Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Գրականություն - Կենսագրություն (arm)
Previous topic :: Next topic  
Author Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 13 Jul 2008
Posts: 1,601
Point(s): 5,976
Moyenne de points: 3.73

PostPosted: Thu 17 Jul 2008 - 23:22
PostPost subject: ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
Reply with quote

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ ՍՊԱՍՈՒՄ



http://www.jdemirdjian.com/TEMP/distancelearning/spasum_tv.htm

  


Back to top
Publicité






PostPosted: Thu 17 Jul 2008 - 23:22
PostPost subject: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Back to top
Sireli
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 13 Jul 2008
Posts: 1,601
Point(s): 5,976
Moyenne de points: 3.73

PostPosted: Tue 12 Aug 2008 - 20:24
PostPost subject: ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
Reply with quote

Daniel Varoujan/ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)


Առկայծ Ճրագ


Յաղթանակի գիշերն է այս տօնական . -
Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին ։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական . -
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին.

Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով . -
Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին ։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով . -
Հա՛րս, բեր ճրագը շեմին ։

Բայց… սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են…
Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ ։
Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն . -
Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜…




LA LAMPE


C'est aujourd'hui nuit de fête et de victoire,
- Ma bru, remplis d'huile la lampe!
Mon fils va venir de guerre couvert de gloire,
- Ma bru, racle le bec de la lampe!


Un char s'arrête sous le portail, près du puits,
- Ma bru, allume voir la lampe!
Il rentre couronné de lauriers, c'est lui,
- Ma bru, approche vite la lampe!


Mais ... le char est chargé de sang et de deuil...?!
- Ma bru, allonge donc ta lampe!
Mon fils est là, frappé au cœur, sur le seuil,
- Oh! ma bru, éteins ta lampe...


Back to top
Sireli
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 13 Jul 2008
Posts: 1,601
Point(s): 5,976
Moyenne de points: 3.73

PostPosted: Sun 30 Aug 2009 - 21:27
PostPost subject: ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
Reply with quote

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՄԸ ՆՈՐԱՅԱՅՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ



Դանիէլ Վարուժանի բանաստեղծութիւններու 1955ի հրատարակութեան մէջ, զոր կազմած ու ծանօթագրած էր բանաստեղծ Սողոմոն Տարօնցին, ընդգրկուած է «Ձօն» վերնագրուած հետեւեալ քերթուածը (էջ 370).

Օր. Վ.Պ.ին

Վարդ քաղեցիր,¬ սիրտ թող ըլլայ

Հաւատարիմ ու անձնուէր.

Կեանքիդ դժուար ճամբուն վրայ

Քեզի զոհէ իր արիւններ:

Աստղ ուզեցիր,¬ արեւ ըլլայ

Եւ պարուրէ քեզ շողերով.

Մազերուդ վրայ ոսկի տեղայ

Ու սրտիդ մէջ խինդ ու կորով:

Պահապան մը ուզեցիր, ան

Գարնան պայծառ լուսնակն ըլլայ,

Եւ հրեշտակին պէս սիրական

Հըսկէ անքուն բարձիդ վրայ:

Ձա՜յն մը ուզեցիր, երգըս ըլլայՙ

Որ աստուծմէ ինձ կը հոսի.

Ան արե՛ւ է, սի՜րտ լուսընկայ,

Զի ան երա՜զ կու տայ քեզի:

12 փետրուար 1914, Պերա

Այս բանաստեղծութիւնը տեղադրուած էր, ինչ¬ինչ գեղարուեստական նկատառումներով, «Հեթանոս երգեր» բաժնի «Գողգոթայի ծաղիկներ» ենթաբաժնին մէջ: Անոր առիթով, Տարօնցի կատարած է հետեւեալ ծանօթագրութիւնը. «Առաջին անգամ տպուել է 1925 թ. Ամերիկահայ Հանրագիտակում» (էջ 424):

Կը թուի, որ «Ձօն»ը նախընթաց երեսնամեակին արտատպուած էր Վարուժանի այլ ժողովածուներու մէջ, ինչ որ չենք կրցած ճշդել: Արդարեւ, Վազգէն Գաբրիէլեան նոյնութեամբ ընդգրկած էր զայն «Երկեր»ու (1984) «Խառն բանաստեղծութիւններ» բաժնին մէջ (էջ 444), հետեւեալ ծանօթագրութեամբ.¬ «Լոյս է տեսել «Ամերիկահայ հանրագիտակում» (1925 թ.): Մտել է երեւանեան ժողովածուների մէջ» (էջ 544): Նոյն թուականին լոյս տեսած «Դանիէլ Վարուժանի կեանքի եւ ստեղծագործութեան տարեգրութիւն»ին մէջ, Ալբերտ Շարուրեան կը յիշէր այդ բանաստեղծութիւնըՙ յղելով Տարօնցիի 1955ի հրատարակութեան (էջ 223):

Միւս կողմէ, Անթիլիասի 1986ի «Բանաստեղծական երկեր»ուն մէջ (Պօղոս Սնապեան), բանաստեղծութիւնը նոյնպէս զետեղուած է «Խառն բանաստեղծութիւններ» բաժնին մէջ (էջ 472), թէեւ բնագրային մէկ շեղումով (չորրորդ տողը դարձած է «Քեզ զոհէ իր արիւններ») եւ մէկ վրիպակով (տասներորդ տողի «լուսնակն» բառը դարձած է «լունակն»):

1987ի երկերու լիակատար ժողովածուին Բ. հատորին մէջ (Ջաննի Միրզաբէկեան եւ Իրիտա Վարժապետեան), «Ձօն»ը վերատպուած է կէտադրական մէկ փոփոխութեամբ (իւրաքանչիւր տան առաջին տողին ստորակէտ¬գծիկը դարձած է պարզ ստորակէտ) եւ մէկ վրիպակով կամ սրբագրութեամբ (վերջին տողին «երա՜զ»ը դարձած է «Երա՜զ») (էջ 237): Այս հրատարակութեան ծանօթագրութիւնը (Ջ. Միրզաբէկեան) ուշագրաւ ճշդում մը կատարած է: Հոն կը կարդանք.¬

«Ինքնագիրը յայտնի չէ: Տպագրուել էՙ Դ. Վարուժան, Բանաստեղծութիւններ, Երեւան, 1955, էջ 370ՙ հետեւեալ ծանօթագրութեամբ. «Առաջին անգամ տպագրուել է «Ամերիկահայ հանրագիտակ», 1925»: Յիշեալ պարբերականում, սակայն, այդպիսի բանաստեղծութիւն չի յայտնաբերուել: Տպագրւում է 1955 թ. ժողովածուից» (էջ 437-438):

Ծանօթագրողն ալ աւելցուցած է, թէ չէ կրցած ճշդել օր. Վ.Պ.ի ինքնութիւնը:

Իրօք, ինչպէս ստուգեցինք, Յակոբ Խաշմանեանի «Ամերիկահայ հանրագիտակ» տարեգիրքին (երկու թիւ, 1925 եւ 1926) 1925ի հատորին մէջ (Պոստըն, տպարան «Հայրենիք») Վարուժանէն որեւէ անտիպ չկայ: Ինչո՞ւ Ս. Տարօնցին նման առեղծուածային ու, ըստ ամենայնի, անճիշդ տեղեկութիւն մը տուած է: Այսօր կարելի չէ գոհացուցիչ պատասխան մը տալ: Պէտք է սպասել, որ դիպուածով իր օգտագործած տպագիր աղբիւրը երեւան ելլէ:

Մինչ այդ, դիպուածի այլ տնօրինութեամբ, վերջերս մեզի յայտնի դարձաւ «Ձօն»ի ուրիշ հրատարակութիւն մը, որ «Վարուժանի մէկ անտիպ ոտանաւորը» խմբագրական վերտառութեամբ ու «... ին» խորագրով լոյս տեսած է Պոստընի «Հայրենիք» ամսագրի սեպտեմբեր 1935ի թիւին մէջ (էջ 13): Կը վերարտադրենք զայն ստորեւՙ նոյնութեամբ.


Վա՞րդ քաղեցիր,¬ սիրտ թող ըլլայ,

Հաւատարիմ ու անձնուէր.

Կեանքիդ դժուար ճամբուն վրայ

Քեզի զոհէ իր արիւններ:

Ա՞ստղ ուզեցիր,¬ արեւ ըլլայ

Եւ պարուրէ քեզ շողերով.

Մազերուդ վրայ ոսկի տեղայ

Ու սըրտիդ մէջ խինդ ու կորով:

Պահապա՞ն մը ուզեցիր,¬ ան

Գարնան պայծառ լուսընկան ըլլայ.

Եւ հրեշտակի պէս սիրական

Հըսկէ անքուն բարձիդ վրայ:

Ձա՞յն մ՛ուզեցիր,¬ երգըս ըլլայՙ

Որ Աստուծմէ ինձ կը հոսի.

Ան արեւ է, սի՜րտ, լուսընկայ,

Զի երազը կու տայ քեզի:

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ, 12 փետրուար 1914, Բերա

«Հայրենիք»ի հրատարակութեան յաւելեալ շահեկանութիւնը կը գտնուի քերթուածին կցուած ծանօթագրութեան մէջ, որ քիչ մը լոյս կը սփռէ ցարդ անյայտ օր. Վ.Պ.ի ինքնութեան վրայ.¬

«ԾԱՆՕԹ.¬ Քաղուած է օր. Վերժին Պոյաճեանի ալպոմէն, աղջիկը սեբաստացի պ. Գ. Պոյաճեանի, որ սերտ կապ մը ունեցած է Վարուժանի հետ»:

Ծանօթագրութիւնը ոչինչ կաւելցնէ քերթուածին փոխանցումի ճանապարհին մասին: Ո՞ւր էին ալպոմն ու իր տէրը: Ո՞վ կատարած է արտագրումը: Նկատի ունենալով, որ նահատակ գրագէտին այրինՙ Արաքսի Վարուժան, այդ տարիներուն Նիւ Եորք կը բնակէր, ուրկէ բանաստեղծութիւններով կաշխատակցէր «Հայրենիք» ամսագրին, կարելի է վարկածային կերպով ենթադրել իր միջամտութիւնը այս գործին մէջ: Դժբախտաբար, ո՛չ Վ. Պոյաճեանի եւ ոչ ալ, յատկապէս, իր հօր մասին յաւելեալ տեղեկութիւններ կրցած ենք ձեռք բերել: Ալպոմին յետագայ ճակատագիրն ալ անծանօթ է:

Եթէ կանխաւ կարելի էր ենթադրել, որ Տարօնցիի աղբիւրը «Հայրենիք»ն էր ու 1955ի պայմաններուն մէջ ան նախընտրած էր ինքզինքը «ապահովագրել»ՙ այդ աղբիւրը քօղարկելով քաղաքականապէս նուազ խնդրայարոյց անունի մը տակ (թէեւ «Ամերիկահայ հանրագիտակ»ը հրատարակուած էր դաշնակցական շարքայինի մը կողմէ), բնագրային բաղդատութիւնը ակնյայտ կը դարձնէ, որ ան օգտուած է ուրիշ աղբիւրէ մը: Բացառուած է, որ ան տեսած ըլլար «Հայրենիք»ը եւ միջամտածՙ բնագրային փոփոխութիւններով, որոնց համար որեւէ պատճառ չունէր: Արդարեւ, ինչպէ՞ս կարելի է հաշտեցնել հարցման նշաններու գոյութիւնը «Հայրենիք»ի մէջ եւ անոնց չքացումը երեւանեան տարբերակին մէջ: Կէտադրական ու սուղ «ը»¬ի տարբերութիւններուն կողքին, կը մնայ պարզել «լուսընկայ» եւ «լուսնակն» բառերուն տարընթերցումները երրորդ տան մէջ: Մինչ այդ, «Աստուած» բառին գլխագրումը կը թելադրէ հեղինակային ըլլալը, ինչ որ պէտք է նկատի առնուի ապագայ հրատարակութիւններու մէջ:

Զոյգ բնագիրներուն թուականային նոյնութենէն կը հետեւցնենք, որ հեղինակային տարբերակներու առջեւ չենք գտնուիր, բացի եթէ ենթադրենք, որ Տարօնցիի հրատարակութիւնը կը ներկայացնէ Վարուժանի միեւնոյն օրուան առաջին ներշնչումըՙ որոշ փոփոխութիւններով բանաստեղծութիւնը ալպոմին մէջ ընդօրինակուելէ առաջ: Այլապէս, պէտք է հիմնաւորել խորագիրներու տարբերութիւնը եւ ձօնագրութեան յաւելումը երեւանեան հրատարակութեան մէջ:

Բանասիրական այս դեգերումէն ետք, վարուժանեան սոյն փշուրը կը յանձնենք մասնագէտներու ուշադրութեան:



Back to top
Sireli
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 13 Jul 2008
Posts: 1,601
Point(s): 5,976
Moyenne de points: 3.73

PostPosted: Thu 15 Oct 2009 - 20:43
PostPost subject: ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ
Reply with quote

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ

Հարգելի Հայրենակից,

ՀՀ կառավարությունը 2010 թվականին կազմակերպում է հայ ժողովրդի հանճարեղ բանաստեղծ, հրապարակախոս եւ ցեղասպանության զոհ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Ամենատարբեր մշակութային եւ գիտական հաստատություններ` ՀՀ սփյուռքի նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, ԵՊՀ, Խ. Աբովյանի անվան պետ. մանկավարժական համալսարան, Հայաստանի գրողների միություն եւ այլն ամենատարբեր միջոցառումներով ու գիտաժողովներով մեծ շուքով նշելու են հայ մեծ բանաստեղծի հոբելյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը դիմում է Սփյուռքի համայքներին ու կազմակերպություններին, կրթական հաստատություններին իրենց կառույցներում նախաձեռնել մեծանուն բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումներ:

ՀՀ սփյուռքի նախարարություն



Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Online

Joined: 04 Sep 2006
Posts: 15,054
Point(s): 45,367
Moyenne de points: 3.01

PostPosted: Sat 24 Dec 2011 - 13:38
PostPost subject: ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
Reply with quote

Դանիել Վարուժան (1884-1915)
(Taniel Varujan - Sivas, Prknik)



Իր մանկությունն ու պատանեկությունը հետագայում այսպես է հիշում բանաստեղծը. «Ծնած եմ 1884-ին Սեբաստիո մոտ՝ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկությունս՝ ուռենիներուն տխուր հովանիին տակ երազկոտ կամ գետեզերքներուն վրա բադերուն քարեր նետելով անառակորեն: Դեռ հազիվ թիթեռներ որսալու հասակին մեջ, հայրս պանդխտած է Պոլիս, և մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երևակայությունս օրորած է ենիչերիներու և գայլերու պատմություններով... Գյուղի դպրոցը հազիվ սկսած եմ ժամագիրքը կարդալ սովրիլ, զիս տարած են Պոլիս 1896-ի օրերուն, ուր հայրս, արյան սարսափին մեջ փնտրելե հուսահատ, գտած եմ բանտին մեջ՝ այն տխուր օրերուն ստորեն ամբաստանված: Երկու տարի հաճախած եմ Սագըզ Աղաճիի Մխիթարյան դպրոցը, հետո Քաղկեդոնի վարժարանը, ուր երկար ատեն պատանեկությունս երազած է ընդմեջ Մոտայի ծովակին և Դուրյանի ոսկրներուն՝ Սկյուտար: Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով՝ Խավյար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր...»:

Քաղկեդոնի վարժարանի 6-րդ դասարանն ավարտելուց հետո պատանի Դանիելը ուսումը շարունակում է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: Այստեղ ապագա բանաստեղծը ծանոթանում է հայ հնագույն մշակույթին, համաշխարհային գրականության ու արվեստի կոթողներին: 1905 թ. մեկնում է Բելգիա, ընդունվում է Գենտի համալսարանը, որն ավարտում է 1909 թ.: Վարուժանը հայրենիք է վերադառնում որպես արդեն ճանաչված ու սիրված բանաստեղծ...

Մի քանի տարի Սեբաստիայի և Եվդոկիայի դպրոցներում ուսուցչություն անելուց հետո, 1912-ին, Վարուժանը տեղափոխվում է Կ.Պոլիս և ստանձնում Լոաավորչյան վարժարանի տեսչի պաշտոնը: Միաժամանակ եռանդով մասնակցում է աշխուժացած գրական կյանքին:

Բայց երիտասարդ բանաստեղծին վիճակված չէր մինչև վերջ իրագործել իր կրթական և ստեղծագործական ծրագրերը. երեսունմեկ տարին հազիվ բոլորած բանաստեղծը դառնում է 1915 թվականի Մեծ եղեռնի զոհ:

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
azad
V.I.P.
V.I.P.

Offline

Joined: 06 Sep 2006
Posts: 1,015
Point(s): 2,958
Moyenne de points: 2.91

PostPosted: Sat 24 Dec 2011 - 17:11
PostPost subject: ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
Reply with quote

http://team-aow.discuforum.info/t9901-Taniel-Varujan-ve-An-lar.htm#p37686
_________________

Karanlık aydınlıktan, yalan gerçekten kaçar, Güneş yanlız olsada etrafa ışık saçar,üzülme doğruların kaderidir yanlızlık, kargalar sürüyle, kartallar yanlız uçar.


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Online

Joined: 04 Sep 2006
Posts: 15,054
Point(s): 45,367
Moyenne de points: 3.01

PostPosted: Sun 21 Apr 2019 - 02:37
PostPost subject: ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ (1884-1915)
Reply with quote

tesy
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Գրականություն - Կենսագրություն (arm) All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 



Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Cookies | Charte | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1