Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
Van/Վան Kazasi
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Les villes d'Arménie Occidentale - Batı Ermenistan yerleşim yerleri Goto page: <  1, 2, 3, 4, 5
Previous topic :: Next topic  
Author Message
mafilou



Joined: 04 Sep 2006
Posts: 14,271

PostPosted: Wed 1 Nov 2017 - 05:37
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

Previous post review:

Van kuşatmasında Osmanlı Imparatorluğu hükümeti ordusunda görevli Venezüelyalı Rafael de Nogales Méndez işbirlikçi Kürt muhafızları ile

Back to top
Publicité






PostPosted: Wed 1 Nov 2017 - 05:37
PostPost subject: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,271
Point(s): 43,254
Moyenne de points: 3.03

PostPosted: Fri 17 Nov 2017 - 03:50
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

Կարապետյան. Վանա լճի հատակում հայտնաբերված պարիսպները բնորոշ էին վաղ միջնադարին, երևի 5–7–րդ դարերի էր

14.11.2017
https://m.armeniasputnik.am/radio/20171114/9439919/armenia-vana-lij-parisp.…

Վերջերս մամուլը գրեց, որ Վանա լճի հատակին հայտնաբերվել է մոտ 3000 տարվա պատմություն ունեցող, ուրարտական ժամանակաշրջանի պատմական ամրոց։

Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիայի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ ակնհայտ է, որ դրանք Վանի կամ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի չեն, որովհետև երևում է, որ կրաշախաղով են արված։
«Ուրարտական շրջանի պարիսպները կրաշաղախից զուրկ են։ Այս պարիսպները կանոնավոր շարվածքով էին և բնորոշ էին վաղ միջնադարին, երևի 5–7–րդ դարերի է»,–ասում է Կարապետյանը։
Հուշարձանագետը հավելում է, որ ամրոցի տեղը ստույգ չի մատնանշված` գրված է Վանա լճի հատակ։ Ենթադրվում է, որ Հին Արճեշ քաղաքի տարածքն է, որ ջրասույզ է եղել 1800–ականների սկզբից, այդ պատճառով Արճեշ գավառի գավառանիստ կենտրոնը փոխադրվել է Ականց գյուղ։

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,271
Point(s): 43,254
Moyenne de points: 3.03

PostPosted: Sun 23 Sep 2018 - 17:11
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

Նմոյշ Վանի արծաթագործութեան. Վարպետի Տիգրան (տե՛ս GARO KÜRKMAN, Ottoman Silver Marks, Istanbul, 1996).


_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
azad
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 06 Sep 2006
Posts: 868
Point(s): 2,527
Moyenne de points: 2.91

PostPosted: Tue 9 Oct 2018 - 21:06
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

19. Yüzyıl Van'ın Ermeni gümüş ustaları

Van Kalesi kemer üzerinde tasvir edilmiş, isim ve soyadının ilk harfleri Ermenice "ԵՇ" ve Osmanlı dilinde "وان"
(Özel Koleksiyon)





_________________

Karanlık aydınlıktan, yalan gerçekten kaçar, Güneş yanlız olsada etrafa ışık saçar,üzülme doğruların kaderidir yanlızlık, kargalar sürüyle, kartallar yanlız uçar.


Back to top
VirtualAni
Nouveau membre
Nouveau membre

Offline

Joined: 13 Aug 2010
Posts: 32
Point(s): 106
Moyenne de points: 3.31

PostPosted: Thu 25 Oct 2018 - 20:21
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

mafilou wrote:
Նմոյշ Վանի արծաթագործութեան. Վարպետի Տիգրան (տե՛ս GARO KÜRKMAN, Ottoman Silver Marks, Istanbul, 1996).



It is Surp Bartholomeos!



Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,271
Point(s): 43,254
Moyenne de points: 3.03

PostPosted: Thu 25 Oct 2018 - 22:48
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

Սուրբ Բարթողիմէոս Վանք
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,271
Point(s): 43,254
Moyenne de points: 3.03

PostPosted: Sun 4 Nov 2018 - 02:44
PostPost subject: Van/Վան Kazasi
Reply with quote

ՎԱՆԻ ՄԷՋ , ԴԷՊՒ ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐՈՒ ՀԵՏՔԵՐ

Հայոց առաջին մայրաքաղաքը եղեր է Վանը:Վանալիճին ափը գտնուող քաղաքը , հիմնուէր է Ուրատուի Թագաւոր Սարդուրի .Ա.ի կողմէ(Ք.Ա 835-825թթ) մօտ 2900 տարի առաջ: Քաղաքը սկիզբնային ժամանակ կոչուել է Տուշպա , ունեցել է նաեւ այլ անուններ, ինչպէս , Երուանդավան, Շամիրակերտ եւլն: Քաղաքին կենդրոնը կառուցուած է միջնաբերդը որը, թշնամիներու յարձակումին դիմադրելու համար հնարաւորութիւն կուտայ եւ քաղաքը կը պահէ դժուար գրաւելիք: Քաղաքի միջնաբերդի երեք կողմը շրջապատուած է պարիսպներով, քաղաքը ունեցեր է չոչս դուռ, քաղաքի հիւսիսային կողմէ ուղղաձիգ քարաժայռի վրայ կը գտնուէր,քաղաքի հին բերդը որ կը կոչուեր Շամիրամի Բերդ: Ասորիստանի Շամիրամ թագուհին կառուցել է նաեւ Մենուայի Ջրանցքը, (Շամիրամի առու-գետակ),որը կ’ոռոգէ քաղաքի արտերը ու այգիները,Շամիրամ կառուցած է նաեւ պալատ մը:
Ըստ աւանդական պատմուածքներու Շամիրամ զօրաւոր թագուհի մըն էր, սակայն իր սիրտին տէրը չեր գտեր,օր մը հանդիպել է հայ իշխան Արա Գեղիցիկին ու սիրահարուել է անոր, սակայն Արան չէ մօտեցեր Շամիրամի սէրին, Շամիրամ որոշել է անոր հետ պատիրազմիլ ու Արան նահատակուել է: Շամիրամ ի յանուն Արայի հանդէպ ունեցած սէրի,Վանի մէջ կառուցել յուշարձաններ ու երկար ատեն ապրել է սուգի մէջ:
Վան եղած է նաեւ Վասպուրականներու եւ Արծրունիներու բնավայրը:Վանի մէջ ապրել են Ուրատուները, Հուրիները, Ասորիները,Բիւզանդացիներ,Խալտանիները,Հայեր, Սելճուքներ եւ Մահմետական ազգեր:
Վանեցի հայերը զբաղել են, ոսկերչութեամբ, գորգագործութեամբ,ձկնորսութեամբ, երկրագործութեամբ : Անոնք ,թէեւ օտար տիրապետութեան տակ մեծ տանջանքներ ապրել են,սակայն պահպանած ու զարգացուցած են իրենց կրօնա-մշակոյային գործունէութիւները: Հայերը մինջեւ 20-րդ. դար ունեէին Սբ.Տիրամայր, Սբ.Աստուածածին,Սբրբոց Առաքելոց, Սբ.Սահակ, Սբ.Ստեփանոս, Սբ.Վարդան, եւ քաղաքի շրջակայքի այլ եկեղեցիներ , ունէին նաեւ Վարագավանքը:Վանի մէջ մինջեւ 20-րդ.դար լոյս տեսել է <Երկունք>,<Նոր Սերունդ>,<Հայացք>, <Ժայռ>,<Գաւառի Ձայն> հայերէն թերթերը ու ամսաթերթերը:
Վան քաղաքի անուան իրական ծագումը յայտնի չէ: Անունը կը կապուի Հայոց Վան Թագաւորի անուան հետ:
Վանալիճը, ուր կը գտնուի Աղթամար կղզիի Սբ.Խաչ Եկեղեցին պատմական Հայաստանի մէջ կը կոչուէր, <Ծով>, տարբեր անուներով ինչպէս,<Նայիրի Վերին Ծով>-Նայիրի Երկի անունով,<Ռշտունեայց Ծով>-Ռշտունեայց տոհմի անուն,<Արծրունեայց Ծով>,<Վասպուրականի Ծով>,<Աղթամարի Ծով>:Վանալիճը, Վան քաղաքը եւ Աղթամարի կղզին առանձնայատուկ տեղ ունին հայ ժողովուրդի պատմութեան մէջ:
Աղթամար կղզին Գագիկ Արծրունիի օրով ,10 -րդ.դարուն, հասել է իր ծաղկման գագաթնակէտին , Արծրունիներու կողմէ կառուցուել է Արծրունիներու Պալատը եւ Սբ.Խաչ Տաճարը, որը հայ ժողովուրդի աննման յուշարձաններէն մին է: Եթէ, Անին, Բագրատունեայց հարստութեան վկան է, ապա Աղթամարը, յատկապէս Սբ.Խաչ Տաճարը Արծրունիներուն հարստութեան ու փառքի լուռ վկան է: Աղթամարի անուան մասին ժողովուրդը ունի բանաստեղծական ոգիով ստեղծուած պատմուածք մը որը կը պատմէ, այն մասին թէ`, ամէն գիշեր սիրահար երիտասարդ տղայ մը լողալով կը հասնի կղզի ու կը գտնէ , տաճարի հոգեւորականներէն մէկուն աղջիկան ,իր սիրելի Թամարը:Թամարի վառած ճրագը տղան կ’առաջնորդէ դէպի մութ ու խաւար կղզին: Տղան գիշեր մը զինքը Թամար առաջնորդող լոյսը չի նշմարեր ու ծովուն մէջ մոլորուած կը խեղդուի ու կարծես թէ`, ջրահեղձ սիրահար տղուն շուրթներէն հնչել է երկու բառ <<Ախ Թամար> :Այսպէսով ի յիշատակ սիրային այդ յուզիչ պատմութեան կղզին կոչուել է ՛՛Ախթամար՛՛ եւ կամ ՛՛Աղթամար՛՛:
Աղթամար կղզին Դ.դարուն եղել է ,Ռշտունի նախարարներու ամրոց: Ժ.դարուն Արծրունի Գագիկ թաքգաւոր Աղթամար կղզիի մէջ սկսել է մեծ շինարարական աշխատանքներուն:Լիճը ժայռաքարերով լեցնելով ստեղծուէր է հինգ կանգուն բարձրութեամբ ամբարտակներ (ջրաթումբ,պարաժ ) , որոնց վրայ բարձրացուել են պարիսպը ու ամրոցը, բազմաթիւ աշտարակներով:Ներկայիս աշտարակը եւ ամրոցը ջուրին տակն են: Աղթամարի երկու յուշարձան կոթողներ ,Գագիկ Արծրունիի Պալատը եւ Սբ.Խաչ Եկեղեցին (915-921) միջնադարեան Հայ ճարտարապետութեան շինարութեան պսակն են դարձել, որոնց ճարտարապետը , քանդակագործ, նկարիչ ու ճարտարապետ Մանուելն է ,որուն համբաւը Հայաստանի սահմաններէն դուրս հասել է: Այժմ Աղթամարի մէջ միայն կանգուն մնացած է, հայկական ճարտարապետութեան գոհարներէն մէն, Սբ.Խաչ Եկեղեցին: Սբ. Խաչ Եկեղիցին ,խաչաձեւ յատակագիծով ծանօթ է ու լայնանիստ սիւններու վրայ բարձրացող գմբեթով մը կը պսակուի : Եկեղեցւոյ արտաքին ճակատներու անկիւնաձեւ մասերը զարդարուած են աշտարակաձեւ սիւններով: Տաճարի հարաւային մուտքի վերեւը,գմբեթին ներքեւ տեղադրուած է Թագաւորական օդեանը: Եկեղեցիի մուտքէն դէպի թագաւորական օդեան կը բարձրանայ բարձրաքարէ սանդուղ մը: Տաճարի պատերը շրջապատուած են պատկերաքանդակներով, տաճարի որմախարիսխին վրայ քանդակուած են,տերեւներով եւ բոյսերով զարդարուած ալիքաձեւ պատկերներ, հարաւային , արեւլեան, եւ հիւիսային ճակատներու վրայ քանդակուած են կրօնական ու աշխարիկ թեմաներով հարթաքանդակներ: Արեւելեան ճակատի վրայ Արծրունի Թագաւորի դիմանկարը քանդակուած է, որուն կողքին կը գտնուի Քրիստոսի,Քրիստոնէութիւնը քարոզող Առաքեալները, Սբ.Գրիգոր Լուսաւորիչի ու Արծրունեայց տան եպիսկոպոսներու պատկերները:
Սբ.Խաչ եկեղեցին հարուս է, նաեւ կենդանական հարթաքանդակներով, պատերը զարդարուած են նաեւ աշխարհիկ կեանքի տեսարաններով:Սուրբ Խաչ Եկեղեցւոյ բարձրաքանդակները, զարդագոտիներու համակարգը եւ պակերազարդի նիւթերը կը կապուի ,9-11 րդ.դարերու հայկական կեանքի, արուեստի ու մշակոյթի աւանդութիւններուն:
1293 թուականին տաճարի հիւիս-արեւելք կողմը կառուցուել է փոքրիկ մատուռ մը, իսկ 18-րդ. դարուն տաճարի մուտքին առջեւ աւելցուել է բարձր զանգակատունը: Տաճարի հիւսիս –Արեւելեան կողմը կը գտնուի գերազմանտունը,13-14-րդ. դարու բազմաթիւ խաչքարերով:
Վասպուրականի թագաւորութեան անկումէն վերջ, Աղթամար կը նստին Արծրունիներու Իշխանութիւնը եւ աւելի վերջերը Աղթամարը , որպէս քաղաք չի յիշուիր, սակայն երկար ժամանակ կը մնայ Եպիսկոպոսական ու Կաթողիկոսական կեդրոն:
Այժմ Աղթամար կղզին անբնակ է :Սբ. Խաչ Եկեղեցին 96 տարի ընդատումէ մը վերջ,2007 թուականին, Թուրքիոյ կառավառութեան կողմէ վերակառուցուեցաւ որպէս թանգարան եւ 16 Սեպտեմբեր 2010 թուականին Թուրքիոյ կառավարութեան մասնաւոր արտոնութեամբ մատուծուեցաւ 96 տարի վերջ անդրանիկ Սուրբ պատարագը: Պատարագին ներկայ էին աշխարհի զանազան ափերէն եկող աւելի քան 4000 ուխտաւորներ : Պատարագիչը եւ ներկաները միասնաբար աղօթեցին աշխարհի խաղաղութեան, եղբայրութեան, համար: Եկեղեցիին մէջ Թուրքիոյ կառավարութեան կողմէ արտոնուած է տարուայ մէջ միայն մէկ անգամուան պատարագ մատուցանել :

Տոքթ.Սարգիս Ատամ:

Ակեր:1-Հայկական Մայրաքաղաքներ-Հայկական Հանրագիտարան
2- Աղթամար- Գ.Վ. Սրվանզտեան
3-Աղթամարի Սբ .Խաչ Եկեղեցին-Լուսինէ Թումանեան-Հայկական Ժամանակ)
4- Ազատ Հանարագիտարան-Վիքիբէտեա

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Contenu Sponsorisé






PostPosted: Today at 20:45
PostPost subject: Van/Վան Kazasi

Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Les villes d'Arménie Occidentale - Batı Ermenistan yerleşim yerleri All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic Goto page: <  1, 2, 3, 4, 5
Page 5 of 5
Jump to:  

 



Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1