Welcome Guest: Register | Log in
 
FAQ| Search| Memberlist| Usergroups
 
Հակոբ Մանանդյան
 
Post new topic   Reply to topic
Armenian on web Forum Index -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Գրականություն - Կենսագրություն (arm)
Previous topic :: Next topic  
Author Message
mafilou
Administrateur
Administrateur

Offline

Joined: 04 Sep 2006
Posts: 14,846
Point(s): 44,784
Moyenne de points: 3.02

PostPosted: Tue 17 Mar 2009 - 03:45
PostPost subject: Հակոբ Մանանդյան
Reply with quote

Հակոբ Մանանդյան (Hagop Manantyan)


ՄԱՆԱՆԴՅԱՆ

Հակոբ Համազասպի (110 (22).11.1873, Ախալցխա ։4.2.1952,
Երեան) Հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետֈ Պրոֆեսոր (1925), գիտ.
վաստ. գործիչ (1935), պատմական գիտ. դ-ր (1938)ֈ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939),
՝ՀՍՍ՝Հ ԳԱ ակադեմիկոս (1943)ֈ Սովորել է Թիֆլիսի առաջին դասական գիմնա-
զիայում (1883—93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում
(1893—97), մասնագիտացել փիլ-յան, արևելագիտության, լեզվաբանության մեջֈ
1897-ին Ենայի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել փիլի-
սոփայության դոկտորի աստիճանֈ 1898-ին էքստեռն կարգով ավարտել է Պէտեր–
բուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետը ե ստացել հայ-պարսկական
բանասիրության թեկնածուի առաջին կարգի դիպլոմ, իսկ 1909-ին՝ Յուրևի (Դոր–
պատ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետըֈ Դասավանդել է էջմիածնի
Գեւորգյան ճեմարանում (1900—05), Թիֆլիսի առաջին ե երկրորդ արական գիմ-
նազիաներում (1905—07), Ներսիսյան դպրոցում (1906—07), Բաքվի ժողովըր–
դական համալսարանում (1911—13) ե առևտրական դպրոցում (1915—19)ֈ Աշ-
խատակցել է պարբերական մամուլին («Արարատ», «Արշալույս», «Գործ» ևն)ֈ
Խմբագրել է «Արմենիշե Ցայտշրիֆտ» «Armenische Zeitschrift», 1901—04), «Ար-
շալույս» (1906), «Բաքու» («52լ*7». 1917) պարբերականներըֈ Բաքվում զբաղվել է
փաստաբանությամբ (1909—19)ֈ
Մ. Երևանի համալսարանի հիմնադիր դասախոսներից Է, եղել Է առաջին
ռեկտորը (1921), արևելագիտական, ապա՝ պատմագրական ֆակուլտետների
դեկան (1921—23), հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ (1921—25), նույն
ամբիոնի պրոֆեսոր (1925—31)ֈ 1925-ին ընտըրվել Է Գիտության և արվեստի
ինստ-ի անդամ, վարել Է նույն ինստ-ի պատմա– հասարակագիտական բաժնի
գիտնական քարտուղարի պաշտոնը, 1930-ին հաստատվել Է ՀՍԽ՚Հ
Գիտությունների ինստ-ի առաջին կազմումֈ Պարգևատրվել Է Աշխատանքային
կարմիր դրոշի շքանշանով (1945)ֈ
1931-ից Մ. ընդհատել Է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գի-
տահետազոտական գործունեությամբֈ
Մ. թողել է հայերեն, ոուս., գերմ. ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված հայ
ժողովըրդի հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, Հայաստանի
սոցիալ-տնտեսական հարաբերություններին, քաղաքներին, առետրին ու քաղա-
քային կյանքին, Հայաստանի ե Անդրկովկասի պատմական աշխարհագրությանը,
առևտրական ճանապարհների ու ռազմ. արշավանքների երթուղիների
ուսումնասիրությանը, չափագիտությանը, վիմագրությանը ևնֈ Մ. հայագիտության
մեջ մուտք է գործել որպես բանասերֈ 1902-ին, Հ. Աճաոյանի աշխատակցությամբ, 2
հատորով հրատարակել է XII– XIX դդ. հայկ. վկայաբանական գրականության
հայտնի բոլոր բնագրերը (մեկ տարի անց լույս տեսավ նույնի քննաբաղ–
դատական գիտական հրատարակությունը)ֈ Մ. զբաղվել է հուն, իմաստասիրական
երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան
դպրոցի գործունեության, վերջինիս լեզվի, առանձին երկերի, հատկապես՝ Դավիթ
Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբֈ Այս
բնագավառում կատարած նրա աշխատանքների հանրագումարն էր «Հունաբան
դպրոցը և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928) ընդհանրացնող մե-
նագրությունը, որտեղ Մ. պարզել է հունաբան դպրոցի առաջացման պատճառ-
ներն ու զարգացման շրջանները, հունարենից կատարված թարգմանական իմաս-
տասիրական ու քերականական գրականության ժամանակագրությունը, ցույց է
տվել հունաբան դպրոցի դերը հայոց աշխարհիկ բանաստեղծության, հայոց լեզվի
ձևաբանության, շարահյուսության ե բառապաշարի զարգացման գործումֈ Մ.
հետագայում ևս, տարբեր առիթներով, դարձյալ անդրադարձել է հունաբան դըպ–
րոցի առանձին երկերի ուսումնասիրությանը՝ հրատարակելով Թեոն Ալեքսան–
դրացու և Հերմես Եռամեծի իմաստասիրական երկերի հայերեն թարգմանություն-
ների բնագրերըֈ Մ. զբաղվել է նաև Մովսես Խորենացու Պատմության գրության
ժամանակի խնդրով («Խորենացու առեղծվածի լուծումը», 1934)ֈ Տուրք տալով հա-
յագիտության մեջ արտահայտված այն սխալ տեսակետին (Լա Կրոզ, Գուտշմիտ,
Կարիեր, իյալաթյանց, Մառ ևն), ըստ որի, «Աշխարհացոյց»–ը պատկանում է
Խորենացու գրչին՝ Մ. նույնպես փորձել է ապացուցել, թե իբր Մովսես խորենացու
Պատմությանը և «Աշխարհացոյց»–ը գրված են IX դ. միևնույն անձնավորության
ձեռքովֈ Այդուհանդերձ, Մ. խիստ բարձր է գնահատել Խորենացու երկի
նշանակությունը
Հին Հայաստանի պատմության ամենատարբեր հարցերի ուսումնասիրության
բնագավառումֈ «Մեսրոպ Մաշտոցը ե հայ ժողովրդի պայքարը մշակութային ինք–
նուրույնության համար» (1941, ռուս.) աշխատության մեջ Մ. բացահայտել է հայ
գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ ե հանգել այն եզրա–
կացության, որ մաշտոցյան գրերը ստեղծվել են 392–393-ի ընթացքումֈ Մեծ ար–
ժեք են ներկայացնում Մ-ի աշխատությունները «Արմավիրի հունարեն ար–
ձանագրությունները նոր լուսաբանությամբ» (1946), «Գառնիի հունարեն ար–
ձանագրությունը ե Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը»
(1946)՝ նվիրված Հայաստանում հայտնաբերված հուն, վիմագիր աոձանագրու–
թյունների վերծանմանն ու ուսումնասիրությանըֈ
Մ. սովետահայ պատմական գիտության հիմնադիրներից էֈ Նրա առաջին
հետազոտություններն այս բնագավառում նվիրված էին շինականների դրության,
արքունի հարկերի, հողատիրության ձևերի, առևտրի և քաղաքների
ուսումնասիրությանըֈ «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (1930, ռուս.)
մենագրության մեջ գիտականորեն ուսումնասիրել է Հայաստանի քաղաքների
պատմությունը, է խաղացած դերը համաշխարհային առևտրի մեջ, նրանց
առաջացման, զարգացման ու անկման հարցերըֈ Հայաստանի սոցիալ–
տնտեսական հարաբերություններին նըվիրված ոաումնասիրություններում հայ–
թայթված տվյալները հիմք հանդիսացան :
Մ-ի «Ֆեոդալիզմը Հին Հայաստանում» (1934) մենագրության համար, ուր լու–
սաբանված են Հայաստանում ֆեոդալիզմի ծագման, զարգացման, կազմալուծման
ու անկման խնդիրները, վերլուծված են հողատիրության ինստ-ները, ավատական
աստիճանակարգությունը, նախարարությունների ներքին կառուցվածքը, շինա–
կանների իրավական ու տնտ. դրությունը ևնֈ Մ. այստեղ, ինչպես նաև այլ աշ–
խատություններում, փորձել Է ապացուցել, թե Հայաստանը ստրկատիրական
հասարակական-տնտեսական ֆորմացիա չի ապրել, տոհմատիրական կարգերի
քայքայումից անմիջապես հետո տիրապետել են ֆեոդալական
հարաբերություններըֈ «Տիգրան Բ և Հռոմը» (1940) գործում փաստական և
աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա Մ. առաջին անգամ վեր Է
հանել Տիգրան Բ-ի ժամանակաշըրջանի գիտական-քննական պատմությունըֈ
Վերագնահատելով Տիգրան Բ-ին և նրա ժամանակաշրջանին նվիրված բոլոր
սկզբնաղբյուրներն ու առկա գրականությունը՝ Մ. ժխտեց բուրժ. պատմագրության
(Մոմզեն, Ռեյնաք, Ֆեռերո) այն տեսակետը, որի համաձայն, Տիգրան Բ Մեծի
պայքարը Հռոմեական Հանրապետության դեմ ոչ այլ ինչ Էր, եթե ոչ «բարբարոս
Արևելքի» պայքարը «քաղաքակիրթ Արևմուտքի» դեմֈ Մ. ցույց տվեց այս
տեսակետների հակագիտական ու միտումնավոր բնույթը, բացահայտեց Հռոմի
զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, համոզիչ փաս-
տերով ապացուցեց Տիգրան Բ-ի մասին հռոմ. սկզբնաղբյուրներում պահպանված
վկայությունների գունազարդված, միակողմանի բնույթըֈ Մ. վեր հանեց նաև
հռոմ. նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մինչ այդ չլուսաբանված
դրվագներըֈ 1940-ական թվականներից Մ. ձեռնարկեց «Քննական տեսություն
հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը, ուր քննաբար
լուսաբանվելու էր հայ ժողովրդի՝ մ. թ. ա. VI դ.–• մ. թ. XVI դ. ամբողջական
պաամությունըֈ Աշխատության 1-ին հատորը (1945) ընդգրկում է հայ ժողովրդի
ծագումից ( մինչև Արշակունյաց հարստության հաստատումը (66), 2-րդ հատորի
1-ին մասը (1957) նվիրված Է Արշակունյաց հարստոության ժամանակաշրջանին
(66—428), իսկ 2-րդ մասը, որն ընդգրկելու էր մարզպանության, Արաբական
խալիֆայության և Բագրատունյաց հարստության պատմաշրջանները, մնացել է
անավարտֈ 3-րդ հ. (1952) նվիրված է սելջուկյան, Զաքարյանների
իշխանապետության, մոնղ. ու թուրքմենական ցեղերի տիրապետության ժա-
մանակաշրջաններինֈ Այս աշխատությամբ Մ. փորձել է ընդհանրացնել և
հանրագումարի բերել նաև իր նախորդ աշխատություններում շոշափած
խնդիրներըֈ Ուշադրությունն առավելապես կենտրոնացնելով Հայաստանի քաղ.
պատմության թերի կամ բոլորովին չլուսաբանված հարցերի ու
ժամանակաշրջանների վրա՝ նա մասնակիորեն է անդրադարձել երկրի սոցիալ-
տնտեսական
հարաբերություններին, օտար տիրապետությունների դեմ հայ
ժողովրդի ազատագրական, ինչպես նաև դասակարգային ու ներդասակարգային
պայքարի ու մշակույթի պատմության հարցերինֈ Մ-ի սույն աշխատությունը
կարևոր դեր խաղաց Հայաստանի հին և միջնադարյան քննական պատմությունն
ստեղծելու գործումֈ Դա առաջին փորձն էր պատմության մատերիալիստական
ըմբըռնման դիրքերից լուսաբանելու, գիտական ամուր հիմքերի վրա դնելու նշված
ժամանակաշրջանների պատմության ուսումնասիրությունըֈ Մ-ի աշխատություն-
ներից շատերը գիտական կարևոր ավանդ են ոչ միայն Հայաստանի, այլև
Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման
ու լուսաբանման գործումֈ
(Հ. Հանրագիտարան Հ:7 էջ 212-213)
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Back to top
Publicité






PostPosted: Tue 17 Mar 2009 - 03:45
PostPost subject: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Back to top
Display posts from previous:   
Armenian on web Forum Index -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Գրականություն - Կենսագրություն (arm) All times are GMT + 1 Hour
Post new topic   Reply to topic
Page 1 of 1
Jump to:  

 



Portal | Index | Create a forum | Free support forum | Free forums directory | Report a violation | Cookies | Charte | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1