Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Երվանդ ԼԱԼԱՅԱՆ
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Գրականություն - Կենսագրություն (arm)
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 798
Point(s): 42 062
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Ven 23 Jan 2009 - 22:34
MessageSujet du message: Երվանդ ԼԱԼԱՅԱՆ
Répondre en citant

Երվանդ ԼԱԼԱՅԱՆ
Yervant Lalayan



ԼԱԼԱՅԱՆ Երվանդ Ալեքսանդրի (8.1. « 13.3. » 1864, Ալեքսանդրապոլ ։24.2.1931, Երեվան), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետֈ 1885-ին ավարտել է ԹիֆլիսիՆեոսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում,Ախալքալաքում, Ալեքսանդրա–պոլում՝ որպես ուսուցիչֈ 1894-ին, ավարտելով ժնեիհամալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել էսոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան ե6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտֈՎերադառնալով Անդրկովկաս 1895—97-ին դասավանդել էՇուշու թեմական դպրոցումֈ Այստեղ համախմբելովժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճաոյան, Լեո, Լ. Մելիքսեթ Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի են)՝ ձեռնամուխ էեղել «Ազգագրա։կան հանդես»ի ստեղծմանը (առաջին գիրքըլույս է տեսել 1896-ին)ֈ 1900-ի նոյեմբ. 21-ին Թիֆլիսումկազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկե-րությունը, իսկ 1906-ին՝Հայոց ազգագրական ընկերությունըֈԸնկերության կազմակերպած թանգարանը Լայն.-ի ջանքե–րով 1921-ին Թիֆլիսից փոխադրվեց Երեվանֈ Լայն. դարձավթանգարանի առաջին վարիչըֈ «Ազգագրական հանդես»–ումպարբերաբար լույս են տեսնում Լայն-ի «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանականշրջան», «Զանգեզուր», «Նոր հայագետի գավառ կամԳեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901 —16)աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներֈԼայն. հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավորբանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»–ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէդոինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հհ., 1914—15)գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներֈԼայն. պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում. Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ ե Վարդաշեն գյուղերում, էլարումֈՀիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասումպեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստփորագրությամբ զարդարված դիակառք), արամեականարձանագրությունը, ցցատըների հետքերը Սևանա լճից արլ. ևնֈ Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփվածեն «Դամբարանների պեղումները ԽորհրդայինՀայաստանում» (1931) գրքումֈՀայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերիններկայացնելու նպատակով Լայն. հրատարակել է Վայոցձորի, Վասպուրականի ե Նոր Բայազետի հուշարձաններիննվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝Հայերեն, Ռուսերեն ե Ֆրանսերեն բացատրություններովֈ Հավաքել ևհրատւսրակել է նաև արձանագրություններֈ Նրա կազմածհայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել էԼազարյան ճեմարանի Քանանյանի անվ. մրցանակիֈՖրանսերենից և Ռուսերենից Հայերենի է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Դ. Կանեստրինի, Ա. Զվյագինցևի մի շարք աշխատություններ ե գեղ. գործեր (ժ. Զանդ, Մոփեր ևն)ֈ

«Հայկական Հանրագիտարան Հատ. IV էջ 475»
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Ven 23 Jan 2009 - 22:34
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Գրականություն - Կենսագրություն (arm) Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com