Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Իննսուն տարի առաջ այս օրերում Նախիջեւանը մերն էր,
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Nakhitchevan - Նախիջևան - Nahçıvan
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 987
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Lun 8 Juin 2009 - 19:01
MessageSujet du message: Իննսուն տարի առաջ այս օրերում Նախիջեւանը մերն էր,
Répondre en citant

Իննսուն տարի առաջ այս օրերում Նախիջեւանը մերն էր, բայց, աւաղ, ընդամէնը երկու ամիս կարողացանք պահել այն
Քսաներորդ դարի առաջին տասնամեակներում պատմական Հայաստանի երեք շրջաններ՝ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը, վէճի առարկայ էին դարձել Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ մուսաւաթական Ադրբեջանի միջեւ: Տարածքային այդ վէճը շարունակւեց նաեւ այն բանից յետոյ, երբ նախ Ադրբեջանը, ապա Հայաստանը ռուսական պարտադրանքով խորհրդայնացւեցին, իսկ 1922 թւականի դեկտեմբերին կցւեցին աշխարհի մէկվեցերորդ մասում վեր յառնող Խորհրդային Միութեանը: Հայկական երեք շրջանների հարցը լուծւեց Մոսկւայում եւ լուծւեց ոչ յօգուտ Հայաստանի: Լեռնային Ղարաբաղը Ինքնավար Մարզի կարգավիճակով, իսկ Նախիջեւանը ինքնավար հանրապետութեան կարգավիճակով մաս կազմեցին Խորհրդային Ադրբեջանի, եւ միայն Զանգեզուրը, այսինքն՝ այսօրւայ Հայաստանի Սիւնիքի մարզը, մնաց Խորհրդային Հայաստանի կազմում:
Այսօր մենք կանդրադառնանք հէնց Նախիջեւանին, քանի որ ուղիղ 90 տարի առաջ՝ 1919 թւականի մայիսին, Երեւանի նահանգի եօթ գաւառներից մէկը՝ Նախիջեւանը, մտաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան վերահսկողութեան տակ: Ցաւօք՝ Առաջին Հանրապետութիւնը յաջողեց միայն երկու ամիս իշխանութիւնը պահել այնտեղ: Ձախորդութեան պատճառներից հիմնականը հաւանաբար այն էր, որ պատմական Այրարատ նահանգի այս գաւառում հայ բնակչութեան թիւը պակասել էր եւ, ըստ էութեան, հայերը միայն փոքրամասնութիւն էին կազմում: Ըստ 1916 թւականի ռուսական վիճակագրական տւեալների՝ Նախիջեւանում հայութեան թիւը 54 հազար էր, իսկ ադրբեջանցիներինը՝ 81 հազար: Ադրբեջանցիները, որոնց այն ժամանակ անւանում էին կովկասեան թաթարներ կամ պարզապէս շիա թուրքեր, մեծամասնութիւն էին կազմում նաեւ Շարուրում: Այսպէս, ինչպէս գրում է Սիմոն Վրացեանը, Շարուրի 70 գիւղերից միայն վեցն էր հայկական, մէկը՝ ասորական, միւսները՝ մահմեդականներ էին՝ թաթարներ, պարսիկներ եւ թուրքեր:
Եկէք դէպքերին անդրադառնանք ըստ յաջորդականութեան: Քանի դեռ մինչեւ 1917 թւականը կար Ցարական Ռուսաստանը՝ Երեւանի նահանգն ու նրա մաս կազմող Նախիջեւանը պատկանում էին այդ Ռուսաստանին: Անգամ ամենասարսափելի երազում հայերը չէին պատկերացնի, որ Նախիջեւանը կը պոկւի Հայաստանից ու Թուրքիայի հովանաւորութեամբ կը բռնակցւի Ադրբեջանին: Երբ ասում ենք Նախիջեւան, նկատի ունենք բուն Նախիջեւանի շրջանը, ինչպէս նաեւ նրա հիւսիսում եւ հարաւում գտնւող Շարուր եւ Գողթն գաւառները, բոլորն էլ՝ Արարատի ստորոտում, մայր Արաքսի ձախ ափերին:
1918 թւականի մայիսին, երբ հռչակւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, նրա սահմանների մէջ մտնում էին Երեւանը՝ իր շրջակայ տարածքներով, ընդամէնը տասը հազար քառակուսի կիլոմետր: Այդ օրերում ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Զանգեզուրը եւ ո՛չ էլ Նախիջեւանը դեռ Հայաստանի մաս չէին կազմում, բայց հայկական այդ նահանգները նաեւ Ադրբեջանի մաս չէին կազմում, թէեւ ադրբեջանցիները անդադար ձգտում էին տիրանալ դրանց: 1918 թւականին, երբ Թուրքիան եւ Գերմանիան պարտւած դուրս եկան Առաջին աշխարհամարտում, նրանց զօրքերը սկսեցին հեռանալ Անդրկովկասից, որոնց փոխարինելու եկան Անտանտի յաղթած տէրութիւնները՝ Մեծ Բրիտանիայի գլխաւորութեամբ:
Անգլիացիների քաղաքականութիւնը Ղարաբաղի հարցում ակնյայտ էր. նրանք ամէն կերպ ձգտում էին աւելի քան 90 տոկոս բնակչութեամբ Ղարաբաղը եւ Զանգեզուրը դնել Բաքւի իրաւասութեան տակ: Անգլիացիներին դա, ըստ էութեան, չյաջողւեց: Կիսատ թողած գործը շարունակեցին ռուսները. 1921 թւականի յուլիսի 5-ին Ստալինի անմիջական ճնշման տակ Ղարաբաղը բռնակցւեց Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը մնաց Հայաստանին գլխաւորապէս նաեւ Գարեգին Նժդեհի եւ զանգեզուրցի քաջ ժողովրդի պայքարի շնորհիւ: Եթէ բրիտանացիները ողջ 1919 թւականի ընթացքում ձգտում էին Ղարաբաղը եւ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին, ապա հէնց նոյն բրիտանացիները Նախիջեւանը փորձում էին դնել Հայաստանի վերահսկողութեան տակ:
Ճիշտ է, հայկական պատմագրութիւնը աւելի շատ գրում է, որ բրիտանացիները Կովկասում վարում էին ադրբեջանանպաստ եւ հայատեաց քաղաքականութիւն, սակայն իրականում դա այնքան էլ ճիշտ չէ: Աւելի լաւ է, որ դիմենք ժամանակակիցների յուշերին: Հայաստանի Առաջին Հանրապետութեան խնամատարութեան նախարար դոկտ. Արտաշէս Բաբալեանը գրում է. «1919 թւականի գարնանը անգլիական զօրքերը գրաւեցին Շարուրն ու Նախիջեւանը եւ այդ երկու գաւառների իշխանութիւնը յանձնեցին մեզ: Հազիւ երկու ամիս կարողացանք պահել Նախիջեւանն ու Շարուրը. տեղական թաթար ազգաբնակչութիւնը, ղեկավար ունենալով տաճիկ սպաներին, յուլիսի 23-ին ապստամբեց մեր իշխանութեան դէմ, եւ մեր զօրքերը ստիպւած եղան մեծ կորուստներ տալով՝ նահանջել դէպի Երեւան: Ապստամբութեան ժամանակ անգլիական զօրքեր չկային այդ գաւառներում, եւ դա եղաւ պատճառը, որ թաթարները յարձակւեցին մեր զօրքերի վրայ եւ իշխանութիւնը խլեցին մեր ձեռքից»:
Այսպիսով՝ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, բրիտանացիների օգնութեամբ վերահսկողութիւն հաստատելով Նախիջեւանում ու Շարուրում, այնտեղ կարողացաւ մնալ ընդամէնը երկու ամիս: Հայաստանի իշխանութիւնը Նախիջեւանի վրայ տարածելու համաձայնագիրը հրապարակւեց 1919 թւականի մայիսի 3-ի հռչակագրով, որը ստորագրել էին Դրոն եւ որպէս վկայ՝ բրիտանացի զօրավար Դէյւին: Ըստ այդ հռչակագրի՝ երեւանեան զօրամասի ջոկատները, Դրոյի գլխաւորութեամբ, պէտք է անցնէին Նախիջեւան՝ բոլոր բնակիչների համար ապահովելու կեանքի խաղաղ պայմաններ: Մայիսի 13-ին Հայաստանի վարչապետ Խատիսեանը, բրիտանացի Դէյւին եւ Նախիջեւանում նահանգապետ նշանակւած Գէորգ Վարշամեանը գնացքով շարժւեցին դէպի Նախիջեւան, որտեղից Խատիսեանը եւ Դէյւին Արաքսի ափով ուղեւորւեցին հարաւ՝ մինչեւ Պարսկաստանի սահմանը: Դէպի արտաքին աշխարհ այս կենսական ճանապարհը վերջապէս բացւում էր Հայաստանի համար: Ջուլֆայից Խատիսեանը հեռագիր յղեց Պարսկաստանի վարչապետին, որին ի պատասխան՝ Պարսկաստանի վարչապետը ողջունեց եւ դրւատեց հայ-պարսկական կապերը: Խատիսեանը մայիսի 16-ին վերադարձաւ Երեւան, չորս օր անց հայկական զօրքերի առաջին վաշտը մտաւ Նախիջեւան:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութիւնը ծրագրեց Շարուր-Նախիջեւանը հանրապետութեան կազմի մէջ մտցնել որպէս առանձին նահանգ՝ ենթաբաժանւած Գողթնի, Նախիջեւանի եւ Շարուրի շրջանների՝ Ագուլիս, Նախիջեւան եւ Բաշ-Նորաշէն գիւղաքաղաքներում համապատասխան վարչական կենտրոններով: Սակայն, Առաջին Հանրապետութեան կառավարութեան մէջ միասնական կարծիք չկար այն հարցում, թէ ինչպէս պէտք է կառավարել Նախիջեւանը: Դրոն պնդում էր, որ ամբողջ ճակատով սրբող-մաքրող յարձակումը Նախիջեւանի վրայ միակ միջոցն է, որի շնորհիւ՝ Երեւանը կը կարողանար ազատւել թաթարների կողմից ապստամբութեան եւ անջատման մշտական սպառնալիքից, եւ որի շնորհիւ՝ թաթար բնակչութիւնը կը հակւէր կառավարութեան հետ խաղաղութիւն պահպանել: Մինչդեռ, կառավարութեան միւս անդամները կարծում էին, թէ միայն խաղաղութիւնն ու հաշտեցումը կապահովեն միացման ուղին, այսինքն՝ Նախիջեւանի թաթար ազգաբնակչութեան նկատմամբ պէտք է վարւել մեղմ եւ չգործադրել բիրտ մեթոդներ: Անշուշտ, շատ հեշտ է տարիների հեռւից քննադատել, բայց եթէ 1919 թւականի մայիս-յուլիս ամիսներում, երբ Նախիջեւանը Հայաստանի Հանրապետութեան վերահսկողութեան տակ էր, Հայաստանի իշխանութիւնները ուժով չէզոքացնէին թաթարների ապստամբական ձգտումները, ապա միգուցէ եւ հնարաւոր կը լինէր Նախիջեւանը պահել Հայաստանի կազմում: Աւաղ, պատմական Հայաստանի շատ ու շատ շրջանների հետ միասին՝ մենք կորցրեցինք նաեւ Նախիջեւանը՝ Այրարատ աշխարհի սիրտը:
1921 թւականի մարտի 16-ին Բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ ստորագրւած պայմանագրով Նախիջեւանը յանձնւեց Խորհրդային Ադրբեջանին: Այդ պայմանագրի երրորդ յօդւածում նշւած էր. «Ռուսաստանը եւ Թուրքիան համամիտ են, որ Նախիջեւանի մարզը կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալութեան ներքոյ, պայմանով, որ Ադրբեջանը սոյն խնամակալութիւնը չզիջի երրորդ պետութեան»: Նոյն թւականի հոկտեմբերի 13-ին, այս անգամ Խորհրդային Հայաստանի մասնակցութեամբ, ստորագրւեց Կարսի պայմանագիրը, որի հինգերորդ յօդւածում նշւած էր. «Թուրքիայի կառավարութիւնը եւ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւնները համաձայն են, որ սոյն պայմանագրի երրորդ յաւելւածում նշւած սահմաններում Նախիջեւանի մարզը կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալութեան ներքոյ»: Այսպիսով՝ Նախիջեւանը իր աւելի քան հինգհազար քառակուսի կիլոմետր տարածքով ու բարեբեր դաշտերով անարդարացիօրէն յանձնւեց մի պետութեան, որը աշխարհի քաղաքական քարտէզի վրայ էր յայտնւել միայն 1918 թւականին: 1924 թւականին Նախիջեւանը Ադրբեջանի կազմում ստացաւ ինքնավար հանրապետութեան կարգավիճակ: Այդ ժամանակ հայութեան թիւը շուրջ 10 տոկոս էր, իսկ արդէն 1988-ին, երբ սկսւեց Ղարաբաղեան շարժումը, հայերի թիւը Նախիջեւանում կազմում էր ընդամէնը երկու տոկոս: 1988-ի նոյեմբերին տեղահանւեց Նախիջեւանի հայկական վերջին գիւղը՝ Զնաբերդը:


ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Lun 8 Juin 2009 - 19:01
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 934
Point(s): 42 373
Moyenne de points: 3,04

MessagePosté le: Lun 8 Juin 2009 - 19:16
MessageSujet du message: Իննսուն տարի առաջ այս օրերում Նախիջեւանը մերն էր,
Répondre en citant

Avagh ...
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 12:59
MessageSujet du message: Իննսուն տարի առաջ այս օրերում Նախիջեւանը մերն էր,

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Nakhitchevan - Նախիջևան - Nahçıvan Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com