Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 993
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Mar 19 Mai 2009 - 22:07
MessageSujet du message: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Répondre en citant

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կը նշէ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը, որ իբրեւ տէրունի տօն, կը տօնախմբուի Քրիստոսի Յարութեան 40-րդ օրուան հանդիպող հինգշաբթիին։

Համբարձում» կը նշանակէ բարձրացում։ Համբարձումը Յարուցեալ Յիսուսի մարմնով երկինք բարձրանալու եւ Հօր աջ կողմը նստելու յիշատակն է: Այս տօնը կ՚եզրափակէ Քրիստոսի երկրաւոր առաքելութեան եւ աւետարանական պատմութեան շրջանը:

Համբարձման դէպքը նկարագրուած է Նոր Կտակարանին մէջ (Մարկ. ԺԶ. 19-20, Ղուկ. ԻԴ. 50-53, Գործք Ա. 9-11): Ս. Յարութեան մեծ եւ հրաշափառ դէպքէն յետոյ անցած էին քառասուն օրեր, որոնց ընթացքին Յարուցեալ Տէրը խորհրդաւոր կերպով, բայց միշտ մարդկային կերպարանքով բազմիցս երեւեցաւ վշտաբեկ եւ յուսահատ Իր աշակերտներուն` զանոնք վերահաստատելով իրենց առաքելական կոչման եւ հաւատքի մէջ: Յարուցեալ Քրիստոս այդ 40 օրերու ընթացքին շարունակեց քարոզել` երեւելով Իր աշակերտներուն: Իր հանդիպումներու ժամանակ Ան միշտ կը խօսէր Երկնքի արքայութեան մասին, կը յուսադրէր, կը քաջալերէր եւ կը մխիթարէր, որպէսզի Իր` երկինք երթալուն պատճառով չտրտմին: Տէր Յիսուս անոնց մէջ սերմանեց նաեւ համբերութիւն եւ արիութիւն. համբերութիւն` յոյսով սպասելու զԱյն` նախապէս տուած խոստումին իրագործման, եւ արիութիւն` ընդդէմ գալիք փորձութիւններու, որպէսզի կարողանան աներկիւղ քարոզել Աւետարանը։

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ այս տօնին կը յիշատակուի նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան նստավայրը Կիլիկիոյ Սիս քաղաքէն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական դէպքը։ Պատմական հանգամանքներու թելադրանքով 484 թուականէն ի վեր տարբեր վայրեր հանգրուան գտած Կաթողիկոսական Աթոռը 1441 թուականին, Համբարձման տօնին, Վաղարշապատի մէջ գումարուած ազգայինե-կեղեցական ժողովի որոշումով վերահաստատուեցաւ Սբ. Էջմիածնի մէջ, ուր իջած էր Յիսուս Քրիստոս, եւ ուրկէ դարեր շարունակ Հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցիին բաշխուած էր այն իմացական լոյսը, զոր Քրիստոս յանձնած էր հայ ժողովուրդին։ Ի յիշատակ պատմական այդ օրուան՝ Համբարձման տօնի առիթով մատուցուող Ս. Պատարագի ընթացքին կը կատարուի "Մաղթանք Մայր Աթոռոյ":


Սիրելի Հաւատացեալներ,

Մեր հոգեւոր կեանքին մէջ քաջալերուինք միշտ յիշելով, որ Տէր Յիսուս Քրիստոս, մեր Յարուցեալ Փրկիչը, Քրիստոնէական Տիեզերական Եկեղեցւոյ բուն գլուխն ու հովուապետն է, եւ նստած ըլլալով Հայր Աստուծոյ Աջ կողմը որպէս մեր Երկնաւոր Քահանայապետը՝ քրիստոնեաներուս յաւերժական բարեխօսն է։ Համբարձման տօնին առիթով, նաեւ աղօթենք, որպէսզի անսասան մնայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ մեր միւս նուիրապետական աթոռները։ Ամէն։

Վահրամ Քհնյ. Մելիքեան



Revenir en haut
Publicité






MessagePosté le: Mar 19 Mai 2009 - 22:07
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 993
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Ven 22 Mai 2009 - 11:40
MessageSujet du message: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Répondre en citant

Ս. Յարութեան տօնից քառասուն օր յետոյ, հինգշաբթի օրը, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնն է:
Համբարձումը Յիսուսի փառաւորեալ մարմնով երկինք բարձրանալու ու իր Հօր՝ Աստծու աջ կողմը նստելու յիշատակն է: Համբարձումը տեղի ունեցաւ Ձիթենեաց լեռան վրայ, առաքեալների աչքի առաջ: Այժմ լեռը կոչւում է Համբարձման լեռ:
Համբարձումից առաջ Յիսուսը առաքեալներին պատւէրներ ու յորդորներ տւեց, օրհնեց բոլորին եւ երկինք վերացաւ. քիչ յետոյ լուսաւոր ամպը եկաւ եւ Նրան ծածկեց առաքեալների տեսողութիւնից:
Մինչ աշակերտներն այլայլւած երկինք էին նայում՝ երկու հրեշտակներ երեւացին եւ ասացին. «Արք գալիլիացիք, զի՞ կայք հայեցեալ ընդ երկինս, այս Յիսուս, որ վերացաւն ի ձէնջ յերկինս, այնպէս եկեսցէ, զոր օրինակ տեսիք զդա երթալ յերկինս» (Գալիլիացի տղամարդիկ, ինչո՞ւ էք կանգնել նայում երկնքին, այս Յիսուսը, որ երկինք բարձրացաւ, այնպէս կը գայ, ինչպէս նրան տեսաք երկինք բարձրանալիս) (Գործք առաքելոց):
Հրեշտակները առաքեալներին յայտնում են Քրիստոսի երկինք վերանալը եւ վերստին գալուստը:
Օրւայ շարականը յիշատակում է Համբարձման դէպքը, նաեւ ակնարկում է Ս. Հոգու գալստեանը:
Համբարձման օրը ժողովրդական լեզւում կոչւում է նաեւ վիճակ: Նոյն օրը աղջիկները, գոյնզգոյն զգեստ հագած, յատկապէս կարմիր ու կանաչ, ծաղկազարդ վայրերում կազմակերպում էին՝ զբօսանք եւ վիճակախաղ:
Այլ գաւառներում Համբարձման տօնը կոչւում էր նաեւ Ջան գիւլումի օր, որովհետեւ վիճակի համար պատրաստւած տաղերը վերջանում էին «Ջան գիւլում»-ով: Ջան գիւլումը ծաղիկի, մասնաւորապէս վարդի փառաբանանքն է, եւ այս երեւոյթը ոմանց ենթադրել է տւել, որ Համբարձման վիճակը, տերեւ ու ծաղիկ հաւաքելը կարելի է Վարդավառի տօնա-կատարութիւնից մնացած սովորութիւն համարել:
Ժամանակին մեծ տօնախմբութիւն էր Համբարձման «Ջան գիւլում»-ը եւ միայն աղջիկներին վերաբերող տօն էր համարւում: Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից, այգիներից տուն էին բերում ծաղիկներ եւ փնջեր կապում, որոնցից մեծը, որ խաչաձեւ էր լինում, կոչւում էր Ծաղկամէր: Ապա մի պուլիկի մէջ ջուր էին լցնում եւ իւրաքանչիւրը նրա մէջ որեւէ մի իր գցելով՝ պահում էին ծաղիկների հետ եւ հսկում, որ տղաները չգողանան: Միւս օրը՝ Համբարձման տօնին, նստում էին բոլորակ, իրենց առաջ դնում պուլիկի հետ ծաղիկների փնջերը, եւ այսպէս սկսւում էր վիճակը. ասում էին մի-մի տուն ժողովրդական երգ, որի մէկ տողը վերջանում էր «Ջան գիւլում, ջան-ջան» հատւածով, իսկ միւս տողը՝ «Ջան ծաղիկ, ջան-ջան»: Ամէն մի տունը երգելուց յետոյ՝ մի մանկան ձեռքով, որի երեսը քողով ծածկւած էր լինում, հանել էին տալիս մի իր. իրը ում որ պատկանում էր, նրա լաւ կամ վատ վիճակը որոշւում էր երգի կամ արտասանւած քառեակի բովանդակութիւնից: Այս արարողութիւնը կոչւում էր «Ծաղիկ գովել»:


Revenir en haut
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 993
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Ven 22 Mai 2009 - 12:57
MessageSujet du message: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Répondre en citant

* ԳԻՒԼԻՒՄ ՋԱՆ*



Ծառիս տակը Մանիշակ,
Ջան գիւլիւմ ջան, ջան,
Իմ եարը քանց քեզ չիչակ
Ջան ծաղիկ ջան, ջան:
Սարի թրթնջուկ թազա,
Ջան գիւլիւմ ջան, ջան,
Մեղր ու մեխակ քեզ մազա
Ջան ծաղիկ ջան, ջան:
Նաղրատափին խընկի ծառ,...
Խնձոր գըցեմ արի տար,...
Ուրբաթ շաբաթ քեզ մօհլաթ,...
Լոյս կիրակի արի տար,...
Այ աղջի ասա մասա,...
Ծամերիդ տէրը խաս ա...
Թուշիդ դէսն արա, պաչեմ,...
Վազի գնա մօրդ ասա,...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

En ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 594
Point(s): 41 500
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Ven 22 Mai 2009 - 22:53
MessageSujet du message: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Répondre en citant

Polor Hampartsum'neroun antsadz anvan don@ chnorhavor @lla!
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
azad
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 06 Sep 2006
Messages: 768
Point(s): 2 262
Moyenne de points: 2,95

MessagePosté le: Ven 2 Mar 2018 - 01:34
MessageSujet du message: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Répondre en citant

Hampartsum

Surp Zadik'in 40. gününde Ermeniler, İsa'nın göğe yükselişini, Hampartsum'u kutlar (2001'de 24 Mayıs). Aynı zamanda bu adı taşıyanların isim günüdür. Hıristiyanlık öncesinde, bir tür bahar karşılaması, Hıdrellez olarak kutlanır ve Vicag (niyet) adını taşırdı. O tarihlerde, Vicag gününde gençler yaylalara çıkıp eğlenirler, kendi aralarında niyet çekerek bahtlarını öğrenirlerdi. İstanbul'da da birkaç on yıl öncesine dek, Hampartsum'da Yedikule'deki marul bostanlarında piknik yapılır ve marul yenirdi. Ermenilerin büyük bir bölümü, bu günde Hampartsum sofrasından marulu eksik etmez.
_________________

Karanlık aydınlıktan, yalan gerçekten kaçar, Güneş yanlız olsada etrafa ışık saçar,üzülme doğruların kaderidir yanlızlık, kargalar sürüyle, kartallar yanlız uçar.


Revenir en haut
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 02:35
MessageSujet du message: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Քննարկենք, Սորվինք հայերէն խոսիլ - (Ամէն Ինչ Հայերէն-tout en arménien-Ermenice) -> Կրոնկ Զանազան քննարկումներ - Ավանդութիւններ - Religion - Ermenilerde inanç Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com