Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 798
Point(s): 42 062
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 29 Sep 2018 - 23:57
MessageSujet du message: Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü
Répondre en citant

ՍԵՎ ԽԱՉ ազգային-ազատագրական կազմակերպություն

Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü

ՍԵՎ ԽԱՉ ազգային-ազատագրական կազմակերպությունը հիմնվել է ՎԱՆՈՒՄ 1877-1879թթ......Ըստ կանոնադրության դավաճանների վրա դրվում էր ՝՝սև խաչ՝՝ և դատապարտվում մահվան.....Լուսանկարում Խրիմյան Հայրիկը նժույգի վրա:ՍԵՎ ԽԱՉԻ անդամներին ձերբակալեցին, շատերին վտարեցին ՎԱՆԻՑ.......երևի դավաճանները ավելի ակտիվ էին....Սակայն ժողովուրդը սկսեց ինքնապաշտպանության գործընթացը:ՍԵՎ ԽԱՉԸ ընդունվել է ժողովրդի կողմից: (S. T. via Fb.)



Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սեվ Խաչ

«ՍԵՎ ԽԱՉ», ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպություն: Հիմնվել է Վանում, 1878-79-ին՝ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու, զենք հայթայթելու և ժողովրդին զինավարժելը ապահովելու նպատակով: Կազմակերպությունն ուներ իր լեգալ և անլեգալ մարմինները, լեգալը Վանում հաստատված կիրակնօրյա լսարաններն ու ակումբներն էին,որպես հռետորներ հռչակվել են Ավետիս Պարթևյանն ու Ս. Փորթուգալյանը, որոնք ձգտում էին ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, բալկանյան ժողովուրդների ա-զատագրական պայքարի օրինակով ցույց տալ ազատագրվելու միակ ճիշտ ուղին: Անլեգալ օրգանը «Զինակիր» ընկերությունն էր, որն զբաղվում էր զենք հայթայթելով (զենքի մեծ մասը գնում էին թուրք, բանակից ու զինվորներից): 1880-ի Վանի սովի ժամանակ կազմակերպվել է զինված հարձակում հացահատիկի կառավարական պահեստների վրա, հափշտակվել դրամ (մեծահարուստներից) կազմակերպության կարիքների համար: 1880, 1881 և 1882-ին «Ա.խ.» նշել է Ազգային սահմանադրության տարեդարձերը: Կազմակերպությանը հովանավորել և սատարել են այն ժամանակ Վանի հոգևոր առաջնորդ Ս. Խրիմյանը, Վանի ռուս, փոխհյուպատոս Կ. Կամսարականը և Վանի Կեդր. վարժարանի տնօրեն Ս. Փորթուգալյանը: 1884-ին Խրիմյանին և Կամսարականին Վանից հեռացնելուց հետո կառավարությունը փակել է նաև Կենդրոնականվարժարանը, ցրել աշակերտներին: Դա առաջ է բերել հայ ժողովրդի հուզումը, որը «Ս.խ.» վերածել է զինված ելույթի: Բանտարկվել են կազմակերպության աչքի ընկնող անդամներ Խ. Աոլախյանն ու Շիրակյանը, աքսորվել Ս. Նաթանյանը, Ք. Փանոս յանը: «Ս. խ.» գոյատևել է մինչև 1880- ական թթ. կեսը:
Գրականության ցանկ՝
Հայկական հարց, 1996թ., Երևան

http://www.armeniansgenocide.am/am/Encyclopedia_Of_armenian_genocide_sev_xa…
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Sam 29 Sep 2018 - 23:57
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 798
Point(s): 42 062
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 29 Sep 2018 - 23:59
MessageSujet du message: Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü
Répondre en citant

Մկրտիչ Խրիմեան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Jump to navigationJump to search
Հոդվածը Հայերեն Վիքիպեդիայի Արևմտահայերեն բաժնից է։ ֍ Յօդուածը Հայերէն Ուիքիփետիայի Արեւմտահայերէն բաժինէն է։


Արևելահայերեն տարբերակ՝ Մկրտիչ Ա Վանեցի

Մկրտիչ Խրիմեան


Ծնած է4 Ապրիլ1820
ԾննդավայրՎան
Վախճանած է29 Հոկտեմբեր1907
Վախճանի վայրԵրուսաղէմ

Խրիմեան Հայրիկ (Մկրտիչ Ա. Վանեցի, 4 Ապրիլ1820[1]Վան - 29 Հոկտեմբեր1907Երուսաղէմ), հայ եկեղեցւոյ 125-րդ[2] կաթողիկոս, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային գործիչ, մտաւորական ու գրող։ Յաջորդած է Մակար Ա․ Թեղուտցիին։
Բովանդակություն 

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]1820 - 1862 Վան, Պոլիս, Տարօն[խմբագրել | խմբագրել կոդը]
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Ardzoui_…
Արծուի Վասպուրական ամսագիրի օրինակ մը 
 

Մկրտիչ Խրիմեան ծնած է Վան 1820-ին։ Կանուխէն որբ մնալով կը մեծնայ հօրեղբօր խնամքին տակ։ 1847-ին կը մեկնի Պոլիս ուսումը շարունակելու նպատակով, սակայն նիւթական դժուարութիւններու հետեւանքով կը դասաւանդէ հայերէն լեզու՝ Պոլսոյ Խասգիւղի հայ աղջկանց դպրոցին մէջ։
Ընտանեկան ողբերգութիւններէ ետք, կը յարի եկեղեցւոյ ճամբով ժողովուրդին ծառայելու առաքելութեան։ Կ՚ըլլայ վանահայր ու Հայաստանի հողին վրայ առաջին տպարանի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչ, ապա կը հասնի Պոլսոյ մեր պատրիարքութեան աթոռին։ Մասնակից կը դառնայ մեր Ազգային սահմանադրութեան մշակումին ու յարակից զարգացումներու, նուաճումներու։ Կը պայքարի ժողովուրդի ներազգային իրաւունքներուն ի խնդիր, ընդդէմ Օսմանեան ու Ռուսական կայսրութիւններուն։
1854-ին Աղթամարի մէջ կը ձեռնադրուի Վարդապետ, նախորդ տարին արդէն կորսնցուցած մայրը, կինը եւ զաւակը։
1854-էն մինչեւ 1857 Պոլսոյ մէջ կը մասնակցի Ազգային Սահմանադրութեան շարժման եւ կը հրատարակէ «Արծուի Վասպուրական» ամսաթերթը։
Վերադառնալով Վան[1], կը հաստատուի Վարագայ Վանք[3], ուր կը շարունակէ հրատարակել սոյն թերթը։
1862-ին կ՛ընտրուի Տարօնի առաջնորդ եւ կը փոխադրուի Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ վանք՝ իրեն հետ տանելով թերթը, վերանուանելով զայն «Արծուի Տարօնոյ»[3]։
1862 - 1907 Պոլիս, Երուսաղէմ, Էջմիածին[խմբագրել | խմբագրել կոդը]
1869-ին կ՛ընտրուի Պոլսոյ պատրիարք, ուր կը գործէ երեք տարի։ Ժողովուրդը զինք կը կոչէ «Հայրիկ» ի յարգանս իր տարած հայրենասիրական գործերուն։

Որպէս պատրիարք՝ Պոլսոյ ազգային ժողովի քննարկման առարկայ կը դարձնէ 1860-ին ընդունուած Ազգային սահմանադրութեան վերանայման, գաւառահայութեան հարստահարութեան, գաւառներու հոգեւոր առաջնորդներու ընտրութեան հարցերը: Կը պայքարի գաւառական երեսփոխաններու թիւը Պոլսոյ հայոց ազգային ժողովին մէջ աւելցնելու համար: Անոր նախաձեռնութեամբ կը ստեղծուի գաւառահայութեան հարստահարութիւնը քննող յանձնաժողով մը, որու կազմած տեղեկագիրը Պոլսոյ ազգային ժողովը 1872-ին կը ներկայացնէ Բարձր դրան: Այդ գործունէութիւնը թրքական կառավարութեան եւ Կոստանդնուպոլսոյ հայ մեծահարուստներու դժգոհութիւնը կը յարուցէ, որու պատճառով 1873 Օգոստոսին ան կը հրաժարի պատրիարքութենէն:
Իբրեւ Պերլինի վեհաժողովի (1878) հայկական պատուիրակութեան ղեկավար՝ նախապէս կ'այցելէ եւրոպական մեծ տէրութիւններ (ԳերմանիաԱնգլիաՖրանսաԻտալիա) կը տեսակցի պետական պաշտօնեաներու հետ եւ կը փորձէ ձեռք բերել անոնց բարեացակամութիւնը Հայկական հարցի լուծման համար:
1878-ին կը նախագահէ Պերլինի վեհաժողովին մասնակցող հայ պատուիրակութեան նպատակ ունենալով հայկական վիլայէթներու մէջ բարենորոգումներու գործադրութեան օրակարգը։ «Սան Ստեֆանոյի» դաշնագրի հայանպաստ 16-րդ յօդուածը կը դառնայ 61-րդ յօդուած Պերլինի ժողովին:Հիասթափելով վեհաժողովի արդիւնքներէն՝ կը փոխէ իր դիրքորոշումը եւ ժողովուրդին ազգային-ազատագրական պայքարի կոչ կ'ընէ, ներշնչելով նշանաւոր «Հերիսայի կաթսան եւ երկաթէ շերեփ» առակի պատմութեան[4]։
1879-ին Խրիմեան Հայրիկ կ'ընտրուի Վասպուրականի հոգեւոր առաջնորդ, եռանդուն գործունէութիւն ծաւալելով նահանգին մէջ, կ'օժանդակէ Վանի «Սեւ խաչ» եւ Կարինի «Պաշտպան հայրենեաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպութիւններու ստեղծման ու գործունէութեան: Խրիմեանի անուան հետ կապելով արեւմտահայ գաւառներու ժողովրդական յուզումները՝ 1885-ին Բարձր դուռը զինք կը կանչէ Կոստանդնուպոլիս: Հակառակ խիստ հսկողութեան՝ այդտեղ նոյնպէս կը ծաւալէ հասարակական գործունէութիւն: Ազգային ժողովը իր նախաձեռնութեամբ թրքական կառավարութեան կը ներկայացնէ երկու տեղեկագիր-բողոքագիր՝ հայ գաւառներու օրըստօրէ վատթարացող վիճակին մասին: 15 Յուլիս, 1890-ին Գում Գափուի ցոյցէն ետք թրքական կառավարութիւնը զինք կ'աքսորէ Երուսաղէմ:
Մկրտիչ Խրիմեան՝ Ամենայն Հայոց կաթողիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիս 1892-ին կ՛ընտրուի Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Սակայն սուլթանը չի համաձայնիր Խրիմեանը ազատ կացուցել թրքահպատակութենէն եւ միայն 13 ամիս ետք, Ռուսիոյ ձարին միջնորդութեամբ, անոր կը թոյլատրուի Ս. Էջմիածին երթալ:Յունիս 1893-ին ընտրութիւնը կը վաւերացուի եւ Սեպտեմբերի 26-ին կ'օծուի Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս[2] ։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Katoxiko…
Մկրտիչ Խրիմեանի գերեզմանը՝ Էջմիածին 
 

1895թ.-ին մեկնած է Ս. Փեթերսպուրկ, ներկայանալով Նիկոլա Բ. ցարին, Արեւմտեան Հայաստանի մէջ խոստացուած բարենորոգումներու իրականացման խնդրագիրով մը: 1894-1896 արևմտահայերու ջարդերուն ատեն, իր կարելին ըրած է նիւթապէս օգնելու գաղթականներուն, պայմաններ ստեղծելու հայրենի երկիր վերադառնալու համար: Յատկանշական դէպքեր պատահած են Հայրիկի գահակալութեան ատեն, որոնցմէ ամէնէն նշանաւորն է՝ հայ եկեղեցական կալուածներու գրաւումը ձարական իշխանութիւններու կողմէ։ Հայրիկի եւ ժողովուրդին ընդդիմութիւնը պարտադրած են ձարին ետ առնել իր որոշումը։
Մկրտիչ Ա Վանեցիի օրով, Ս. Էջմիածին վանքին մէջ կառուցուած է նոր հիւրանոց, Սինոտի նոր շէնքը, թանգարան եւ նոր մատենադարան:
Հայրիկ կը մնայ կաթողիկոսական աթոռին վրայ մինչեւ իր մահը՝ 1907։
Հայ­րի­կի ա­ճիւն­նե­րը ի­րենց մնա­յուն դամ­բա­րա­նը ու­նե­ցան Ս. էջ­միած­նի ­Մայր ­Տա­ճա­րի մուտ­քին[5]։
Երկերի մատենագիտութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1850, 96 էջ:
  • Հրաւիրակ երկրին աւետեաց, Կ. Պոլիս, 1851, 144 էջ:
  • Արծուի Վասպուրական, Վարագ, 1858, 332 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից, Կ. Պոլիս, 1866, 128 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1876, 248 էջ:
  • Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1876, 136 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից: Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1876, 144 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1876, 140 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Կ. Պոլիս, 1878, 224 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1887, 216 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից: Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1887, 124 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1887, 141 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Կ. Պոլիս, 1887, 181 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1892, 252 էջ:
  • Հրավիրակ երկրին աւետեաց, Երուսաղէմ, 1892, 160 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Թիֆլիս, 1892, 216 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1893, 247 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Թիֆլիս, 1893, 209 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից: Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Էջմիածին, 1894, 154 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, Վաղարշապատ, 1894, 185 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Էջմիածին, 1894, 214 էջ:
  • Ժամանակ եւ խորհուրդ իւր, Թիֆլիս, 1895, 46 էջ:
  • Վերջալոյսի ձայներ, Գահիրէ, 1901, 80 էջ:
  • Օրացոյց 1901 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1901, 256 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1902, 247 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Վաղարշապատ, 1902, 240 էջ:
  • Օրացոյց 1902 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1902, 256 էջ:
  • Օրացոյց 1903 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1903, 256 էջ:
  • Օրացոյց 1906 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1905, 256 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1911, 176 էջ:
  • Ամբողջական երկեր, Նիւ Եորք, 1929, 872 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Պէյրութ, 1957, 184 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ եւ Խաչի ճառ, Անթիլիաս, 1983, 120 էջ:
  • Երկեր, Անթիլիաս, 1989, 356 էջ:
  • Երկեր, Երևան, 1992, 448 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, ա. տ., 2000, 69 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թեհրան, 2004, 156 էջ:
  • Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2009, 248 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Էջմիածին, 2009, 336 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Էջմիածին, 2009, 224 էջ:
  • Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2011, 248 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Պէյրութ, 2011, 223 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Նոր Ջուղա, 2014, 146 էջ:
Երկերի յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Jump up to:1,0 1,1 «Ազգ. Առաջնորդարանը Յատուկ Հանդիսութեամբ Կը Նշէ Խրիմեան Հայրիկի Վախճանման 100ամեակը»
  2. ↑ Jump up to:2,0 2,1 Հետեւողութեամբ Մաղաքիա Արք. Օրմանեանի ժամանակագրութեան
  3. ↑ Jump up to:3,0 3,1 «Խրիմեան Հայրիկի Առինքնող Անկրկնելի Օրինակը Եւ Տարագիր Սահակ Բ. Կաթողիկոսի Խոնարհութեան Հմայքը»
  4. Jump up↑ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՉՆՈՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ Խրիմեան Հայրիկի Անժամանցելի Պատգամը Յուշող Հանդիսութիւն»
  5. Jump up↑ «Ամենայն Հայոց Հովուապետը, որ մէկ ձեռքին Խաչ, միւսին ալ “Երկաթէ Շերեփ” ունէր»
Գրականութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մուշեղ Իշխան, Արդի Հայ Գրականութիւն, Զարթօնքի շրջան, 1850 - 1885, Պէյրութ, 1980
  2. Աշճեան Մեսրոպ Արք., Էջեր Հայ Եկեղեցւոյ Պատմութենէն, Նոր-Եորք, Ն. Ե., 1994
  3. Lynch H.F.G., Armenia Travels and Studies, Vol. II, London, 1901.
  4. Օրմանեան Մաղաքիա Արք., Ազգապատում, հտ. Գ, Պէյրութ, 1961
  5. Hovhannisian Richard G., Armenian Van/Vaspurakan, Costa Mesa, CA., 2000.
  6. Tootikian Vahan H. Rev. Dr., Highlights of Armenian Christendom, Southfield, MI., 2002
  7. Կոստանդյան Է. Ա., Մկրտիչ Խրիմյան (մահվան 90-ամյա տարելիցի առթիվ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1997, № 3, էջ 33-44։
  8. Կոստանդյան Է. Ա., Տարոնի հոգևոր առաջնորդը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1999, № 1, էջ 66-76։
  9. Կոստանդյան էմմա, Մկրտիչ Խրիմյան, ՀՀ ԳԱ հրատ, Երևան, 2000, 440 էջ։
  10. Հովհաննես Հովհաննիսյան, Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ., Երեւան, 2012։
Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի մայիսի 12-ի օրվա հոդված:


https://hy.wikipedia.org/wiki/Մկրտիչ_Խրիմեան
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 798
Point(s): 42 062
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 30 Sep 2018 - 00:00
MessageSujet du message: Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü
Répondre en citant

Սև խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Jump to navigationJump to search
 Անվան այլ կիրառումների համար տես՝ Սև խաչ (այլ կիրառումներ)
Սև խաչ, հայ ազգային-ազատագրական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, Վանում հայերի ունեցվածքը քուրդ, թուրք բեկերի կողոպուտից զերծ պահելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Ըստ կանոնադրության, անդամները պետք է գործեին անձնվիրաբար և խիստ գաղտնի, դավաճանների վրա դրվելու էր «սև խաչ» (որից էլ ծագել է կազմակերպության անվանումը), այսինքն՝ դատապարտվելու էին մահվան։ Սերտ կապ է հաստատել Կարինի«Պաշտպան Հայրենյաց» գաղտնի կազմակերպության հետ։ Աջակցություն է ստացել Վանի ռուսական փոխհյուպատոս Կ. Կամսարականից։ Ունեցել է ակումբ (կազմակերպվել են դասախոսություններ, ազգային երգի երեկոներ և այլն), «Զինակիր» անունով երիտասարդական խումբ (որը 1882 թվականի մայիսին, Ազգային սահմանադրության 22-րդ տարեդարձի առթիվ, զինված երթ է կազմակերպել մինչև Վարագա վանքը)։ Կարինի «Պաշտպան Հայրենյաց»-ի ջախջախումից հետո (1982 թվականի վերջին) թուրքական իշխանությունները ձերբակալություններ են սկսել նաև Վանում։ Ենթադրվում է, որ «Սև խաչը»-ը գոյատևել է մինչև 1880-ական թվականների կեսը։ «Սև խաչ»-ի անդամների մեծ մասը մասնակցել է հայ առաջին քաղաքական կուսակցության՝ «Արմենական կազմակերպության» հիմնադրմանը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://hy.wikipedia.org/wiki/Սև_խաչ
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 798
Point(s): 42 062
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 30 Sep 2018 - 00:04
MessageSujet du message: Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü
Répondre en citant

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Xrimyan_…

 
Խրիմյան Հայրիկ:Մկրտիչ Ա Վանեցի Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին  Վանում: Մահացել է 1970թ. հոկտեմբերի 29-ին Վաղարշապատում: 1892 թվականից եղել է Ամենայն հայոց կաթողիկոս: Հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Մակար Ա. Թեղուտցուն: Ուսանել էՎասպուրականի Լիմ և Կտուցանապատների հո­գևոր դպրոցներում: 1854-ին ձեռնադրվել Է վարդապետ, 1868-ին՝ եպիս­կոպոս: 1840-1860-ական թթ. եղել է ուսուցիչ, հիմնադրել Վարագավանքի ժառանգավորաց գիշե­րօթիկ (1857), Մշո Ս. Կարապետ վանքին կից ժառանգավորաց (1862) վարժարանները: Հրատարակել է «Արծվի Վասպուրական» (1855), «Արծվիկ Տարոնո» (1863) պարբերականները:
 
 
Ժողովուրդը նրան մեծարել է <<Հայրիկ>> պատվա­նունով: 1856-1862-ին՝ Վարագավանքի վանահայր, 1862-1868-ին՝ Տարոնի հոգևոր առաջնորդ և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր, 1869-1873-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք (օսմանյան իշխանություննե­րի հարկադրանքով հրաժարական է տվել): 
 
Որպես Բեռլինի վեհաժողովի (1878) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այ­ցելել է մեծ տերությունների
(Իտալիա, Ֆրան­սիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյանե­րին, ներկայացրել պատրիարքարանի կազմած տեղեկագիրը վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հար­ցը: Հիսաթափվելով արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ագատագրական պայքարը: 1879-ին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, 1880-ին բացել երկրագործական ուսում­նարան: Սատարել է Վանի «Սև խաչ», Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ագատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար 1885-ին հետ է կանչվել Կ. Պոլիս, իսկ 1890-ի հուլիսի 15-ի Գումգափուի ցույցից հետո թուրքական կառավարու­թյունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1895-ին մեկնել է Ս. Պետերբուրգ,ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894-1896-ի արևմտահայերի ջարդերի ժա­մանակ նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերա­դառնալու համար, որին
սպառնում էր հայ ժո­ղովրդից դատարկվելու վտանգը: Պայքարելով ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի եկեղեցապատկան կալվածքները բռնագրավե­լու մասին օրենքի իրագործման դեմ՝ հրամայել է թեմական առաջնորդներին չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել դրա կիրառմանը:
 
 
Հեղինակ է կրոնաբարոյախոսական, հրապա­րակախոսական, ագգագրական և այլ բնույթի աշխա­տությունների: 
 
Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Մկրտիչ. Ա Վանեցիին: Կաթողիկոսական գահին Մկրտիչ. Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին: 
 
  
 
  
 
 Տե´ս նաև՝ 
 
Երկեր 
 
Ամբողջական երկեր, Նյու Յորք, 1929: Երկ., Ե„ 1992: 
 
Գրականության ցանկ 
 
 Խրիմեան Հայրիկ, Փարիզ. 1925: 
 
Աճեմյան Հ., Հայոց Հայրիկ, Թավրիզ. 1929: 
 
Գյուզալյան Գ , Խրիմեան Հայրիկ, Բեյրութ, 1954: 
 
Կոստանդյան Է.,Մկրտիչ Խրիմյան. հասարակւսկան-քաղաքական գործունեությունը,       Ե.. 2000: 
 

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 798
Point(s): 42 062
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 30 Sep 2018 - 00:07
MessageSujet du message: Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü
Répondre en citant

Խրիմյան Հայրիկ








Խրիմյան Հայրիկ
1820 թ., Վան 
1907 թ., Վաղարշապատ (թաղված է Էջմիածնի Մայր տաճարի բակում)



 
 
 





Խրիմյան Հայրիկի դիմաքանդակը (1907 թ., բրոնզ, քանդակագործ` Անդրեաս Տեր-Մարուքյան)



 
 
 
   
Խրիմյան Հայրիկը հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ էր,  
 
 
Ամենայն հայոց կաթողիկոսը (Մկրտիչ Ա Վանեցի,  
 
 
1892–1907 թթ-ին): Ազգանվեր գործունեության համար  
 
 
ժողովուրդը նրան կոչել է Հայրիկ պատվանունով:  
 
 

 
 
 
Խրիմյան Հայրիկը (իսկական անուն-ազգանունը` Մկրտիչ Խրիմյան) ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը: 1862 թ-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863–65 թթ-ին հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը: 1868 թ-ին Սբ Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թ-ին ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Որպես պատրիարք՝ Պոլսի ազգային ժողովի քննարկմանն է դրել 1860 թ-ին ընդունված Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարըստահարության, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է գավառական երեսփոխանների թիվը Պոլսի հայոց ազգային ժողովում ավելացնելու համար: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872 թ-ին ներկայացրել է Բարձր դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873 թ-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին  և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար: Սակայն, հիասթափված վեհաժողովի արդյունքներից, փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել:
1879 թ-ին Խրիմյան Հայրիկն ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ. եռանդուն գործունեություն է ծավալել նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Խրիմյանի անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885 թ-ին Բարձր դուռը նրան կանչել է Կոստանդնուպոլիս: Չնայած խիստ հսկողությանը՝ այդտեղ նույնպես ծավալել է հասարակական գործունեություն: Ազգային ժողովը նրա նախաձեռնությամբ 2 տեղեկագիր-բողոքագիր է ներկայացրել թուրքական կառավարությանը՝ հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակի մասին: 1890 թ-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 
1892 թ-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել Խրիմյանին ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց Ռուսաստանի ցարի միջնորդությամբ նրան թույլատրել է գնալ Սբ Էջմիածին: 1893 թ-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 1895 թ-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894–96 թթ-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ արել է առավելագույնը. նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերադառնալու համար: Եռանդուն պայքար է մղել  հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թ-ի հունիսի 12-ի օրենքի  դեմ. հոգևոր թեմակալ առաջնորդներին կարգադրել է չենթարկվել դրան:
Մկրտիչ Ա Վանեցու օրոք Սբ Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան: Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, այդ թվում` Էմմա Կոստանդյանի «Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը» (2000 թ.) արժեքավոր աշխատությունը:
Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Խրիմյան Հայրիկին:
Տես նաև Բեռլինի վեհաժողով, Հայկական հարց:






   Խրիմյան Հայրիկը կոչ էր անում առավել ուշադրություն դարձնել գավառահայությանը, Արևմտյան Հայաստանում զարկ տալ լուսավորության զարգացմանը: 
 
 
   


   «Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք...»:  
Խրիմյան Հայրիկ
 
 
 
   
http://encyclopedia.am/pages.php?hId=1229
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 10:37
MessageSujet du message: Siyah Haç Ulusal Kurtuluş Örgütü

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com