Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
1915’in kurbanlarından Mari Beyleryan
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Témoignages sur le génocide et la déportation des Arméniens
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

En ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 730
Point(s): 41 861
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 17 Mar 2018 - 03:37
MessageSujet du message: 1915’in kurbanlarından Mari Beyleryan
Répondre en citant

1915-ի մոռացված կանայք. Մարի Բեյլերյան
(1915’in kurbanlarından Mari Beyleryan)

14 Mar, 2018
menq



Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը ներկայացրել է 1915-ի մոռացված զոհերից Բեյլերյանի գործունեությունն ու կյանքի ուղին:
«Մարի Բեյլերյանը 19-րդ դարի վերջին գործունեություն ծավալած հայ մտավորական ու ակտիվիստ կանանցից երևի թե ամենաքիչ հայտնին է: 1915-ի ապրիլին մահվան ճամփորդության դուրս բերված հայ մտավորականների անունները, կարծես, ամբողջովին հայտնի են և հաճախ են շրջանառվում: Այս շահարկվող ցուցակում ոչ մի կնոջ անուն չկա:
Բախտի բերմամբ վերջին պահին փրկված Զաբել Եսայանը, կարծես, աքսորված մտավորականների ցուցակում միակ կինն էր: Կար նաև Սիբիլը, որի անունը թեև ցուցակում նշված չէ, սակայն ամուսնու հետ միասին կարողացավ հրաշքով խուսափել ողբերգությունից: Ցեղասպանությանը զոհ է գնացել նաև Մարի Բեյլերյանը», – իր զեկույցում նշել է ստամբուլահայ ժամանակակից գործիչ Գայուշ Չալըքմանը` հավելելով, որ ցեղասպանության զոհերից մեկը եղած Մարի Բեյլերյանը կարևոր դեր է ստանձնել հայ ժողովրդի քաղաքական ու գրական կյանքում, սակայն, ցավոք, նրա անունը մոռացության է մատնվել պատմության էջերում:
Հայ պատմության մեջ կանանց դերի ու դրանց անդրադարձերի մասին հենց ինքը` Բեյլերյանը, ժամանակին գրել է. «Խորենացին, Գոշը, Եղիշեն ու մեր բազմաթիվ հայ պատմաբաններ այնքան խորին հարգանքով են խոսում իրենց ժամանակների կանանց մասին, որ կոտրվում է այն միտքը, թե մեր պատմության մեջ հայ կանանց այդքան էլ կարևորություն չի տրվել: Կարծում եմ, որ չափազանցված են ժամանակակից հասարակության այն մտքերը, թե հայ կանանց դերը հնում փոքրացվել է: Սակայն մեր պատմաբանները հիմնականում խոսել են ազնվական տիկնանց մասին՝ ինչպես թագավորների կանայք էին, և, իհարկե, նրանց մասին խոսելիս չէին կարող վերջիններիս ազնվական դիրքին վնասող որևէ արտահայտություն անել: Սակայն ժողովրդի միջից դուրս եկած հասարակ կանանց դասի մասին նախընտրել են լռել»,-հայ կին ակտիվիստի խոսքրը մեջբերել է «Ակօս»-ը:

Նշենք, որ Մարի Բեյլերյանը ծնվել է 1877 թվականին, Կ.Պոլսի հայաշատ Բեշիկթաշ շրջանում: Հայտնի է, որ վերջինս եղել է 1895-ի «Բաբը Ալիի» նշանավոր բողոքի ցույցի կազմակերպիչներից՝ ելույթ ունենալով հեղափոխության կոչով: Խուսափելով թուրքական ոստիկանության հետապնդումից՝ սկզբում ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ: 1902-1903 թվականներին այստեղ հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդեսը, որը կանանց իրավունքների պաշտպանության կոչով առաջին հայկական պարբերականն էր: Ավելի ուշ՝ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում և Թոքատում (պատմական Եվդոկիա) զբաղվել է ուսուցչությամբ:

Աղբյուրը` tert.am
http://www.menq.org/2018/03/1915-ի-մոռացված-կանայք-մարի-բեյլերյան/
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Sam 17 Mar 2018 - 03:37
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Témoignages sur le génocide et la déportation des Arméniens Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com