Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԷԻՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՀԵՏ ՆԱՀԱՆՋԵԼ
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Kürt-Ermeni ilişkileri ve 1915 Soykırımı
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

En ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 640
Point(s): 41 600
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 14 Juil 2018 - 00:36
MessageSujet du message: ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԷԻՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՀԵՏ ՆԱՀԱՆՋԵԼ
Répondre en citant

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԷԻՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՀԵՏ ՆԱՀԱՆՋԵԼ
(Türk-Kürt barbarlıklaraından kurtulmak için kışın soğukunda Rus ordusuna iltica ediyorduk. )

ԽԱՉԱՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
7 ՕԳՈՍՏՈՍԻ 1916Թ., ՀԻՆ ՆԱԽԻՋևԱՆ
01.06.2017



Խաչատուր Գրիգորյանը Սալմաստի Մահլամ գյուղից էր, ուր հաստատվել էր 25 տարի առաջ քրդական բռնություններից փախչելով: Հերթական անգամ թուրք-քրդական վայրագություներից խուսափելու համար ձմռան ցրտին ստիպված էին ռուսական զորքի հետ նահանջել: 300 տուն ունեցող գյուղում միայն 250 մարդ է մնացել: Նրանք էլ սպանվել են տեղ հասած թուրքերի և քրդերի ձեռքով: Ջարդից տասը օր հետո գաղթածներից մի քանիսը վերադարձել են ու տեսել դաժանությունների հետքերը:

Պատմողն է Խաչատուր Գրիգորեան` Սալմաստի Մահլամ գիւղէն, այժմ կապրի Քեարիմ բէյ-Դիզա գիւղին մէջ:

Պատմողը 25 տարի առաջ, քրտական բռնութիւնէն փախած և հաստատուած է Սալմաստի Մահլամ գիւղին մէջ: Դեկտեմբերի վերջերուն, 1914 թ., երբ ռուսները Աղբակէն նահանջեցին, թիւրք-քրտական վայրագութիւն-ներուն զոհ չերթալու համար, պարտաւորուեցանք ձմռան սաստիկ եղանակին ամբողջովին տուն ու տեղ, մեր ամբողջ շարժական ու անշարժ կալուածքը, 300 տունէ բաղկացած գիւղը թողել հեռանալ: Միայն 44 տուն մնացին՝ մօտ 250 անձով, իսկ մեկնողներէն եղան ընտանիքներ, որոնց մէջ մէկ և աւելին մնացին գիւղը. ուրեմն գիւղը մնացողներուն թիւը ընդամէնը 288-300-ի կը հասնէր:

1915 թ. մարտի 22-ին Վանի նախկին նահանգապետ Ջևտէթ պէյը կառավարական կանոնաւոր զօրքերով, ռուսերու նահանջէն վերջ Սալմաստ կը թափուին: Քիւրտերը կը սկսին տուները թալանել, բնակիչները ջարդել, բնակարանները կրակի տալ: Ջևտէթի զօրքերը տղամարդիկը կը հաւաքեն, ութեակներով, տասնեակներով կը կապկպեն և կապուածները շարքով կը գնդակահարեն: Յետոյ թափուած դիակները պատի մը տակ կը հաւաքեն, պատը վրանին կը փլցնեն: Ջևտէթի մասնաւոր հրահանգով չարաչար կը սպանեն մեր գիւղի քահանան` Տ[էր] Վարդան Մաթևոսեանը, յետոյքէն փայտ կը մտցնեն, ճակատի ու դէմքի կաշին կը քերթեն, մօրուքէն կը կախեն, ականջները մորթած թևերէն կը կախեն, միմիայն քահանայի իրանին վրայ խէնչալի 12 հարուած կը հասցնեն: Այս մասին գլխաւորապէս Խանասորի կռուի քիւրտ դահիճներէն Շարաֆ պէկն է, որ իր ամբողջ թոյնը թափեց հայ ժողովուրդին վրայ: Կոտորուեցան 100-115 անձ: Սպաննուեցան մեր գիւղի նշանաւոր մարդոցմէ Դանիէլ Նիկողոսեան, Տ[էր] Վարդան Մաթևոսեան, Գաբրիէլ Մելիք-Յովսէփեան, իր որդին` Մեսրովբ Դաբրիէլեան, Յակոբ Ալթունեան, Սայաթ Մելիք-Ալոյեան:

Ջարդերէն 10 օր յետոյ, ապրիլի 2-ին, մենք գիւղը գացքինք, Հաւթվանի և Խոսրովայի մէջտեղը փլցուած այգիի պատը, ուր ծածկուած էին ջարդուածներուն դիակները, բացինք, աչքովս տեսայ Տ[էր] Վարդան քահանայի խոշտանգուած, այլանդակուած դիակը:

Հասարակական ականաւոր գործիչներէն Ենովք Իսրայէլեանի ականջները, դեռ ինքը ողջ կտրած էին, նոյնպէս և շրթունքներն ու աչքերը հանած էին: Նոյն տանջանքներով էին սպաննուած Յովհաննէս Քիշմիշեանը, Սաֆար Առաքելեանը և ուրիշներ:

Ապրիլի 2-ին, 1915 թ., երբ մենք Երկիր վերադարձանք` մեր երկրին վիճակը իմանալու, այդ ատեն հաւթվանցոց, հալասարցոց, փայաջուկցիներու և մի քանի սալմաստցիներու հետ հաշուեցինք, որ սալմաստցիները մինչ այդ կոտորուած էին 786 հոգի: Նոյն 1915 թ. մայիսի սկիզբները թուրքերու յարձակում գործելու ատեն կրկին անգամ Սալմաստի շրջանին մէջ կոտորած եղաւ: Յայտնի չէ թիւը այս երկրորդ կոտորածի ատեն, բայց ինչքան գիտենք, մօտ 400 հոգի այս երկրորդ կռուին են կոտորուած: Ամբողջ Սալմաստի կանայք հաւաքած են, բռնաբարած, միայն մեր գիւղէն 3-ը տարած են: Մնացածները մեծ մասամբ կոտորուեցան, ողջ եղածները թուրք-քիւրտերու ճիրաններէն ազատուեցան երբ որ Անդրանիկը ետ մղեց թուրքական յարձակումները:

Սալմաստցիները մեծ մասամբ վերադարձած են, որոշ թուով սալմաստցիներ կան միայն Երևանի, Թիֆլիսի, Բաքուի և Ռոստովի շրջաններուն մէջ:
Մենք 5 հոգի էինք, 3 զոհ տուինք:

Պատմողը` Խաչատուր Գրիգորեան, 50 տարեկան անգրագէտ մարդ մըն է, որու փոխարէն կը ստորոգրէ նոյն գիւղացի Խաչատուր Գրիգորով:
[Գրի առնող` Համբարձում Գալուստեան]

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 12 և շրջ, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 379 – 381
 [/justify]

http://www.genocide-museum.am/arm/Khachatur-Grigorian.php
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Sam 14 Juil 2018 - 00:36
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> Kürt-Ermeni ilişkileri ve 1915 Soykırımı Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com