Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Vartavar - Vartivor
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

En ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 594
Point(s): 41 500
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Jeu 16 Juil 2009 - 21:03
MessageSujet du message: Վարդավառ - Vartavar
Répondre en citant

Վարդավառ - Vartavar

Վարդավառն արիական տոներից է և կապված է սիրո ու գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ։ Այն շարժական է և սովորաբար տոնվում է Զատիկից 98 օր հետո։ Այս տարի կտոնվի հուլիսի 19-ին։ «Վարդավառ» բառ խորհուրդը լեզվաբանորեն կազմված է«Վարդ» և «Վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։
Աստվածային սերը մարմնավորում է աստվածուհի Աստղիկը, որի սիրո աղբյուրը Վահագնն է՝ ուժի, զորության ու հաղթության աստվածը։ Իսկ Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրը Աստղիկն է։
Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։
Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։

ԱՍՏՂԻԿ

Հայոց Սիրո և Գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը, Վահագն աստծու սիրեցյալն է։ Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ ավանում և կոչվում էր Աստղկան տաճար։
Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։
Մեկ այլ ավանդության համաձայն, երբ Աստղիկը Արածանիի ջրերում գիշերային լոգանք էր ընդունում, հայ կտրիճները նրա գեղեցկությամբ հիանալու համար բլուրներին կրակներ են վառում, որպեսզի լոգանքի վայրը լուսավորվի։ Սակայն աստվածուհին շրջապատում մշուշ է գոյացնում և քողարկում իր մերկությունը։ Դրանից հետո այդ գավառը կոչվում է Մշուշ, իսկ հետագայում՝ Մուշ։
Աստղիկ աստվածուհու անունն է կրում Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը։


Մեջբերում : ՀԱՀ
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Jeu 16 Juil 2009 - 21:03
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 993
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Jeu 16 Juil 2009 - 21:33
MessageSujet du message: Vartavar - Vartivor
Répondre en citant

Քրիստոսի Այլակերպութեան Տօնը կամ Վարդավառ

http://www.azator.gr/archive/2009/jul/160709/lur9.html

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

http://www.araratian-tem.am/holidays.php?id=10


Revenir en haut
azad
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 06 Sep 2006
Messages: 768
Point(s): 2 262
Moyenne de points: 2,95

MessagePosté le: Ven 2 Mar 2018 - 01:33
MessageSujet du message: Vartavar - Vartivor
Répondre en citant

Vartavar, Vartivar

İnanışa göre, tufan sonrasında Nuh gemiden iner, son kez hafif bir yağmur yağar, yaşam yeniden başlar. Ermeniler'in Hıristiyanlık öncesinden beri kutladıkları bayram, Hıristiyanlıkla birlikte, Baydzaragerbutyun Diarn Yortusu'yla (İsa Mesih'in Suret Değiştirmesi) birleşmiştir (2000'de 22 Temmuz). Çıktığı yüksek dağda, üç öğrencisinin önünde İsa'nın yüzü güneş gibi aydınlanmış, giysileri göz kamaştırıcı bir beyazlığa bürünmüş, yanında Musa ve İlyas peygamberler belirmiş, etrafı saran bir buluttan Tanrı'nın sesi yükselmiştir: "Sevgili oğlum budur. Ondan razıyım..." Vartavar, "vart" (gül) ve "var"dan (ışık saçan) türemiştir. Bu günde ibadet yerlerini ve çevreyi güllerle süsleme geleneği vardır. Nuh'un anısına, bu günde halk birbirini ıslatarak, "sulu" şakalar yaparak eğlenir. Bazı Kürt toplulukları da bu bayramı, kuzuların sütten kesilme zamanına rastlayan başka bir tarihte (7 Ağustos), "Vartivar" adı altında kutlar.
_________________

Karanlık aydınlıktan, yalan gerçekten kaçar, Güneş yanlız olsada etrafa ışık saçar,üzülme doğruların kaderidir yanlızlık, kargalar sürüyle, kartallar yanlız uçar.


Revenir en haut
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 02:33
MessageSujet du message: Vartavar - Vartivor

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com