultural
life style, and music fact was considered as a holistic view of the culture of the subgroup with the dominant society.
The researches in the study are constitutively qualitative, and have two main stages such as; theoretical and
practical. In this study which depends on the site investigations basically, the techniques of observations on the
groups and interviews with these groups were used, and the obtained data were audio-
visually documented. As
results of the study; however Poşas had ostracized by the dominant society because of their life styles and aggressive
profiles, they had integrated with the dominant society by the reason of their contributions on the continuation of the
Sivas folk music.

Cumhuriyet Üniversitesi Eğitim Fakültesi Müzik Bölümü.

Duygu ULUSOY YILMAZ -duygulusoy@hotmail.com

http://www.ktu.edu.tr/dosyalar/56_00_00_62f40.pdf sayfa 159-180...


Revenir en haut
vahe2009
Modérateur Général
Modérateur Général

Hors ligne

Inscrit le: 07 Nov 2009
Messages: 24 861
Point(s): 70 807
Moyenne de points: 2,85

MessagePosté le: Lun 26 Juin 2017 - 19:04
MessageSujet du message: Ermeni Çingeneler / Ermenice konuşan çingeneler
Répondre en citant



meraklısına -üyelere özel - only members



Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 12 982
Point(s): 40 020
Moyenne de points: 3,08

MessagePosté le: Sam 2 Sep 2017 - 03:17
MessageSujet du message: Ermeni Çingeneler / Ermenice konuşan çingeneler
Répondre en citant

Միակ Անհայրենիք Ժողովուրդ Գնչուները Եւ Նրանց Հայացումը
August 31, 2017

ՍԱՐԳԻՍ ՍԵՐՈԲԵԱՆ
Ենթադրւում է, որ համայն աշխարհում ապրում է շուրջ 3 միլիոն գնչու: Եւրոպայում են բնակւում մօտ 780 հազար գնչուներ: Եթէ Եւրոպա անցած գնչուների արկածները մի կողմ թողնելով` անդրադառնանք Անատոլիայում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.) եղածներին, ապա հարկ կը լինի ընդգծել, որ նրանց թիւը 67 հազար է: Վրթանես Փափազեանի կատարած ուսումնասիրութեան համաձայն, նրանցից 50 հազարը կազմում են հայ բոշաները:
Հայ բոշաների կարելի է հանդիպել Անատոլիայի գրեթէ իւրաքանչիւր կողմում: Նրանք բնակութիւն են հաստատել հայերի բոլոր բնակավայրերում` բացառութեամբ Վասպուրականի շրջանի, սակայն նրանց մեծ մասն ապրում է Սվազի (Սեբաստիա, «Ակունք»-ի խմբ.) շրջանում (Վեզիքեոփրիւից մինչեւ Կաստամոնու):
Գաղտնի Նշանները
Բոշաներն առաջին անգամ իրենց ոտք դրած հողերում, թէեւ դժուարութեամբ, այնուամենայնիւ լուծել են հանգիստ եւ անվտանգ փոխադրուելու, օթեւանելու վայր գտնելու, բարեկամ կամ թշնամի հանրութիւններին դիւրութեամբ տարբերակելու գաղտնիքը: Գաղթող գնչուների խմբերն իրենց անցած ճանապարհների պատերին եւ ծառերի բներին թողնում են յատուկ նշաններ, որոնք կարող են հասկանալ միայն իրենց ցեղակիցները:
Դրանցից առաջինը, որն ամենաշատն է օգտագործւում եւ բաղկացած է «երեք թեւերից», ցոյց է տալիս այն ուղղութիւնը, ուր կարելի է գնալ: Իսկ հին պուտտայական նշան եղող երկրորդը գնչուները «սվասթիքա» են անուանում: Այդ նշանը ցոյց է տալիս ճանապարհի փակ կամ վտանգաւոր լինելը: Երրորդը, որը խաչաձեւ է, դարձեալ ցոյց է տալիս այն կողմը, ուր կարելի է գնալ: Ինչ վերաբերում է Թուրքիայում ամենաշատը հանդիպող չորրորդ նշանին, ապա այն մատնանշում է, որ ճանապարհը չափազանց վտանգաւոր է եւ կարող է մահուամբ աւարտուել գնչուների համար: Նշաններն այսքանով չեն սահմանափակւում. կան բազմաթիւ այլ իմաստներ կրողներ:
Հայ Բոշաների Ծագումը
Թէեւ հայ բոշաները տարբեր են թւում Եւրոպայում եւ Ասիայում միւս ազգերի մէջ թափառական կեանքով ապրող ցիկաններից, սակայն նրանց միջեւ մանրազնին ուսումնասիրութիւն կատարուելու դէպքում կարելի է մեծ նմաննութիւններ գտնել աւանդոյթների, մարդաբանութեան եւ մինչեւ իսկ լեզուի առումներով: Իսկ նկատելի տարբերութիւնները ծագում են բոշաների` Անատոլիա գալուց շատ առաջ նրանց դարեդար համատեղ ապրած միւս ժողովուրդներից: Ինչպէս վերեւում էլ նշեցինք, գնչուները գաղթի տարբեր ճանապարհներով Անատոլիա հասնելով եւ այստեղ հանդիպած միւս հանրութիւնների սովորոյթների ազդեցութիւնը կրելով` տարբեր դիմագծեր են ստացել: Իսլամութիւն ընդունած ցիկանները ստացել են չինգենէ անուանումը, իսկ հայերի հետ ապրելով` քրիստոնեայ դարձածները` հայ բոշաներ: Վերջիններս հետզհետէ իւրացրել են հայկական սովորոյթներն ու աւանդոյթները:
Յայտնի է, որ բոշաները տեւական ժամանակ մնացել են նաեւ Իրանում: Պարսից աշխարհում ցիկաններին տրուել են «լուրի», «միթրիփ», «քարաչի» անուանումները: Իսկ «բոշա» անունը նրանց հայերն են տուել: Այդ անուանման արմատը թուրքերէն pos=bos (պարապ) բառը կարող է լինել, որը մշտապէս կիրառուել է արհամարհական երանգով. հայոց լեզւում ցիկան բառի համարժէքը հնուց ի վեր գնչուն է եղել, իսկ բոշա բառը սկսել է գործածուել հետագայում` 19-րդ դարում:
Մի շարք ուսումնասիրողներ (Պ. Ներսէս Սարգսեան) ենթադրում են, թէ բոշաները թոնդրակեցիների կամ արեւորդիների մնացորդացն են: Ի դէպ, յայտնի է նաեւ, որ Կաստամոնուի եւ Սինոփի միջեւ ապրող հայկական ծագմամբ ժողովրդին էլ են բոշայ անուանում` Քաղկեդոնի տիեզերական ժողովի հետեւանքով Հայ առաքելական եկեղեցուց անջատուելու պատճառով:
Հայերի շրջանում բոշաների մասին բազմաթիւ առասպելներ կան: Իրօք ուշագրաւ է, որ չնայած այդչափ արհամարհական վերաբերմունքին եւ փոխադարձ կերպով «ազգակցական կապերից» խուսափելուն` իրար աղջիկ չտալուն ուղղուած ջանքերին, բոշաները կարողացել են միախառնուել հայերի հետ եւ համատեղ ապրել` ի տարբերութիւն միւս ժողովուրդների: Այդուհանդերձ, խիստ հազուադէպ հանդիպող երեւոյթ է, որ բոշաները (20-րդ դարում) հայերին աղջիկ տային կամ` հակառակը:
Պատսպարան
Երբ ձմեռը վրայ է հասնում, բոշաները մօտակայ գիւղերում կամ քաղաքներում խռնուելով` տեղաւորւում են իրենց կողմից վարձուած հիւղակներում եւ ապրում իրար մօտ գտնուող վայրերում: Նրանց գիւղական տների գոմում (բնագրում գոմ բառը հայերէնով է, «Ակունք»-ի խմբ.), այսինքն այլեւս գրեթէ ընտանիքի մի կարեւոր անդամը համարուող էշի փարախում անպայման մի թոնիր է լինում, որը ծառայում է թէ՛ հաց եւ ուտելիք պատրաստելու եւ թէ՛ տաքանալու նպատակներին: Երբ առօրեայ գործերն աւարտւում են, եւ թոնիրի կրակը` մարում, ընտանիքի անդամները նստում են թոնիրի շուրջը, ոտքերն իջեցնում նրա մէջ եւ ծածկւում մի ընդհանուր ծածկոցով: Տան ուշագրաւ առարկաներից մէկն էլ պատերից մէկում տեղ գտած «օճախն» է, որը նրանք «սանտօ» են անուանում: Այդ օճախի կրակը շաբաթական միայն մէկ անգամ է վառւում, այն էլ ոչ թէ տաքանալու, այլ` ի յարգանս տուեալ ընտանիքի հանգուցեալների յիշատակի:
Ուտելու-Խմելու Մշակոյթը
Բոշաներն անընդհատ ինչ-որ բան են ուտում` առանց յատուկ ժամերի ուշադրութիւն դարձնելու: Նրանք նախընտրում են դառը, թթու, համեմուած, կծու ուտեստները. սխտորը, պղպեղը եւ քացախն անպակաս են նրանց սեղանից: Նրանք սակաւ են միս ուտում, իսկ իրենց ամենասիրած ճաշատեսակները «մալեզը» եւ փլաւն են: Նրանց ազգային ճաշատեսակը համարուող մալեզը պատրաստւում է խմորով եւ իւղով եւ նմանւում վասպուրականցիների «խաւիծին» (խաւիծ բառը բնագրում հայերէնով է, «Ակունք»-ի խմբ.): Նրա պատրաստման եղանակը հետեւեալն է. խմորը լցնում են տաք ջրի մէջ եւ եփում` անընդհատ խառնելով, ապա մասերի բաժանելով` վրան իւղ են քսում եւ ուտում: Բոշաները շատ են սիրում նաեւ չրով փլաւը (չիր բառը բնագիրով հայերէնով է, «Ակունք»-ի խմբ.): Չրով փլաւը եւ ձուածեղը (ձուածեղ բառը բնագրում հայերենով է, «Ակունք»-ի խմբ.) պատրաստւում են խնճոյքի սեղանի համար` որպէս յատուկ ճաշատեսակներ:
Ճաշելիս տղամարդիկ առանձին են նստում կանանցից եւ երեխաներից ու խմիչքներից միայն ռաքը խմում. գարեջուր կամ գինի առանձնապէս չեն օգտագործում: Տղամարդիկ եւ տարեց կանայք ծխախոտ ու քթախոտ են օգտագործում, սակայն ի տարբերութիւն գնչու եւ ցիկան կանանց` բոշայ կանայք ծխախոտ օգտագործելն ամօթալի են համարում:
Տոկոս Չկայ
Չնայած իրենց բազմաթիւ վատ սովորութիւններին` բոշաները խիստ ազնիւ են դրամի առեւտրի դէպքում եւ կարեւորում են տրուած խօսքը: Նրանք միայն խօսքի վրայ հիմնուելով` պարտք են տալիս եւ վերցնում: Սակայն բոշաները «տոկոս» հասկացութիւնը բացարձակապէս չեն ընդունում. ո՛չ տոկոսով պարտք են տալիս, ո՛չ էլ` վերցնում, եւ թէկուզ ի վնաս իրենց` անպայման պահում են իրենց խոստումը կամ երդումը:

http://team-aow.discuforum.info/t6203-Ermeni-Cingenelri.htm?start=15

Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
Akunq.net
http://www.aztagdaily.com/archives/362667
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Visiter le site web du posteur
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 21:27
MessageSujet du message: Ermeni Çingeneler / Ermenice konuşan çingeneler

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet Aller à la page: <  1, 2, 3, 4
Page 4 sur 4
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com