Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
ՎԱՐԱԳԱՅ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
azad
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 06 Sep 2006
Messages: 811
Point(s): 2 387
Moyenne de points: 2,94

MessagePosté le: Ven 28 Sep 2018 - 23:45
MessageSujet du message: ՎԱՐԱԳԱՅ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ
Répondre en citant

ՎԱՐԱԳԱՅ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Քրիստոնէական բոլոր եկեղեցիներ ամէն տարի մեծ հանդիսաւորութեամբ կը նշեն Խաչին նուիրուած տոները: Բայց ի տարբերութիւն միւս եկեղեցիներու, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նուիրուած զուտ ազգային մի տօն, որը յայտնի է Վարագայ Սուրբ Խաչ անունով: Այն միշտ կը տօնուի Խաչվերացի տօնէն երկու շաբաթ յետոյ, այսինքն` Սեպտեմբերի 25-էն մինչև Հոկտեմբերի 1-ի հանդիպող կիրակի օրը:
Ագաթանգեղոս պատմիչի վկայութեան համաձայն՝ Հռիփսիմեանց կույսերը, փախչելով Հռոմի կայսի հալածանքներէն ու հետապնդումներէն կու գան Հայաստան և կ'ապաստանին Վաղարշապատի մէջ: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, անոնք բնակութիւն կը հաստատեն Վանայ լճից հարաւ-արևելք կողմին Վարագայ լեռան վրայ:
Սբ. Հռիփսիմէն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովութեան համար կը յանձէ աղոթող ճգնաւորներուն և կը խնդրէ որ, պահէն այն քարայրներէն մեկուն մէջ : Սուրբ մասունքն այդպէս պահուած կը մնայ մինչև 7-րդ դարը: 653 թուականին, երբ ճգնաւորներ եւ աշակերտներ կ'աղոթէն Վարագայ լեռան վրայ և կը խնդրեն որ, Աստուած, ողորմութիւն տալով ցոյց տայ Սբ. Խաչի տեղը, յանկարծ 12 լուսեղեն սիւներ կ'երևին լեռան շուրջը, իսկ անոնց միջև կը փայլի լուսաւոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ բերած էին Տիրոջ սիրասուն կոյսերը: 12 օր շարունակ լուսեղեն սիւները տեսանելի եղան նաև հեռաւոր վայրերէն: Խաչանիշ լոյսի նշանը երկար ժամանակ լերան վրայ մնալէ ետք կը թափանցէ եկեղեցւոյ մէջ Սուրբ խորանին վրայ: Հոն վանք մը կը կառուցուի եւ կը կոչուի Սուրբ Նշան:Վարագայ վանքի մէջ հանգչող խաչափայտը կը կոչուի Սուրբ Նշան :
Ի վկայութիւն այս լուսաւոր տեսելիքի հրաշքին հայոց Ներսէս Գ.Տայեցի(Շինող) հայրապետը կը հաստատէ "Վարագայ Սուրբ Խաչի" տօնը եւ կը գրուի նաեւ այդ օրուայ յատուկ "Նշանաւ Ամենայաղթ Խաչիւդ Քո Քրիստոս" շարականը որ, կ'երգուի տօնի օրը եւ կը սահմանուի նաեւ "Վարագայ Պահք"ով,սակայն իրականութեան մէջ Վարագայ Սուրբ Խաչը տաղաւար չըլլալուն չունի պատրաստողական ՛՛Պահք՞:.Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թուականը կը մնայ Վարագայ վանքի մէջ, որը Սենեքերիմ Արծրունին կը տեղափողէ Սեբաստիա: Անոր մահէն յետոյ մասունքը կը փոխադրուի իր նախկին վայրը, այդ տեղէն կը կողոպտուի 1651 թուականին ,սակայն 1655 թուականին կը զետեղուի Վանի Սբ. Տիրամօր եկեղեցւոյ մէջ, որն այնուհետև կը վերանուանուի Սբ. Նշան, ուր կը պահուի մինչև 1915 թուականը:
Այս տօնը միայն հայ եկեղեցւոյն յատուկ է կը տօնուի Խաչվերացի տօնէն 15 օր ետք կիրակի օր, այս թուականը 2018 թուակիր տարուայ համար կը հանդիպի 30 Սեպտեմբեր 2018 կիրակի օր .

Տօքթ.Սարգիս Ատամ

Ակ:1-Ազատ հանրագիտարան
2-Հոգեւոր Կայքէջ Տէր Համբարձում.

_________________

Karanlık aydınlıktan, yalan gerçekten kaçar, Güneş yanlız olsada etrafa ışık saçar,üzülme doğruların kaderidir yanlızlık, kargalar sürüyle, kartallar yanlız uçar.


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Ven 28 Sep 2018 - 23:45
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com