Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
Քաջազնունու՝ կուսակցությունից [ՀՅԴ] դուրս գալու դիմումը
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi
Previous topic :: Next topic  
Author Message
mafilou
Administrateur
Administrateur

Online

Joined: 04 Sep 2006
Posts: 14,384
Point(s): 43,590
Moyenne de points: 3.03

PostPosted: Thu 25 Jan 2018 - 04:12
PostPost subject: Քաջազնունու՝ կուսակցությունից [ՀՅԴ] դուրս գալու դիմումը
Reply with quote

ՀՅԴ-ից բաժանվում եմ խոր կսկիծը սրտիս մեջ. Քաջազնունու՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը

July 20, 2017
http://www.aniarc.am/2017/07/20/kajaznuni-letter-to-leave-arfd-vratsian-boo…



Հ. Յ. Դաշնակցության Պատասխանատու Մարմնին,

Ընկերներ,
Մարտի վերջերին ներկայացրել եմ Վիեննայի Խորհրդաժողովին մի ընդարձակ զեկուցագիր, ուր աշխատել եմ հիմնավորել իմ այն խոր համոզումը, որ մեր կուսակցությունը վերջացրել է իր անելիքը, պետք չէ այլևս Հայաստանին ու հայ ժողովրդին և որ, հետևապես, վերջ պիտի դնի իր գոյության: Ի նկատի առնելով, որ խորհրդաժողովը իրավասու չէ կազմալուծելու կուսակցությունը ու մնալով նրա իրավասության սահմանների մեջ, մի քանի գործնական առաջարկներ եմ արել՝ խնդրին ընթացք տալու ու լուծման ճանապարհներ գտնելու համար:
Խորհրդաժողովը լսել է զեկուցագիրս, լռությամբ անցել վրայից ու լռելյայն մերժել առաջարկներս: Ենթադրելու է, թե իմ տեակետը այնքա՛ն անընդունելի է եղել Խորհրդաժողովի համար, որ նա կարիք չի տեսել ոչ միայն քննության առնելու, այլ նույնիսկ ձևակերպելու իր բացասական վերաբերմունքը:
Ապա Խորհրդաժողովը ընդունել է որոշումներ, որոնք՝ իմ հասկացողությունով՝ կամ հակասական են ու անիրագործելի, կամ աննպատակ, կամ վտանգավոր, կամ անիրագործելի, աննպատակ ու վտանգավոր միաժամանակ:
Անցյալներում պատահել է, ու շատ հաճախ, հակառակ լինելով կուսակցության բռնած այս կամ այն ընթացքին, այնուամենայնիվ ենթարկվել եմ իրավասու մարմինների որոշումներին ու աշխատել եմ կատարել ինձ բաժին ընկած աշխատանքը: Կուսակցական կյանքի տարրական պայմաններից մեկն է սա. ամեն մի կուսակցական չի կարող պահանջել, իհարկե, որ կուսակցությունը միշտ ու ամեն դեպքում համամիտ լինի իր հետ: Բայց կան հասկացողությունների տարբերություններ, որոնք անկարելի են անում ոչ միայն գիտակից ու բարեխիղճ գործակցություն, այլև սոսկ կենակցություն նույն կազմակերպության մեջ:
Այդ կարգի հիմնական արտահայտություններից է՝ ներկայումս ինձ ձեզնից բաժանող տարաձայնությունը: Ուստի սրանով գալիս եմ հայտարարելու ձեզ, որ այսօրվանից ես դուրս եմ գալիս Հ. Յ. Դաշնակցության կազմից:
Անբարյացակամ ցույց մի՛ համարեք սա կուսակցության հանդեպ: Ես բաժանվում եմ կուսակցությունից խոր կսկիծը սրտիս մեջ, բաժանվում եմ, որովհետև ուրիշ կերպ վարվել չեմ կարող. իմ խղճի ու գիտակցության հրամայողական պահանջն է սա:
Բարևներով՝ Հովհ. Քաջազնունի
15 օգոստոս, 1923, Բուխարեստ
Հ. Գ. Այս հայտարարության պատճենը ներկայացնում եմ Կարպատների Մեկուսի Կոմիտեին, որի շրջանի մեջ գտնվում եմ այժմ:
Փոստին հանձնել եմ օգոստոսի 17-ին, հասցեն
՝


Armenak Parseghian
43, Bd Dardoukoff
Sofia-Bulgarie

Աղբյուրը՝ Յետ մահու : Պատմուածքներ, յուշեր, յօդուածներ, նամակներ / Հ. Մ. Քաջազնունի; Պատր.՝ Ս. Վրացեան; Հրատ. Համազգային ընկերութեան կողմից Քաջազնունի, Հովհաննես Մաթևոսի, 1868-1938 | Վրացյան, Սիմոն Ղազարի, 1882-1969 [առաջաբ.]. Հրատարակիչ։ Պէյրութ : տպ. Մշակ, 1965


_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Publicité






PostPosted: Thu 25 Jan 2018 - 04:12
PostPost subject: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 



Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1