Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi
Previous topic :: Next topic  
Author Message
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,762
Point(s): 44,544
Moyenne de points: 3.02

PostPosted: Thu 25 Jan 2018 - 03:57
PostPost subject: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
Reply with quote

Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı

Հովհաննես Քաջազնունին` Բաքվի Հայոց եկեղեցու ճարտարապետ

http://depiararat.com/hy/հովհաննես-քաջազնունին-բաքվի-հայոց-եկ/



Հայերը Բաքու տեղափոխվել են 19-րդ դարի երկրորդ կեսից` Ղարաբաղից, Շամախիից, Շուշիից, Նուխիից, Գանձակից և նույնիսկ բուն Հայաստանից ու Վրաստանից: Սոցիալական դիրքի տեսակետից նրանց կազմը բավականին բազմազան էր: Բնականաբար հիմնական զանգվածը բանվորներ էին: Նրանք աշխատանքի էին ընդունվում նավթահորերում, գործարաններում և շինարարությունում: Բաքուն բազմազգ քաղաք էր, բայց հայերը իրենց թվով և գործունեության բնույթով ու մաշտաբներով հատուկ տեղ էին զբաղեցնում նրանում: 1891թ. վիճակագրական տվյալներով քաղաքի 105,8հազ.բնակիչների թվում, թաթարներից հետո (39.5հազ.-34.5%),երկրորդ տեղը զբաղեցնում էր հայ բնակչությունը (22,7հազ.-21,4%):

[img:16e10486c3]http://[url=http://depiararat.com/wp-content/uploads/2018/01/ek9-233x300.jpg%5Dhttp://depiararat.com/wp-content/uploads/2018/01/ek9-233x300.jpg%5B/url%5D[/img:16e10486c3]

Հայերի թվում կար մտավորականության զգալի շերտ: Դրանք տարբեր մասնագիտության ճարտարագետներ էին, բժիշկներ, իրավաբաններ, մանկավարժներ և, իհարկե, այլաբնույթ աստիճանի պաշտոնյաներ: Հայ բնակչության բազմաթիվ ներկայացուցիչներ զբաղվում էին տեղական և միջազգային առևտրով, ունեին վաճառատներ, առևտրային ֆիրմաներ: Սակայն առանձնակի գործարարական նվաճումներ ունեին միջակ և խոշոր նավթատերերն ու ձեռնարկատերերը: Դրանք արդյունաբերական և ֆինանսական միլիոնատեր մագնատներ էին` Ա.Մանթաշյանը, Ե.Քալանթարյանը, Մ.Արամյանը, եղբ.Միրզաբեկյանները, Բուդաղյանները, Մայիլյանները և ուրիշներ: Հայազգի նավթարդյունաբերողները հիմնել էին մի քանի փայատիրական ընկերություններ`«Արարատ», «Մասիս», «Գողթն» և այլն: Բաքվի նավթի արտահանումը Ռուսաստան, Եվրոպա և նույնիսկ Հեռավոր Արևելք ու Հնդկաստան, հիմնականում Ա.Մանթաշյանի և Գ.Լիանոզյանի մենաշնորհն էր: Բացի նավթի վերամշակման գործարաններից, հայ ձեռնարկատերերին էին պատկանում նաև մեքենաշինական, պղնձաձուլական, մեխանիկական, աղյուսագործական և այլ գործարաններ( Խատիսյան, Գյաջուցյան, Հովհաննիսյան, Մանվելյան և
ուրիշներ):



Բաքվի այս ձեռնարկատերերն են, որ մյուս մեծահարուստների` Նոբելի, Ռոտշիլդի, Դեբուրի ու Թաղիևի մասնակցությամբ կառուցել, բարենորոգել ու ընդարձակել են Բաքու քաղաքը: Որքան արագ էր զարգանում Բաքուն, նույքան արագ նա դառնում էր հայերի խոշոր մշակութային կենտրոն: Տեխնիկական մտավորականության և բարձր պետական պաշտոնյաների հետ այստեղ խարիսխ են գցում նաև գրողներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ: Հիմնում են դպրոցներ, թատրոն,տպարաններ: Տպագրվում են օրաթերթեր, շաբաթաթերթեր, գրքեր: Լուսավորական, մշակութային մեծ աշխատանք են ծավալում եկեղեցին և մասնավոր բարեգործական ընկերությունները: 1864 թվականին հիմնված «Հայկական բարեգործական ընկերությունը», «Հայոց եկեղեցիների ծխական հոգաբարձությունը» և «Հայկական մշակութային միությունը» տարբեր օջախներ ստեղծելու նպատակով դրամական հանգանակություններ էին կազմակերպում: Կառուցվում էին վարժարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ծերանոցներ, խնամածության տներ: Նշված ընկերությունների գործունեությունը չէր սահմանափակվում միայն Բաքվով, նրանք ձեռք էին մեկնում նաև մյուս քաղաքներին, գյուղերին և նույնիսկ բարեգործական միջոցառումներ անցկացնում Հայաստանում ու Վրաստանում: Բաքվում կառուցվել է մի քանի Հայկական եկեղեցիներ:



Դրանցից ամենավաղը բերդի սահմաններում կառուցված և հետագայում քանդված սբ.Աստվածածինն է (1799թ.): Հայտնի էր նաև 1863-69թթ.կառուցված սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի զանգակատունը կառուցվել է ավելի ուշ` 1898թվականին: Կար նաև մատուռ Հայկական գերեզմանատանը`սբ. Հարություն (1894թ.): Բաքվի կենտրոնում այն ժամանակ հիմնականում ապրում էին հայեր, կային նաև ռուսներ ու հրեաներ: Թաթարներն ապրում էին քաղաքի ծայրամասերում և չէին առնչվում «եվրոպական» քաղաքի բնակչության հետ: Այդ իսկ պատճառով հայկական սրբատեղի ունենալու կարիքը քաղաքի կենտրոնում զգացվում էր: Գոյություն ունեցող հայկական եկեղեցին վերափոխումների կարիք ուներ: Եկեղեցին կառուցելու համար մեծահարուստ Բուդաղյանը միջոցներ էր կտակել: 1898թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարեց Բաքվի հայկական եկեղեցու նախագծի առաջին մրցույթը: Մի քանի տարի անց հայտարարվեց երկրորդ մրցույթը:



1906թ.սեպտեմբերի 25-ին կայացավ եկեղեցու հիմքի օծման հանդեսը: 1907թ. փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագիծ, մեկը Պետերբուրգից (լեհ ճարտարապետ ), երկրորդը` Գ.Տեր-Միքելյանի, երրորդը` Հովհաննես Քաջազնունու կողմից` «Փառք քեզ, Տեր» նոտային նշանաբանով. չորրորդ և հինգերորդ հեղինակների ազգանունները մեզ հայտնի չեն: Լինելով բազմակողմանի ընդունակությունների տեր անձնավորություն` Հովհաննես Քաջազնունին պատանի տարիներին դժվարացել է նույնիսկ կողմնորոշվել որոշակի մասնագիտության ընտրության խնդրում: Սովորելով Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում (1887) ուսանողական տարիներին Քաջազնունի շատ էր նկարում, մասնակցում ցուցահանդեսների, իր գիտելիքները խորացնելով արվեստի ու ճարտարապետության պատմության մեջ: 1891 թվականի Հայկական ճարտարապետության վերաբերող նրա նկարները ցուցադրվեցին ինստիտուտի ուսանողների լավագույն նկարների ցուցահանդեսում, որը նվիրված էր ինստիտուտի 25-ամյա հոբելյանին: 1892-93թթ. ուսումնական պլանով Հովհ.Քաջազնունու կուրսի ուսանողները պետք է ներկայացնեին ռուսական, բյուզանդական կամ հայկական ոճի եկեղեցիների նախագծեր:



Հովհ.Քաջազնունին նախընտրեց հայկական և ներկայացրեց իր նախագիծը: Նա լավագույն ուսանողների շարքում էր, մեծ ապագա խոստացող ճարտարապետի համարում ուներ: Ինստիտուտը գերազանց կերպով սովորելու կապակցությամբ(1893) Քաջազնունու անունը փորագրվեց ավանդական մարմարե տախտակի վրա : Նա իր կենսագրության առաջին էջերը բացեց որպես ճարտարապետ, որպես ճարտարապետ էլ ավարտեց իր կյանքը, դառնալով խորհրդային դաժան հետապնդումներ զոհը, վարձահատույց լինելով իր փառապանծ անցյալի համար: Դեռևս ուսանողական տարիներին, երազելով նախագծել հայկական եկեղեցի, նա մեկնում է ուսումնասիրելու միջնադարյան Անին: Նշենք, որ դարասկզբին հայկական ճարտարապետությունը քիչ էր ուսունասիրված, գրականություն գրեթե չկար: իր նամակներից մեկում, ուղղված կնոջը` Սաթենիկին, գրում է.«Հայկական ճարտարապետությունը վատ է մշակված, գրականություն շատ աղքատ է, օգտվելու ձեռնարկները քիչ են ու անկանոն: Այնպես որ ամեն ճարտարապետ պետք է իրեն համար նյութեր հավաքի»: Տարիներ շարունակ Քաջազնունին մշակում է եկեղեցու նախագիծը, փայփայելով նոր, հայկական ոճով մոնումենտալ շինություն ստեղծելու գաղափարը: Գիտակցելով հայկական ճարտարապետության կարողությունները, պահպանելով բարձր գեղարվեստականությունն ու արտահայտման ազգային էությունը, Քաջազնունին իր առջև խնդիր էր դրել ստեղծել«նոր հայկական ոճ», ինչպես 19-րդ դարի կեսերին ստեղծեց նոր հայկական գրականության լեզուն:



Տարիների իղձերն իրականացվեցին հայկական եկեղեցու նախագծումով, որը պետք է կառուցվեր Բաքվի կենտրոնում: 1907թ. հունիսի4-ին ստացվեց Պետերբուրգից ժյուրիի եզրակացությունը, որի համաձայն երկու նախագիծ.ճանաչվել էին անբավարար, երեքը Վ.Պետրովսկու (Պետերբուրգի ճարտարապետի), Գ.Տեր-Միքելյանի և Հովհ.Քաջազնունու բավարար: Մրցանակը բաժանված էր երկու նախագծերի միջև, իսկ Հովհ.Քաջազնունու նախագիծը մնացել է մրցանակից դուրս: Ինչ վերաբերվում է Գ.Տեր-Միքելյանի նախագծին, ապա այն զգալիորեն հեռու էր Տեր-Միքելյանի մտածողության լակոնիկությունից: Նա ուզեցել է մի նոր խոսք ասել հայկական եկեղեցաշինության արվեստում, բայց չի գտել այդ ձգտման տակտը:Պատվիրատուի և Տեր-Միքելյանի միջև ծագած անհամաձայնությունների պատճառով եկեղեցու շինարարությունը չսկսվեց: Բուդաղյանի ընտանիքի կտակակատարների խորհուրդը կտրականապես դեմ էր ժյուրիի որոշմանը, նախընտրելով Քաջազնունու տարբերակը: Այս առթիվ Քաջազնունին իր կնոջը` Սաթենիկին գրում է.«…Ստացվեցան Պետերբուրգից եկեղեցու պրոեկտները, ժյուրիի զեկուցման հետ միասին: Իսկույն և ետ Դոլուխանյանի միջոցով ծանոթացա այդ զեկուցման հետ: Ծանոթացա և զարմացա : Բոլոր պրոեկտների մեջ զանազան պակասություններ են գտել: Երկուսը հայտարարել են ուղղակի անբավարար: Երեքը-այդ թվում և իմը-գտել են բավարար, միևնույն ժամանակ մատնացույց անելով զանազան պակասություններ: Քննադատությունից կարծես թե պիտի հետևեր, որ այդ երեք պրոեկտներից ամենից քիչ պակասավորն է և ուրեմն մրցանակը իմին պիտի տային: Բայց-ինչպես քեզ արդեն հայտնի է-մրցանակը կեսն են արել երկու մյուս պրոեկտների մեջ և իմն մնացել է դուրս:



Ըստ արժանավորության պրոեկտները դասավորել են այս կարգով. 1) Պետերբուրգից ստացվածը, 2) Տեր-Միքելյանինը, 3) իմը 4) և 5) մնացած երկուսը: Ես աշխատեցի բացատրել Դոլուխանյանին զեկուցման և եզրակացության մեջ եղած հակաճառությունը և պաշտպանել իմ ծրագիրը: Նա համոզվեց, մանավանդ որ տրամադրված էր համոզվելու, ինձ բարեկամ լինելով: Երեկոյան վարդապետի մոտ հոգաբարձուների նիստի հավաքվեցան ժյուրիի զեկուցումը կարդալու և իրանց որոշումը դնելու,-թե որ ծրագիրը պիտի ընդունեն շինության համար: Առաջինը-Պետերբուրգից եկածը-իսկույն և ետ մերժվում է: Ասպարեզ մնում է Տեր-Միքելյանինը, որը ստացել է մրցանակի երկրորդ կեսը, և իմը որ չի ստացել մրցանակ: Այստեղ երկար ու բուռն վեճ է ծագում: Ոմանք առաջարկում են համաձայն ժյուրիի գնահատության-ընդունել Տեր-Միքելյանի ծրագիրը, ոմանք կանգ են առնում իմի վրա: Դու հասկանում ես, իհարկե, որ այստեղ գերիշխող դերը պատկանում էր ոչ այնքան գեղարվեստական հայացակետերի տարբերության-ճարտարապետության մեջ հոգաբարձության ահագին մեծամասնությունը միանգամայն տգետ է-որքան անձնական համակրանքի և հակակրանքի: Երկար վիճում են, բայց համոզեցնել միմյանց չեն կարողանում: Վճռում են հարցը քվեարկության դնել:



Գաղտնի քվեարկություն են կատարում, որի հետևանքը լինում է այն, որ ձայները բաժանվում են. հինգ ձայն ստանում է Տեր-Միքելյանը, հինգ ձայն ես: (հոգաբարձուները տասն են): Սրանից հետո ի՞նչ անել: Մի փոքր վիճաբանելուց, որոշում են հայտնել վերջնական վճիռը կտակատարներին, որ ծրագրին որ գերադասություն տան կտակատարները, իբրև գործի անմիջական տեր,այն ծրագրով էլ կառուցանել շինությունը: Այդ նպատակով երեք կտակատարներ պիտի հավաքվեն վաղը չէ մյուս օրը, հինգշաբթի և իրանց վերջնական վճիռը դնեն: Ուրեմն ինձ ու քեզ համար այժմ ամենակարևոր հարցը այն է, թե ովքե՞ր են կտակատարները- և դեպի ո՞ր կողմը-հավանականորեն-կարող են թեքվել նրանք: Կտակատարներից մեկը, Դոլուխանյանն է, որի տրամադրությունը անորոշ է -կարող է և ինձ տալ իր քվեն, բայց ավելի հավանական է,որ տա հակառակորդիս:Երկրորդը Ստ.Այվազովն է, որ հավանականորեն ինձ կտա ձայնը: Ուրեմն, ինչպես տեսնում ես, շանսերը առաժմս իմ կողմն են, թեև ոչինչ վճռողական դեռևս չի կարելի ասել.այս երկու օրվա ընթացքում Այվազովը և Մելիքյանցը կարող են ենթարկվել զանազան ազդեցությունների և վերջին րոպեին փոխել իրենց տրամադրությունը:



Այնուամենայնիվ, լավ է առաժմս և այն, որ հարցը այդպես է դրվել. սա ավելի է, քան ես կարող էի հուսալ, վախենալով որ հոգաբարձությունը առանց այլևայլության կընտրե Տեր-Միքելյանի ծրագիրը, իբրև հավանության ստացածը ձեռնահաս մասնագետների կեղմից: Սպասենք ուրեմն, երեք օր էլ: Կարող ես երևակայել իմ նյարդային լարված դրությունը երեկվա օրը և այն երեք օրը, որ ունեմ դեռևս սպասելու: Աշխատում եմ պինդ լինել: Խորհուրդ եմ տալիս նույնը և քեզ: Մի կարևոր բան ևս.պնդելով իմ ծրագրի վրա և աշխատելով, որ նա հաղթող դուրս գա, ես բոլորովին հանգիստ եմ խղճով, որովհետև ես հաստատ համոզված եմ, որ իմ ծրագիրը ամենից լավն է» : 1907թ. հունիսի 7-ին Բուդաղյանի կտակատարները միաձայն ընտրեցին Հովհ.Քաջազնունու նախագիծը:Եկեղեցու շինարարությունը հանձնարարեցին Հովհ.Քաջազնունուն: «…Երեկ երեկոյան կտակատարները վճռել են ընդունել շինության համար իմ կազմած ծրագիրը: Իսկ ինչպես գրել էի քեզ առաջին նամակովս, այդ վճիռը վերջնական է: Անբավականությունը թե մի քանի հոգաբարձուների և թե ժողովի մի մասի մեջ շատ մեծ է: Արդեն սկսվել է հարձակումներ թե կտակատարների և թե իմ ծրագրի վրա: Երեկ և այսօր տեղական լրագրում հոդվածներ դուրս եկան այդ ուղղությամբ: Հավանական է, որ այդ ՑՐՈՉսÿ-ն (թունավորումը-Մ.Հ.) պիտի շարունակվի և ապագայում: Բայց սա ինձ չի վախեցնում ամենևին:



Եկեղեցին կշինվի և կշինվի իմ ծրագրով,- ահա միակ կարևոր փաստը: Պետերբուրգի ժյուրին, հոգաբարձուները, կտակատարները, Տեր-Միքելյանը, Բաքվա հասարակությունը, լրագիրը, հոդվածները,- սրանք բոլորն էլ անցողական բաներ են, իսկ եկեղեցին դարերով կմնա կանգուն,-այն եկեղեցին,որ հղացել և ծնվել է իմ մտքի մեջ, մարմին է առել իմ աշխատանքով, անսասան ժայռի պես պիտի կանգնի և ծաղրի անզոր հարձակումների ոտնձգությունների երեսին: Ահա թե ինչ է իսկապես կարևորը: Անկասկած, կռիվը դեռ չի վերջացել, հարկավոր կլինի շատ խոչնդոտներ հաղթել,շատ արգելքներից անցնել,-բայց ամենավտանգավոր րոպեն անցել է արդեն, մնացածը հեշտ է»,- գրում է Քաջազնունին կնոջը`Սաթենիկին: Շուտով սկսվեց նախագծի աշխատանքային գծագրերի մշակումը, որը Քաջազնունին կատարում էր մենակ, առանց որևէ մեկին ներգրավելու աշխատանքին: Ըստ նախագծի մրցույթային տարբերակով եկեղեցու շինարարության արժեքը որոշված էր 300.000 ռուբլի: Նախագիծը ընդունելուց հետո հայտնի դարձավ,որ շինարարության արժեքը սահմանափակված է 200-210 հազ.ռուբլի: Չդիպչելով նախագծի էությանը` Հովհ.Քաջազնունին փոքրացրեց եկեղեցու չափսերը, փոխելով նրա մաշտաբները (1000 մարդ` նախագծով նախատեսված 1500 մարդու փոխարեն): 1907թ.օգոստոսի 2-ին Հովհ.Քաջազնունին սկսեց Բաքու քաղաքի սբ.սբ.Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների հայկական մայր եկեղեցու շինարարությունը:



Շինարարական աշխատանքներին անմիջականորեն հետևելու նպատակով, Քաջազնունին մի ժամանակավոր փայտե տնակ է կառուցում շինհրապարակում, ամբողջ ժամանակն անցկացնելով շինարարության վրա : Քաղաքական կյանքի իրադարձությունները, սակայն, Քաջազնունուն ստիպեցին որոշ ժամանակ հեռանալ Բաքվից: 1908թ-ին կատարելով Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության հանձնարարությունը, նա մեկնեց Կոստանդնուպոլիս: 1909 թ-ին քաղաքական գործունեության համար Քաջազնունին ձերբակալվում է և միայն դրամական գրավական վճարելով (10.000ռ.) ազատվում բանտից: 1911թվականին նա ստիպված է լինում մեկնել արտասահման, խույս տալով «Դաշնակցության գործով» Պետերբուրգում դատվելուց: Իբրև քաղաքական վտարանդի ապրում է Ֆրանսիայում, Բելգիայում, որոշ ժամանակ և Վանում, որտեղ և քաղաքական գործունեության զուգընթաց կառուցեց հասարակական շենք: Քաջազնունու բացակայության ժամանակ շինարարությունը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Բաևը: Եկեղեցու շինարարությունը ավարտելուց հետո Քաջազնունին երկար տարիներ չի կառուցել, քաղաքական իրադարձությունները ստիպում էին ամբողջովին նվիրվել Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության գործունեությանը: Եկեղեցին աչքի էր ընկնում մոնումենտալությամբ: Սպիտակ քարի և ոսկու նուրբ շերտով հարդարման զուգակցումը, արևի ճառագայթների ներքո հատուկ մի վեհություն էին տալիս եկեղեցուն:



Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ, վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով: Գունավոր վիտրաժե պատուհաններից ներս թափանցող լուսը հարուստ երանգներ էր ստանում: Ճարտարապետական ամբողջ կառույցը ներշնչված էր ոգեղենությամբ: Պատմական հայկական ոճը ստացել էր այստեղ գոթական վերասլացություն: Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել` «նոր հայկական գոթիկա » : Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը` կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Քաջազնունու կողմից նախատեսվող չորս կորագիծ կցակառուցումները հատակագծի ընդհանուր ուրվագիծը բերել են օվալաձևի, որն ազդել է նաև ծավալատարածական հորինվածքի վրա, հեռացնելով վերջինս կուռ միասնությունից: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղը ու դիրքը ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից, և ազատ, աստիճանաձև նեղացող ուղղաձիգ վեր սլացող աշտարակով հեղինակին հաջողվել է հարստացնել եկեղեցու ընդհանուր ծավալատարածական հորինվածքը: Հաջող ու համարձակ է լուծված նաև ներքին կոնստրուկտիվ կմախքը: Հեղինակը գմբեթի թմբուկը հենել է երկու խաչաձև հզոր կամարների վրա, որով ընդարձակել է ախոթասրահի տարածքը: Ինչ վերաբերվում է ներքին տարածությունների և արտաքին պատերի դեկորատիվ մշակմանը, ապա Քաջազնունին խուսափել է զարդաքանդակներից, փոխարենը, գեղարվեստական արտահայտչության հասնելու նպատակով, ողջ շենքին հաղորդել է նուրբ համաչափություններ և թեթևություն, արտաքին պատերում և առանձնապես արևմտյան ճակատում կիրառելով եռակամար լուսամուտների խմբեր: Վերջինիս համաչափությունները, նկարվածքն ու հորինվածքնը ռոմանական ճարտարապետության ազդեցության կնիքն ունեն:



Նույն կարելի է ասել նաև ճակտոնների և մյուս մասերի պսակող քիվերի մասին: Չնայած դրան, Քաջազնունու այս ստեղծագործությունը իր մեջ կրում է հետաքրքիր մտահաղացումներ: Եկեղեցին իր ընդհանուր գծերով և հորինվածքով գրավիչ է, մոնումենտալության հետ սլացիկ է ու թեթև: Դժբախտաբար Քաջազնունուն չհաջողվեց ավարտել Բաքվի հայկական եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին բարբարոսաբար քանդեցին 30-ական թվականների սկզբներին, տեղը կառուցելով կոնսերվատորիայի շենքը: Քանդում էին երեք տարի շարունակ` չէր քանդվում: Ստիպված եղան պայթեցնել: Ականատեսները պատմում էին,որ քանդվում էին քարերը, բայց ոչ կարերի տեղերում.այնքան ամուր էր այն կառուցված: Հովհ.Քաջազնունու կառուցած եկեղեցու նման ճարտարապետության մեկ օրինակ մենք, չունենք, դրանով իսկ այդ շենքը, նաև իր բարձր գեղարվեստական արժանիքներով, պետք է իր ուրույն տեղը գրավի հայ ճարտարապետության պատմության մեջ, չնայած այն բանին, որ նա չի պահպանվել, ինչպես հայկական բազմաթիվ հուշարձաններ: Չկորցնենք լավատեսությունը, որ Հովհ.Քաջազնունու եկեղեցին մի օր կվերաշինվի Հայաստանում կամ սփյուռքի գաղթօջախներից մեկում: Ի հիշատակ Հայաստանի առաջին հանրապետության, առաջին վարչապետի, ի փառս հայ ժողովրդի, ի փառս Աստծո…

Հեղինակ` Հայկ Մարտիրոսյան
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Publicité






PostPosted: Thu 25 Jan 2018 - 03:57
PostPost subject: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,762
Point(s): 44,544
Moyenne de points: 3.02

PostPosted: Sun 18 Feb 2018 - 03:46
PostPost subject: Hovhannes Kaçaznuni
Reply with quote

- Hovhannes Kaçaznuni :

Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրը՝ ծաղիկներ, մոմեր և խունկ.

14 փետրվար, 2018



Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 14-ին, չորեքշաբթի օրը, ժամը 13-ից 14-ը, կազմակերպում է խնկարկության և մոմավառության արարողություն՝ ի հիշատակ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ և ապա խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու։
2018-ի փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:
Նրանք, լինեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շարքային քաղաքացիներ, հասարակական, քաղաքական, կուսակցական ու պետական գործիչներ, ովքեր գնահատում են Քաջազնունուն և նրա ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, կարող են փետրվարի 14-ին, ուղիղ ժամը 13-ին, մոտենալ Թոխմախի քաղաքային գերեզմանոցի դիմաց (ներքին մուտք)։
Նրանք, ովքեր ցանկանում են ծաղիկներ թողնել և մոմ վառել Քաջազնունիների ընտանեկան գերեզմանին, սակայն ցանկանում են դա անել առանձին, այլ նախաձեռնության շրջանակներում և կամ իրենց հարմար ժամի, սակայն չգիտեն գերեզմանի տեղը, կարող են հարցնել գերեզմանատան վարչության աշխատակիցներին: ԱՆԻ կենտրոնը ընտրել է ժամը 13-ից 14-ը, քանի որ դա աշխատանքային օրվա ընդմիջման ժամն է, ինչպես նաև ցանկանում է օգտակար լինել մարդկանց, ովքեր ուզում են խնկարկել Քաջազնունու հիշատակը, սակայն չգիտեն գերեզմանի տեղը:
Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել են Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը
։

[img]http://Քաջազնունու վերջին լուսանկարը

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:
2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:


[url]http://www.aniarc.am/2018/02/13/kajaznuni-february-14-2018-visit-cementery/

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,762
Point(s): 44,544
Moyenne de points: 3.02

PostPosted: Sun 18 Feb 2018 - 04:09
PostPost subject: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
Reply with quote

Հովհաննես Քաջազնունի. կյանքը, գործունեությունը, ընտանիքը

February 6, 2018



Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) առաջին վարչապետը (1918 հունիս 7-ից-1919 ապրիլ 13-ը):
Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում, Ջավախք:
1877-1886 թթ. Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում:
1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում:
Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:
1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվում է: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում:


Բաքվի Սբ. Թադևս և Բարդուղիմեոս եկեղեցին

1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:
Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:
Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում:
1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:
1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: Բուխարեստում գրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, ապա տպում առանձին գրքույկով: Նույն տարում լքում է ՀՅԴ շարքերը:



1924-ին վերադառնում է Խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետհամալսարանում:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր` ըստ ծննդյան հերթականության՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն, Մարգո:



Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ:
Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։
Այժմ այդ վայրում եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են բոլոր քաջորդիները, իսկ նրանց անուններն էլ հրապարակված են ռուսերեն մի գրքում, որի հեղինակը զոհվածների հրամանատարի՝ գնդապետ Վասիլի Հովսեփյանցի թոռն է։



Աշոտի ցարական զինվորական համազգեստի պարագաները, որոնք ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում
Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:
Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:
Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում:
Քաջազնունին, ըստ որոշ, վերջնականապես չճշտված տվյալների, թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում:
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,762
Point(s): 44,544
Moyenne de points: 3.02

PostPosted: Sun 18 Feb 2018 - 04:13
PostPost subject: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
Reply with quote

Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը՝ արդեն համեմատաբար բարեկարգ վիճակում

December 24, 2017

Այս տարվա մայիսին գրել էինք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից առաջին վարչապետ, ապա խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու ընտանեկան գերեզմանը մատնված է անուշադրության:
Բավականին դժվարությամբ էր հնարավոր գտնել Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը, քանի որ այն ծածկվել էր ծառերով ու կանաչով: Նկատելի էր, որ տարիներ այդ գերեզմանը չի խնամվում:


Գերեզմանը մինչև 2017-ի մայիսը

Որպես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Քաջազնունին պետք է որ ուշադրության արժանանար Հայաստանի իշխանությունների, մասնավորապես վարչապետների կողմից: Չկա մեկ հրապարակում, համաձայն որի 1990-ից ի վեր Հայաստանի որևէ վարչապետ Քաջազնունու ծննդյան, մահվան (սպանության) օրը կամ Մայիսի 28-ին այցելած լինի առաջին վարչապետին և ծաղիկներ թողած լինի նրա հիշատակին:
Այս տարվա մայիսի վերջերին տողերիս հեղինակը սկսեց Քաջազնունիների ընտանեկան գերեզմանի և տարածքի մաքրումը:


Գերեզմանը 2017-ի մայիսի բարեկարգումից հետո

Մեր այս նախաձեռնությունից և հրապարակումից հետո Տորոնտոյում՝ Կանադայում բնակվող մի հայ, ով չցանկացավ անունը նշվի, համեստ գումար ուղարկեց մեզ, որպեսզի բարեկարգման աշխատանքները շարունակենք:
Այդ աշխատանքները ավարտեցինք օրերս:
Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել է Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Նա թաղվել է Կոզեռնի գերեզմանատանը, որը մասամբ համապատասխանում է այսօրվա Ազգային ժողովի տարածքին: Երբ գերեզմանը քանդվեց, կորավ նաև Քաջազնունու գերեզմանը: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար, բայց արդեն Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:
Մի քանի շաբաթ անց՝ 2018-ի հունվարի 15-ին, լրանում է Քաջազնունու մահվան/սպանության 80-ամյակը:
2018-ի փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:
2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:
Մինչև 100-ամյակ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը ավելի բարեկարգ տեսք կունենա:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի http://www.aniarc.am/2017/12/24/kajaznuni-family-cemetery-december-2017/
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,762
Point(s): 44,544
Moyenne de points: 3.02

PostPosted: Sun 18 Feb 2018 - 04:15
PostPost subject: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
Reply with quote

80 տարի առաջ այս օրը՝ 1938-ի հունվարի 15-ին, բանտում մահացավ Հովհաննես Քաջազնունին

January 15, 2018



Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից Հովհաննես Քաջազնունին՝ առաջին վարչապետը, մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից։
Նա պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Այսօր, 2018-ի հունվարի 15-ին, առաջին վարչապետի մահվան 80-րդ տարելիցի առիթով, շուրջ մեկ տասնյակ հայեր հավաքվել էին Երևանի կենտրոնական՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որտեղ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանն է։
Քաջազնունի մարդու, պետական, քաղաքական գործչի մասին խոսք ասացին ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ալբերտ Աճեմյանը, քաղաքական գործիչ, խորհրդային տարիների այլախոհ Ազատ Արշակյանը, Կանադայից Սարգիս Սահակյանը։
Ներկաները խունկ ծխեցրին, մոմեր վառեցին ու ծաղիկներ թողեցին Քաջազնունիների ընտանեկան գերեզմանին։
Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել են Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:
Մեկ ամսից՝ 2018-ի փետրվարի 14-ին, լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:
2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:

Թաթուլ Հակոբյան

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,762
Point(s): 44,544
Moyenne de points: 3.02

PostPosted: Sun 18 Feb 2018 - 04:17
PostPost subject: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı
Reply with quote

Բաթումին դեմ, Սարդարապատի պատերազմին կողմ․ պորուչիկ Առաքելյանի դատը և ներումը՝ 1918



[Հայաստանի Խորհրդի՝ խորհրդարանի] վեցերորդ նիստը, շաբաթ, [1918թ] օգոստոս 10-ի երեկոյան զբաղվեց սպա Վարդան Առաքելյանի խնդրով, որը հետևյալն էր․ հունիսի 6-ին Սարդարապատում տեղի ունեցող կռիվների ժամանակ, երբ հայտնի են դառնում Բաթումի դաշնագրի ծանր պայմանները, հուզված ամբոխը միտինգ է սարքում Ազգային տան առաջ, ուր պորուչիկ Վարդան Առաքելյանը գրգռել է ժողովրդին՝ չհնազանդվել իշխանության կարգադրությանը և շարունակել պատերազմը։
Միտինգը ցրում են ուժով, իսկ պորուչիկ Առաքելյանին հետևյալ օրը կազմված զինվոր-հեղափոխական դատարանը դատապարտում է 3 տարվա բանտարկության և որոշ իրավունքներից զրկման։
Եվ ահա Առաքելյանը դիմել էր Հայաստանի խորհրդին՝ խնդրելով ամնիստիա։
Հարցի քննության ժամանակ արդարադատության նախարարը խոսեց հօգուտ խնդրատուի խնդիրը հարգելու։ Վիճաբանությունից հետո Խորհուրդը 31 ձայնով վճռեց Առաքելյանին ամնիստիա տալ՝ վերականգնելով բոլոր իրավունքները։

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 1, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 1918թ

http://www.aniarc.am/2018/02/13/agianst-batum-for-sardarapat-vardan-arakely… 13, 2018
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Contenu Sponsorisé






PostPosted: Today at 18:57
PostPost subject: Hovhannes Kaçaznuni, Bakü Ermeni Kilisesi Mimarı

Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 



Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1