Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
Hıdırellez-Dyarntaraç ve Ermeni Halk Gelenekleri
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç
Previous topic :: Next topic  
Author Message
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 15,055
Point(s): 45,372
Moyenne de points: 3.01

PostPosted: Wed 12 Feb 2020 - 02:13
PostPost subject: Hıdırellez-Dyarntaraç ve Ermeni Halk Gelenekleri
Reply with quote

Hıdırellez-Dyarntaraç ve Ermeni Halk Gelenekleri

2019/02/15 • 0 Comments


Dr. med. Sarkis Adam
(İSA`nın Doğum’unun 40.cı Gününde TANRI Huzuruna Çıkışı)
Ermenilerin  Hristiyanlığı resmi devlet dini olarak kabul ettiklerinden sonra, Hristiyanlık öncesi Pagan döneminde  benimsenen halk gelenekleri, bayramlar ve yortular Hristiyanlık kalıpları  içinde şekillendi, özümsendi ve uygulamaya  kondu. Örnegin, Hristiyanlık öncesi döneminde Ateş Tanrısı Mihr veya Dir  Tanrısı’na sunulan Ateşe tapma kültürü  ve törenleri, halkın ‘Ateş Gecesi’, ‘Hıdrellez’ (veya Derindez) adıyla tanıdığı  yortu, Hristiyanlık döneminde ‘DYARNTARAC’ diye isimlemdirerek, İsa Mesih’in doğumunun 40. gününde Tanrı’nın huzuruna çıkarılışı vesilesiyle sivil törenlerle ve ayinlerle kutlanmaya başlandı ve halk tarfından çok sevilen anlamlı yortulardan biri oldu.
Eski Ahite göre, her aile ilk erkek evlâdını, doğumunun 40.ci gününde Mabette Tanrıya sunardı. Bu geleneğe bağlı olan İsa’nın annesi ve Yusuf, İsa’yı doğumun 40.cı gününde Tanrı huzuruna çıkarmak için mabete götürdüler. İsa’nın mabete geleceğini rüyasında gören dindar Simon (Simeon), mabette gider İsa’nın gelmesini heyecan ve sabırsızlıkla bekler, İsa’yı kucağına alır Tanrı huzurunda önününde eğilerek, İsa’nın kutsanması için dua eder ve İsa, Tanrı’nın huzuruna sunulur. Bu yortu her sene 14 Şubat günü kutlanır.
Bugün dahi, bazı yerleşim yerlerinde, kilise adet ve halk geleneklerine bağlı bazı aileler yeni doğan çocuklarını doğumun 40. gününde kiliseye götürüp  dua ederek rahipe takdis ettirler, bu  gelenek, İsa Mesih’in  doğumunun 40 . gününde Mabet’te Tanrı’ya sunulmasını yansıtır.
Ermeni halkının bu yortuyla ilgili birçok gelenekleri vardır, onlardan en yaygını ‘Dırındez Ateşi Yaknma’ geleneğidir, ateş yakılılır, üstünden atlanır ve etrafında dans edilir, şarkılar söylenir. Günümüzde, bazı Ermeni yerleşim yerlerinde, eski geleneklere bağlı olarak ‘Ateş Yakma’ geleneği sürdürülmektedir. Geleneğe göre yanan Dırındez ateşinin üstünden ilk, yeni evli ve nişanlı gençler  atlarlar. Gençler, ateşin üstünden atlayarak tüm kötülükleri ve şansızlıkları ateşe doküp, onlardan arınıp temizleneceklerini ve evlilik yaşamında da çok çoçuklara sahip olacaklarına inanırlar. Eski zaman Ermeni yaşamında, hamile kalamayan kadınların eteği ‘Dırındez Ateşi’ ile yakılarak, o kadının hamile kalacağına ve erkek evlat doğuracağına inanılırdı.
O zamanlar Dırındez Ateşinin külü, bolluk ve bereket simgesi olarak kullanılır ve algılanırdı, bu inançla ‘Dırındez Ateşi’nin külü evin dört köşesine, tarlaya, ağaç diplerine serpilir, ‘Bolluk’, ‘Bereket’ ve ‘Verimlilik’ getireçeğine inanılırdı.
Dırındez Ateşi geleneği, Hristiyan öğretisi açısında bakıldığında şu ifade görülmektedir: Paganlık döneminde putperest Ermeniler, Tanrı’nın gücünü ve inayetini ‘Ateş’e verirler, ateşin etrafında dans ederek, şarkı söyleyerek ‘Ateş’e ibadet ederlerdi. Günümüzde biz, ateşin üstünden atlayarak ateşi ayağımızın altına alıyor ve gerçek Tanrı’nın ateş olmadığını, gerçek Tanrı’nın ‘Tanrı’ olduğunu gösteriyoruz.
Dünya Ermeni Başpatriği ve Katolikosu’nun yaptığı bir düzenleme ile bu yortu aynı zamanda ‘Genç Evlilerin Takdis’ günü olarak kabul edilmiştir.
Bu yortu günü aynı zamanda Simyon, Hraç, Hraçuhi, Hrant, Hrayr, Gaytsag, Şant, Paylag ismini   taşıyanların isim günüdür, isim günleri kutlu olsun
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Publicité






PostPosted: Wed 12 Feb 2020 - 02:13
PostPost subject: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Back to top
hwjer
Modérateur
Modérateur

Offline

Joined: 01 Sep 2006
Posts: 385
team-aow.discuforum.
Point(s): 1,454
Moyenne de points: 3.78

PostPosted: Thu 13 Feb 2020 - 01:10
PostPost subject: Hıdırellez-Dyarntaraç ve Ermeni Halk Gelenekleri
Reply with quote

Հայոց Սրբազան Տրնդէզ

Սիրելիներ, արդեն մոտենում ենք Հայոց Սրբազան Տրնդէզ տոնին, որն ինչպես միշտ տեղի կունենա Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն, Հրոտից (հուրը ոտից) ամսվա Հրանտ օրը, որը գրիգորյան տոմարի փետրվարի 15-ին է:
Տրնդէզը Հայկական «Հայկեան» սրբազան ուսմունքի համաձայն, չորս սատար կամ օժանդակ տոներից մեկն է, որը խորհրդանշում է բնության չորս տարրերից մեկին՝ կրակին: Մեր նախնիների իմաստության համաձայն, տրնդեզի կրակով մենք ձմռանն օժանդակում ենք անցում կատարել դեպի գարուն, այսինքն՝ հայկական Ամանոր-Զատիկ, որն Արեգ ամսվա Արեգ օրն է (մարտի 21-ին):
Իսկ հայկական հոգևոր ավանդության համաձայն, տրնդէզին երկինքն ու երկիրը համբուրվում են միմյանց հետ, որը համարվել է սիրահարների և նորապսակների խորհրդանշական տոնը, որը դարեր անց արևմուտքը նույն օրն անվանակոչեց վալենտինի տոն, այդպես հայկականը մոռացության տալով:
Սովորության համաձայն, սկեսուրն իր նորահարսին ցույց է տալիս կրակին և թռցնելով կրակի վրայով, նրան մաքրում և պատրաստում է մայրության համար, իսկ սիրահարները միմյանց հետ կրակի վրայով ցատկելով սրբում և սրբացնում են իրենց սերը:
Իսկ ամենակարևորն այն է, որ տրնդէզի տոնից սկսվում է հայկական պահքը, որը տևելու է 36 օր և ավարտվելու է Ամանոր-Զատիկին՝ Արեգ ամսվա Արեգ օրին (մարտի 21-ին):
Սրբազան ավանդության համաձայն, պահքը սննդի խիստ սահմանափակումն է, սովորաբար առավոտից առավոտ պետք է ուտել, կամ առավոտյան և կեսօրից հետո պետք է սահմանափակ սնունդ ընդունել: Պահքի շրջաններին գոնե փորձում ենք հրաժարվել կենդանական սննդից:
Պահքի շրջանի վերջին հինգ օրերը, որը Հայկական տոմարի համաձայն հավելյաց օրեր են և խիստ կարևոր հոգևոր անհատների համար, պահքը խստանում է. միայն ջուր կամ առավելագույնս բանջարեղենի հյութ է ընդունվում որպես սնունդ, որպեսզի մարմինը և դրան զուգահեռ հոգին մաքրվելով, պատրաստ լինի դիմավորել Հայկական Ամանոր-Զատիկը:
Տրնդէզի խորհրդանշող գույնը դեղինն է, իսկ սնունդը՝ զանազան մրգաչրերից պատրաստված ուտեստներ:
Հայկեան Սրբազան Ուսմունքի համաձայն, Տրնդէզի գլխավոր հովանավորները Բարեփառ Միհրն ու Վիշապաքաղ Վահագն Դիցերն են, իսկ Մոգական ավանդությամբ, տոնի սատար հովանավորներից են նաև Իմաստուն Տիր Դիցն ու Աստղիկ, Նանե ու Սանդարամետ Դիցուհիները, որոնք Մոգերին օժանդակում են Տրնդեզյան մոգական ծեսերի ընթացքին:
Տոնի կրակը Քրմերի միջոցով բերվում է Մեհյաններում վառվող Ատրուշանի անմար կրակից, որտեղ Քրմերի միջոցով վառվում և ծեսերի արդյունքում կրակը դառնում է մոգական: Տոնի ավարտին, մասնակիցները նույն կրակից տանում են իրենց տները, հնում թոնիրը այդ կրակով վառում էին, այսօր մոմերը:
Տրնդէզին նորածին Արեւը, որը ծնվել է ձմեռային արևադարձին՝ Մեհեկան ամսվա Միհր օրին (դեկ.23-ին), արդեն 54 օրական է, և Տրնդեզի տոնին մենք հրավառությամբ իրեն սատարում և օժանդակում ենք անցում կատարել դեպի հաղթանակ գարուն, որտեղ Արեւը կդառնա 90 օրական, և օրը կսկսի հաղթել և երկարել գիշերից:
Տրնդէզը և դրան հաջորդող պահքը ինքնամաքրման և նոր նպատակներին պատրաստվելու լավագույն շրջանն է: Խորհեք անցյալ մեկ տարվա արածի ու չարածի մասին, դասեր քաղեք, նոր նպատակներ սահմանեք ձեզ համար և ցատկելով Տրնդէզի սրբազան կրակի վրայով, մաքրվեք և այդպես Ամանոր-Զատիկին հաղթական եղեք Արեւի հետ միասին դառնալով Արեւի համագործակից՝ Արեւորդի:
Տրնդէզից Ամանոր-Զատիկ ընկած ժամանակահատվածը համարվում է ինքնաճանաչման և ինքնակերտման շրջան և պատահական չէ, որ հենց այդ շրջանում է տեղակայված մեր Հայկեան «ԲԱԳԱՐ» արարչագործական տոներից վերջինը, ՀԱՅ ՄԱՐԴՈՒ արարման տոնը՝ Հրոտից ամսվա Վահագն օրը (մարտի 12), որտեղ կրակի բոցից ծնվում է բոց մորուքով (արական), հուր հերով՝ հրեղեն պսակով (իգական) և զույգ արեգական աչքերով (լիարժեք մարդ) խարտյաշ պատանեկիկը:
Կանխավ բոլորիդ շնորհավորում եմ սրբազան Տրնդէզի տոնի առիթով և մաղթում հաղթական հոգևոր ինքնաճանաչման և ինքնամաքրման շրջան, մինչև բոլորով կտոնենք Հայկական Ամանորը՝ Արեգ ամսվա Արեգ օրին (մարտի 21):
🔥 Տրնդէզ անվան ստուգաբանումը ԱՏՐ ԸՆԴ ԴԷԶ-ն է՝ կրակը դեզում: ԱՏՐ-ը մեր Հայեան Ուսմունքի համաձայն կրակի չորս տեսակներից մեկն է: ԱՏՐ-ը երկնային և կայծակի կրակն է, որը երկնքումն էր տարածվում և չարքերին ոչնչացնում: Այդ տեղի է գալիս ԱՏՐուշան անվանումը...🔥
Քուրմ Յարութ Առաքելեան
Հ.Գ. Նշեմ, որ եկեղեցին և շատ ուրիշներ, Տրնդէզը սկսում են փետրվարի 13-ի երեկոյան, որովհետև նրանք առաջնորդվում են ջհուդական լուսնային տոմարով, որտեղ օրը սկսում է մայրամուտից առաջ լուսնի հայտնվելու պահին, հետևաբար այդ պահը իրենց օրացույցով արդեն փետրվարի 14 է, իսկ մեր՝ Արեւորդիներիս համար օրը սկսում է Արևածագով, երբ լույսը ծնվում է:

Արեւորդիներ - Բարեպաշտներ
_________________


Back to top
Visit poster’s website
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 



Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Cookies | Charte | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1