Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Centralisations -> Célebrités arméniens - Հայտնի Հայ Անձնավորություններ - Ünlü Ermeniler
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 987
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Mer 2 Sep 2009 - 20:42
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

Հայ արմատներով մեծ կանադացին՝ Գարու


Աշխարհի միլիոնավոր երաժշտասերներ ճանաչում են նրան որպես կանադացի երգիչ Գարու, սակայն շատ քչերին է հայտնի, որ նա ծագումով հայ է եւ որ նրա իսկական անունն է Պիեր Գարանյան։

Գարուն ծնվել է Կանադայի հյուսիսային Շերբրուկ քաղաքում 1972 թ. հունիսի 26-ին։ Երբ նա արձակեց իր առաջին ճիչը, նրա տատը, Քեթեվի Գարանյանը նորածին թոռանը ձեռքի վրա վերցնելով, ինքն իրեն շշնջաց. «Կգա մի օր, երբ այս ձայնը կստիպի լաց լինել բազմաթիվ կանանց սրտեր»։ Իսկ տարիներ անց աշխարհահռչակ երգիչը իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում կասի. «Ես մինչեւ օրս հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում։ Նա ասում էր, որ ես պետք է լինեմ բարեկիրթ, հարգեմ տարեցներին։ Եվ ես բոլոր հանդիպած մարդկանց ողջունում էի հայերեն, ասում էի. Բարեւ ձեզ։ Ինչպե՞ս եք»։ Եվ հենց հայ տատիկն էլ առաջինը նրան երգել սովորեցրեց։ Գարուն ընդամենը երեք տարեկան էր, երբ ծնողները նրան կիթառ նվիրեցին։ Իսկ երկու տարի անց նա արդեն, կիթառից բացի, դաշնամուր էր նվագում եւ երգեհոնի դասեր էր սերտում։ Եվ չնայած իր բացահայտ երաժշտական տվյալներին, երեխան երազում էր հնաբան դառնալ, զարմացնել աշխարհը իր պեղումներով ու հայտնագործություններով։
Երբ Գարուն 14 տարեկան էր, նա շատերի համար անսպասելիորեն ջանասեր աշակերտից եւ հլու-հնազանդ զավակից վերափոխվեց կամակոր ու ըմբոստ, երբեմն նույնիսկ պարզապես անկառավարելի դեռահասի։ Նա իր համադասարանցիների հետ ռոք խումբ է հիմնում եւ համերգներով հանդես գալիս փոքր դահլիճներում։ Հենց այդ ժամանակ էլ նա պատահաբար ծանոթացավ Սելին Դիոնի ամուսնու, հայտնի երաժշտական բեմադրող եւ թողարկող Ռընե Անժելիլի հետ, եւ երբ վերջինս առաջարկեց նրան հանդես գալ որեւէ կատարումով, Գարուն առանց վարանելու մագլցեց սեղանին եւ իր մի քիչ խռպոտ ձայնով ինչ-որ հայկական մեղեդի երգեց։ Նրա կատարումը բոլորին հիացրեց, իսկ Անժելիլը, որը բոլորից ուժգին էր ծափահարում, ասաց. «Մի օր դու մեծ աստղ կդառնաս»։ Գարուն պատասխանեց. «Գիտեմ, տատիկս ինձ այդ մասին արդեն ասել է»։

Տարիներ անց, երբ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի հեղինակներ՝ երգահան Լյուկ Պլամոնդոնը եւ բանաստեղծ Ռիշար Կոչիանտեն երգիչ-դերակատարների մրցույթ-ստուգատես էին անցկացնում իրենց նոր բեմադրության համար, Ռընե Անժելիլը ներկայացրեց Գարուին, ասելով. «Այսպիսի անուն, եւ առավել եւս այսպիսի ձայն ունեցող մարդը կոչված է կատարելու Քվազիմոդոյի դերը»։ Իսկ ինքը՝ Գարուն իր կյանքի այդ շրջադարձային իրադարձության մասին պատմում է այսպես. «Լյուկը դարձավ իմ հոգեւոր հայրը։ Երբ նա ինձ հայտնաբերեց, ես երգում էի ինչ-որ սրճարանում, ինչ-որ խմբի կազմում։ Ես անփույթ սանրվածք ունեի, անվերջ հիմարություններ էի անում։ Իսկ նա իմ մեջ նկատեց Քվազիմոդոին, դժբախտ, միայնակ ու աննկատ մի մարդու։ Նրա շնորհիվ ես իմ մեջ միանգամայն այլ անձնավորություն բացահայտեցի։ Պարզվեց, որ Քվազիմոդոն միշ ապրել է իմ մեջ»։
Ահա այսպես Փարիզի երկնակամարում փայլատակեց այդ հիանալի երաժշտական բեմադրությունը, որին վիճակված էր շատ կարճ ժամանակահատվածում նվաճել ամբողջ աշխարհը։ Ավելորդ չենք համարում նշել, որ մյուզիքլի գլխավոր դերակատարները՝ Էլեն Սեգարան (Էսմերալդայի դերում), Պատրիկ Ֆյորին (Էսմերալդայի սիրեցյալի՝ Ֆեբի դերում) եւ Գարուն (Քվազիմոդոյի դերում) ծագումով հայեր էին։

Երկու տարի անընդմեջ Գարուն փայլուն ձեւով կատարում է Քվազիմոդոյի դերը «Փարիզի Աստվածամոր Տաճարը» բեմադրությունում, հյուրախաղերով շրջելով քաղաքից քաղաք, հանդես գալով Եվրոպայի, Ամերիկայի խոշորագույն բեմահարթակներում՝ Մոնրեալում, Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, Վարշավայում, Մոսկվայում, Հռոմում, Թել-Ավիվում… Հատկապես մեծ հաջողության ու բարձր գնահատականի է արժանանում «Belle» երգը, որը 33 շաբաթ շարունակ գլխավորում է ֆրանսիական չարթերը, բազմաթիվ այլ երկրների հիթ-շքերթները։ Երաժտական քննադատները միաձայն համարում են այն հիսնամյակի լավագույն երգը։ Գարուի համար այդ երգը իսկական թալիսման է դառնում, նրա կյանքում խոշոր ու պատվավոր մրցանակների մի տեղատարափի շրջան է սկսվում, նրա համբավն ու հռչակը համաշխարհային են դառնում, նա բազմաթիվ հրապուրիչ առաջարկներ է ստանում ամենահայտնի ձայնագրման ստուդիաներից։ 1998-ին նա Էլեն Սեգարայի հետ զուգերգով ձայնագրում է Պլամոնդոնի եւ Կոչիանտեի նոր երգը՝ «Սերը դեռ գոյատեւում է» («L’amour Existe Encore»), որը նույնպես մեծ խանդավառությամբ է ընդունվում երաժշտասերների լայն շրջաններում։ Իսկ 1999 թ. վերջում Գարուն՝ ի թիվս «Փարիզի Աստվածամոր Տարճարի» բեմադրության մյուս դերակատարների, մասնակցում է Սելին Դիոնի Ամանորյա մեծ ներկայացմանը։ Հենց այդ շոուի ընթացքում էլ Գարուն Սելին Դիոնի հետ զուգերգով կատարում է «Քամու հետ» («Sous le vent ») զարմանահրաշ երգը, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում այդ երկու ականավոր երգիչների երգացանկում։ Ամիսներ շարունակ այդ երգը գլխավորում էր ֆրանսալեզու երկրների հիթ-շքերթները։

Գարուի հետագա մեներգչային գործունեությունը մեծ հաջողությամբ է ընթանում։ Նրա առաջին միանձնյա ալբոմը՝ «Միայնակը» («Seul») վերնագրով՝ սպառվում է երկու միլիոնից ավելի տպաքանակով։ 2001 թ. նա շուրջ հարյուր համերգ է կազմակերպում, իսկ երկրորդ ալբոմը՝ «Միայնակ… ձեզ հետ» («Seul... avec vous»)՝ դառնում է պլատինե Ֆրանսիայում եւ ոսկե՝ Քվեբեկում։ 2002 թ. Գարուն մեծ համերգ է կազմակերպում Փարիզի «Բերսի» մարզադաշտում, իսկ մեկ տարի անց լույս է տեսնում նրա նոր ալբոմը՝ անգլերեն կատարումներով։

Այսօր հայկական արմատներ ունեցող համաշխարհային հանրամատչելի երաժշտության գերաստղ Գարուի հետ իրենց համար պատիվ են համարում զուգերգել այնպիսի մեծ երգիչներ, ինչպես Շառլ Ազնավուրը, Սելին Դիոնը, Բրայան Ադամսը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆյորին եւ շատ ուրիշներ։

Գարուն ֆրանսիական եւ համաշխարհային երգարվեստում առանձնանում է իր արտաքին տվյալներով (նա կապուտաչյա գեղեցկատես հսկա է, որի հասակը մոտենում է երկու մետրին), անզուգական, շատ հազվադեպ հզոր ու խռպոտ ձայնով եւ հիանալի դերասանական ունակություններով։ Պատահական չէ, որ նրան հաճախ համեմատում են ժամանակակից ֆրանսիական կինոարվեստի գերաստղեր Ժերար Դեպարդյոի եւ Ժան Ռենոի հետ։

Շատերին կարող է թվալ, որ Գարուի ստեղծագործական կենսագրությունը ի սկզբանե հարթ էր եւ ուղիղ, որ նա միանգամից գտավ իր ոճը, միանգամից ներկայացավ աշխարհին իր ասելիքով։ Սակայն դա ամենեւին այդպես չէ։ Նա մշտապես որոնումների մեջ է, երգում է ոչ միայն դասական ֆրանսիական շանսոն, այլեւ բազմաթիվ այլ ժանրերի երգեր, այդ թվում նաեւ այսպես կոչված «ծանր» եւ «մետաղական» ռոք երգեր։

Ինչ վերաբերում է երգչի անձնական կյանքին, ապա այն երջանիկ անվանել չի կարելի։ Ճիշտ է, Գարուն միշտ մեծ հաջողություն է ունեցել կանանց շրջանում, սակայն գերլարված աշխատանքային ռիթմը ընտանեկան հոգսերի ու վայելքների համար ազատ ժամանակ չի թողել։ Թերեւս դա է հիմնական պատճառը, որ նա հեռացավ իր կնոջից՝ ֆոտոմոդել Ուլրիկայից եւ իր դստրից՝ Էմիլիից։

Վերջերս հրապարակված իր հարցազրույցներից մեկում Գարուն խոստովանում է, որ ցանկացած միջավայրում, ցանկացած շրջապատում իրեն մշտապես միայնակ է զգում։ «Ես շատ մտահոգված եմ իմ անձնական կյանքում տիրող խառնաշփոթ վիճակով։ Ընտանիքը շատ կարեւոր է ինձ համար։ Ես երբեք չեմ ձգտել գերաստղ դառնալ։ Երբ քեզ բոլորը ճանաչում են, չափազանց դժվար է անել այնպես, որ քո անձնական կյանքը անձեռնմխելի լինի ուրիշների համար։ Իհարկե, ես հպարտ եմ, որ Գարուի կարիերան այդպես սրընթաց զարգացում է ապրում, սակայն ես չեմ դադարում երազել նորմալ մարդ լինելու, նորմալ կյանք ու կենցաղ ունենալու մասին։ Կարծում եմ, ես վաստակել եմ այդ իրավունքը»։

Այն հարցին, թե բավարարո՞ւմ է նրան արդյոք իր մշտական «քոչվորի կյանքը», կյանքը անիվների վրա, անվերջ ճանապարհորդություններն ու շրջագայությունները, հյուրախաղերը, հյուրանոցային կենցաղը, երգիչը պատասխանում է. «Այո, բավարարում է։ Ես խառնվածքով աշխատանքային մոլագար եմ։ Երկար ժամանակ ես նույնիսկ պատկերացում չունեի այն մասին, թե ինչ բան է կարգապահությունը, մինչեւ որ ինքս չգտա կարգապահ լինելու իմ սեփական միջոցը։ Ես ինձ իսկապես լավ եմ զգում միայն այն ժամանակ, երբ սկսում եմ երգել։ Ֆրանսիայում ես ինքս եմ ապահովում ինձ բոլոր պայմանագրերով։ Պատասխանում եմ տարբեր գործակալությունների առաջարկներին, ուսումնասիրում եմ սցենարները, նոր առաջարկները։ Այնպես որ, հարկադրված եմ լինում շատ մեծ կարգապահություն դրսեւորել։ Ցերեկը ես իսկական գործարար մարդ եմ, իսկ ահա երեկոյան գալիս է իմ ամենասիրած ժամանակը` երգելու ժամանակը։ Իսկ գիշերները ես գնում եմ հերթական երեկույթի»։

Լավ, այդ դեպքում ե՞րբ է նա քնում, երբ է հասնգստանում։ Չէ որ մարդ չի կարող առանց հանգստի, առանց ուժերը վերականգնելու դիմակայել կյանքի փորձություններին ու մարտահրավերներին։ Գարուն ինքն է տալիս այդ հարցի պատասխանը։ «Ես շատ քիչ եմ քնում, - ասում է երգիչը։ - Սիրում եմ աղմկոտ եւ անհանգիստ կյանքը։ Մարդկանց հետ շփվելիս ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրի մեջ։ Սակայն երբեմն մեկ էլ տեսար անհաղթահարելի ցանկություն է առաջանում ինչ-որ տեղ փախչել, վերագտնել ինքս ինձ։ Նման պահերին ես իսկապես անհայտանում եմ. ես ոչ մեկի համար գոյություն չունեմ»։

Դե ինչ, երեւի հենց այդ զգացումն է, որ խանգարում է նրան լիարժեք երջանիկ լինել։ Սակայն փոխել որեւէ բան անհնար է։ Ընտրությունն արդեն կատարված է։ Թերեւս այսպիսի դեպքերի համար է ասված, որ հազար երանի մի տեղ չի լինում։

Երբ երգչին հարցնում են, թե հիշում է նա արդյոք իր հայկական արմատները, այն, որ իր իսկական անունը Պիեռ Գարանյան է, նա պատասխանում է. «Իհարկե հիշում եմ։ Իհարկե Պիեռ Գարանյանը ինձ համար դեռեւս գոյություն ունի։ Եվ միշտ գոյություն կունենա։ Ճիշտ է, նրան մի փոքր ճնշել է Գարուն, սակայն այդ մականունը ի սկզբանե դերասանական կեղծանուն չի եղել»։

Պիեռ անունով նրան այսօր հիմնականում դիմում են, իր իսկ վկայությամբ, ընդամենը երեք հոգի` իր բանկիրը, մայրը եւ քույրը։ Ինչ վերաբերում է հորը, նա բազմաթիվ այլ հայրերի նման ասում է պարզապես «Որդիս»։

2009 թվականի մարտի 22-ին Գարուն երգեց նաեւ հայաստանցիների համար. այդ օրը

Երեւանի Ծիծեռնակաբերդի Մարզա-համերգային համալիրի սրահում կայացավ Գարուի մենահամերգը։







Tant de fois j`ai tenté
D`aller toucher les étoiles
Que souvent en tombant
Je m`y suis fait mal

Tant de fois j`ai pensé
Avoir franchi les limites
Mais toujours une femme
M`a remis en orbite

Tant de fois j`ai grimpé

Jusqu`au plus haut des cimes
Que je m`suis retrouvé
Seul au fond de l`abîme
Seul au fond de l`abîme

Celui qui n`a jamais été seul
Au moins une fois dans sa vie
Seul au fond de son lit
Seul au bout de la nuit

Celui qui n`a jamais été seul
Au moins une fois dans sa vie
Peut-il seulement aimer
Peut-il aimer jamais

Tant d`amis sont partis
Du jour au lendemain
Que je sais aujourd`hui
Qu`on peut mourir demain

On a beau tout avoir
L`argent l`amour, la gloire
Il y a toujours un soir
Où l`on se retrouve seul
Seul au point de départ

Celui qui n`a jamais été seul
Au moins une fois dans sa vie
Seul au fond de son lit
Seul au bout de la nuit

Celui qui n`a jamais été seul
Au moins une fois dans sa vie
Peut-il seulemetn aimer
Peut-il aimer jamais

Tant de fois j`ai été
Jusqu`au bout de mes rêves
Que je continuerai
Jusqu`à ce que j`en crève
Que je continuerai
Que je continuerai

Celui qui n`a jamais été seul

Au moins une fois dans sa vie
Seul au fond de son lit
Seul au bout de la nuit

Peut-il seulement aimer
Jamais, jamais

Je continuerai
Je continuerai

Peut-il jamais aimer…


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Mer 2 Sep 2009 - 20:42
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 740
Point(s): 41 891
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Ven 30 Oct 2009 - 22:17
MessageSujet du message: Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

Նշանավոր հայեր

Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )

Garou, asıl adı Pier Garanyan olan ermeni asıllı kanadalı şarkıcı



Հայ արմատներով մեծ կանադացին՝ Գարու

Աշխարհի միլիոնավոր երաժշտասերներ ճանաչում են նրան որպես կանադացի երգիչ Գարու, սակայն շատ քչերին է հայտնի, որ նա ծագումով հայ է եւ որ նրա իսկական անունն է Պիեր Գարանյան։

Գարուն ծնվել է Կանադայի հյուսիսային Շերբրուկ քաղաքում 1972 թ. հունիսի 26-ին։ Երբ նա արձակեց իր առաջին ճիչը, նրա տատը, Քեթեվի Գարանյանը նորածին թոռանը ձեռքի վրա վերցնելով, ինքն իրեն շշնջաց. «Կգա մի օր, երբ այս ձայնը կստիպի լաց լինել բազմաթիվ կանանց սրտեր»։ Իսկ տարիներ անց աշխարհահռչակ երգիչը իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում կասի. «Ես մինչեւ օրս հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում։ Նա ասում էր, որ ես պետք է լինեմ բարեկիրթ, հարգեմ տարեցներին։ Եվ ես բոլոր հանդիպած մարդկանց ողջունում էի հայերեն, ասում էի. Բարեւ ձեզ։ Ինչպե՞ս եք»։ Եվ հենց հայ տատիկն էլ առաջինը նրան երգել սովորեցրեց։ Գարուն ընդամենը երեք տարեկան էր, երբ ծնողները նրան կիթառ նվիրեցին։ Իսկ երկու տարի անց նա արդեն, կիթառից բացի, դաշնամուր էր նվագում եւ երգեհոնի դասեր էր սերտում։ Եվ չնայած իր բացահայտ երաժշտական տվյալներին, երեխան երազում էր հնաբան դառնալ, զարմացնել աշխարհը իր պեղումներով ու հայտնագործություններով։

Երբ Գարուն 14 տարեկան էր, նա շատերի համար անսպասելիորեն ջանասեր աշակերտից եւ հլու-հնազանդ զավակից վերափոխվեց կամակոր ու ըմբոստ, երբեմն նույնիսկ պարզապես անկառավարելի դեռահասի։ Նա իր համադասարանցիների հետ ռոք խումբ է հիմնում եւ համերգներով հանդես գալիս փոքր դահլիճներում։ Հենց այդ ժամանակ էլ նա պատահաբար ծանոթացավ Սելին Դիոնի ամուսնու, հայտնի երաժշտական բեմադրող եւ թողարկող Ռընե Անժելիլի հետ, եւ երբ վերջինս առաջարկեց նրան հանդես գալ որեւէ կատարումով, Գարուն առանց վարանելու մագլցեց սեղանին եւ իր մի քիչ խռպոտ ձայնով ինչ-որ հայկական մեղեդի երգեց։ Նրա կատարումը բոլորին հիացրեց, իսկ Անժելիլը, որը բոլորից ուժգին էր ծափահարում, ասաց. «Մի օր դու մեծ աստղ կդառնաս»։ Գարուն պատասխանեց. «Գիտեմ, տատիկս ինձ այդ մասին արդեն ասել է»։

Տարիներ անց, երբ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի հեղինակներ՝ երգահան Լյուկ Պլամոնդոնը եւ բանաստեղծ Ռիշար Կոչիանտեն երգիչ-դերակատարների մրցույթ-ստուգատես էին անցկացնում իրենց նոր բեմադրության համար, Ռընե Անժելիլը ներկայացրեց Գարուին, ասելով. «Այսպիսի անուն, եւ առավել եւս այսպիսի ձայն ունեցող մարդը կոչված է կատարելու Քվազիմոդոյի դերը»։ Իսկ ինքը՝ Գարուն իր կյանքի այդ շրջադարձային իրադարձության մասին պատմում է այսպես. «Լյուկը դարձավ իմ հոգեւոր հայրը։ Երբ նա ինձ հայտնաբերեց, ես երգում էի ինչ-որ սրճարանում, ինչ-որ խմբի կազմում։ Ես անփույթ սանրվածք ունեի, անվերջ հիմարություններ էի անում։ Իսկ նա իմ մեջ նկատեց Քվազիմոդոին, դժբախտ, միայնակ ու աննկատ մի մարդու։ Նրա շնորհիվ ես իմ մեջ միանգամայն այլ անձնավորություն բացահայտեցի։ Պարզվեց, որ Քվազիմոդոն միշ ապրել է իմ մեջ»։

Ահա այսպես Փարիզի երկնակամարում փայլատակեց այդ հիանալի երաժշտական բեմադրությունը, որին վիճակված էր շատ կարճ ժամանակահատվածում նվաճել ամբողջ աշխարհը։ Ավելորդ չենք համարում նշել, որ մյուզիքլի գլխավոր դերակատարները՝ Էլեն Սեգարան (Էսմերալդայի դերում), Պատրիկ Ֆյորին (Էսմերալդայի սիրեցյալի՝ Ֆեբի դերում) եւ Գարուն (Քվազիմոդոյի դերում) ծագումով հայեր էին։

Երկու տարի անընդմեջ Գարուն փայլուն ձեւով կատարում է Քվազիմոդոյի դերը «Փարիզի Աստվածամոր Տաճարը» բեմադրությունում, հյուրախաղերով շրջելով քաղաքից քաղաք, հանդես գալով Եվրոպայի, Ամերիկայի խոշորագույն բեմահարթակներում՝ Մոնրեալում, Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, Վարշավայում, Մոսկվայում, Հռոմում, Թել-Ավիվում… Հատկապես մեծ հաջողության ու բարձր գնահատականի է արժանանում «Belle» երգը, որը 33 շաբաթ շարունակ գլխավորում է ֆրանսիական չարթերը, բազմաթիվ այլ երկրների հիթ-շքերթները։ Երաժտական քննադատները միաձայն համարում են այն հիսնամյակի լավագույն երգը։ Գարուի համար այդ երգը իսկական թալիսման է դառնում, նրա կյանքում խոշոր ու պատվավոր մրցանակների մի տեղատարափի շրջան է սկսվում, նրա համբավն ու հռչակը համաշխարհային են դառնում, նա բազմաթիվ հրապուրիչ առաջարկներ է ստանում ամենահայտնի ձայնագրման ստուդիաներից։ 1998-ին նա Էլեն Սեգարայի հետ զուգերգով ձայնագրում է Պլամոնդոնի եւ Կոչիանտեի նոր երգը՝ «Սերը դեռ գոյատեւում է» («L’amour Existe Encore»), որը նույնպես մեծ խանդավառությամբ է ընդունվում երաժշտասերների լայն շրջաններում։ Իսկ 1999 թ. վերջում Գարուն՝ ի թիվս «Փարիզի Աստվածամոր Տարճարի» բեմադրության մյուս դերակատարների, մասնակցում է Սելին Դիոնի Ամանորյա մեծ ներկայացմանը։ Հենց այդ շոուի ընթացքում էլ Գարուն Սելին Դիոնի հետ զուգերգով կատարում է «Քամու հետ» («Sous le vent ») զարմանահրաշ երգը, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում այդ երկու ականավոր երգիչների երգացանկում։ Ամիսներ շարունակ այդ երգը գլխավորում էր ֆրանսալեզու երկրների հիթ-շքերթները։

Գարուի հետագա մեներգչային գործունեությունը մեծ հաջողությամբ է ընթանում։ Նրա առաջին միանձնյա ալբոմը՝ «Միայնակը» («Seul») վերնագրով՝ սպառվում է երկու միլիոնից ավելի տպաքանակով։ 2001 թ. նա շուրջ հարյուր համերգ է կազմակերպում, իսկ երկրորդ ալբոմը՝ «Միայնակ… ձեզ հետ» («Seul... avec vous»)՝ դառնում է պլատինե Ֆրանսիայում եւ ոսկե՝ Քվեբեկում։ 2002 թ. Գարուն մեծ համերգ է կազմակերպում Փարիզի «Բերսի» մարզադաշտում, իսկ մեկ տարի անց լույս է տեսնում նրա նոր ալբոմը՝ անգլերեն կատարումներով։

Այսօր հայկական արմատներ ունեցող համաշխարհային հանրամատչելի երաժշտության գերաստղ Գարուի հետ իրենց համար պատիվ են համարում զուգերգել այնպիսի մեծ երգիչներ, ինչպես Շառլ Ազնավուրը, Սելին Դիոնը, Բրայան Ադամսը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆյորին եւ շատ ուրիշներ։

Գարուն ֆրանսիական եւ համաշխարհային երգարվեստում առանձնանում է իր արտաքին տվյալներով (նա կապուտաչյա գեղեցկատես հսկա է, որի հասակը մոտենում է երկու մետրին), անզուգական, շատ հազվադեպ հզոր ու խռպոտ ձայնով եւ հիանալի դերասանական ունակություններով։ Պատահական չէ, որ նրան հաճախ համեմատում են ժամանակակից ֆրանսիական կինոարվեստի գերաստղեր Ժերար Դեպարդյոի եւ Ժան Ռենոի հետ։

Շատերին կարող է թվալ, որ Գարուի ստեղծագործական կենսագրությունը ի սկզբանե հարթ էր եւ ուղիղ, որ նա միանգամից գտավ իր ոճը, միանգամից ներկայացավ աշխարհին իր ասելիքով։ Սակայն դա ամենեւին այդպես չէ։ Նա մշտապես որոնումների մեջ է, երգում է ոչ միայն դասական ֆրանսիական շանսոն, այլեւ բազմաթիվ այլ ժանրերի երգեր, այդ թվում նաեւ այսպես կոչված «ծանր» եւ «մետաղական» ռոք երգեր։

Ինչ վերաբերում է երգչի անձնական կյանքին, ապա այն երջանիկ անվանել չի կարելի։ Ճիշտ է, Գարուն միշտ մեծ հաջողություն է ունեցել կանանց շրջանում, սակայն գերլարված աշխատանքային ռիթմը ընտանեկան հոգսերի ու վայելքների համար ազատ ժամանակ չի թողել։ Թերեւս դա է հիմնական պատճառը, որ նա հեռացավ իր կնոջից՝ ֆոտոմոդել Ուլրիկայից եւ իր դստրից՝ Էմիլիից։

Վերջերս հրապարակված իր հարցազրույցներից մեկում Գարուն խոստովանում է, որ ցանկացած միջավայրում, ցանկացած շրջապատում իրեն մշտապես միայնակ է զգում։ «Ես շատ մտահոգված եմ իմ անձնական կյանքում տիրող խառնաշփոթ վիճակով։ Ընտանիքը շատ կարեւոր է ինձ համար։ Ես երբեք չեմ ձգտել գերաստղ դառնալ։ Երբ քեզ բոլորը ճանաչում են, չափազանց դժվար է անել այնպես, որ քո անձնական կյանքը անձեռնմխելի լինի ուրիշների համար։ Իհարկե, ես հպարտ եմ, որ Գարուի կարիերան այդպես սրընթաց զարգացում է ապրում, սակայն ես չեմ դադարում երազել նորմալ մարդ լինելու, նորմալ կյանք ու կենցաղ ունենալու մասին։ Կարծում եմ, ես վաստակել եմ այդ իրավունքը»։

Այն հարցին, թե բավարարո՞ւմ է նրան արդյոք իր մշտական «քոչվորի կյանքը», կյանքը անիվների վրա, անվերջ ճանապարհորդություններն ու շրջագայությունները, հյուրախաղերը, հյուրանոցային կենցաղը, երգիչը պատասխանում է. «Այո, բավարարում է։ Ես խառնվածքով աշխատանքային մոլագար եմ։ Երկար ժամանակ ես նույնիսկ պատկերացում չունեի այն մասին, թե ինչ բան է կարգապահությունը, մինչեւ որ ինքս չգտա կարգապահ լինելու իմ սեփական միջոցը։ Ես ինձ իսկապես լավ եմ զգում միայն այն ժամանակ, երբ սկսում եմ երգել։ Ֆրանսիայում ես ինքս եմ ապահովում ինձ բոլոր պայմանագրերով։ Պատասխանում եմ տարբեր գործակալությունների առաջարկներին, ուսումնասիրում եմ սցենարները, նոր առաջարկները։ Այնպես որ, հարկադրված եմ լինում շատ մեծ կարգապահություն դրսեւորել։ Ցերեկը ես իսկական գործարար մարդ եմ, իսկ ահա երեկոյան գալիս է իմ ամենասիրած ժամանակը` երգելու ժամանակը։ Իսկ գիշերները ես գնում եմ հերթական երեկույթի»։

Լավ, այդ դեպքում ե՞րբ է նա քնում, երբ է հասնգստանում։ Չէ որ մարդ չի կարող առանց հանգստի, առանց ուժերը վերականգնելու դիմակայել կյանքի փորձություններին ու մարտահրավերներին։ Գարուն ինքն է տալիս այդ հարցի պատասխանը։ «Ես շատ քիչ եմ քնում, - ասում է երգիչը։ - Սիրում եմ աղմկոտ եւ անհանգիստ կյանքը։ Մարդկանց հետ շփվելիս ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրի մեջ։ Սակայն երբեմն մեկ էլ տեսար անհաղթահարելի ցանկություն է առաջանում ինչ-որ տեղ փախչել, վերագտնել ինքս ինձ։ Նման պահերին ես իսկապես անհայտանում եմ. ես ոչ մեկի համար գոյություն չունեմ»։

Դե ինչ, երեւի հենց այդ զգացումն է, որ խանգարում է նրան լիարժեք երջանիկ լինել։ Սակայն փոխել որեւէ բան անհնար է։ Ընտրությունն արդեն կատարված է։ Թերեւս այսպիսի դեպքերի համար է ասված, որ հազար երանի մի տեղ չի լինում։

Երբ երգչին հարցնում են, թե հիշում է նա արդյոք իր հայկական արմատները, այն, որ իր իսկական անունը Պիեռ Գարանյան է, նա պատասխանում է. «Իհարկե հիշում եմ։ Իհարկե Պիեռ Գարանյանը ինձ համար դեռեւս գոյություն ունի։ Եվ միշտ գոյություն կունենա։ Ճիշտ է, նրան մի փոքր ճնշել է Գարուն, սակայն այդ մականունը ի սկզբանե դերասանական կեղծանուն չի եղել»։

Պիեռ անունով նրան այսօր հիմնականում դիմում են, իր իսկ վկայությամբ, ընդամենը երեք հոգի` իր բանկիրը, մայրը եւ քույրը։ Ինչ վերաբերում է հորը, նա բազմաթիվ այլ հայրերի նման ասում է պարզապես «Որդիս»։

2009 թվականի մարտի 22-ին Գարուն երգեց նաեւ հայաստանցիների համար. այդ օրը

Երեւանի Ծիծեռնակաբերդի Մարզա-համերգային համալիրի սրահում կայացավ Գարուի մենահամերգը։

Գուրգեն Կարապետյան

Kaynak: http://ha.nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=08&day=21&shownews=2913&LangID=4#2913
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
BOLSAHAY
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 06 Déc 2007
Messages: 1 933
Point(s): 5 766
Moyenne de points: 2,98

MessagePosté le: Sam 31 Oct 2009 - 19:10
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

asi al hay yelav???

Revenir en haut
Hayjan
Inspector
Inspector

Hors ligne

Inscrit le: 31 Jan 2008
Messages: 5 360
Point(s): 15 955
Moyenne de points: 2,98

MessagePosté le: Sam 31 Oct 2009 - 19:27
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

Tun Bolsahay aniga Kanadahay. Dunya Ermeni mi ne

Revenir en haut
Hayganouch
Membre actif
Membre actif

Hors ligne

Inscrit le: 27 Jan 2010
Messages: 129
Point(s): 315
Moyenne de points: 2,44

MessagePosté le: Sam 26 Juin 2010 - 19:43
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

Il est arménien garou?

je rêve? pas possible!!!!


Revenir en haut
BOLSAHAY
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 06 Déc 2007
Messages: 1 933
Point(s): 5 766
Moyenne de points: 2,98

MessagePosté le: Sam 26 Juin 2010 - 20:48
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

Moi aussi je n'y croyais pas, et pourtant...

Revenir en haut
Hayganouch
Membre actif
Membre actif

Hors ligne

Inscrit le: 27 Jan 2010
Messages: 129
Point(s): 315
Moyenne de points: 2,44

MessagePosté le: Sam 26 Juin 2010 - 21:40
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

Je veux bien te croire. Attention parce que je vais l'annoncer à toutes mes connaissances. Mr. Green

Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 740
Point(s): 41 891
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 26 Juin 2010 - 22:08
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

S'ils viennent ici Sako jan nous défendra au nom de l'OM ... Wink
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 740
Point(s): 41 891
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 8 Sep 2018 - 14:46
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

tets
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 740
Point(s): 41 891
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Sam 8 Sep 2018 - 16:36
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )
Répondre en citant

 
Աշխարհ Ժամանց Շոու-բիզնես 
Միլիոնավոր մարդիկ ճանաչում են Գարուին, սակայն քչերը գիտեն, որ նա հայկական արմատներ ունի
 September 6, 2018 Արևիկ Գրիգորյան Գարուերգիչհայկական արմատներՊիեր Գարանյան
Միլիոնավոր մարդիկ ճանաչում և սիրում են աշխարհահռչակ երգիչ Գարուին, սակայն քչերը գիտեն, որ նա արմատներով հայ է, և իսկական անուն ազգանունը Պիեր Գարանյան է:
1972 թ․ հունիսի 26-ին փոքրիկ Պիերը առաջին անգամ տեսավ արևի շողերը և բարձրաձայն լաց եղավ։ Տատը գրկեց թոռանը և կամաց ասաց․ « Մի օր այս ձայնը կստիպի արտասվել հազարավոր կանանց»։
Գարուն կամ Պիեր Գարանյանը ծնվել է էթնիկ հայերի ընտանիքում՝ Շերբուկ քաղաքում, որը գտնվում է Կանադայի հյուսիսում:
«Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում: Ասում էր, երբ բարևում ես մեծերին, եղիր ավելի սիրալիր և բարեկիրթ: Փոքրիկ, կրկնիր ինձ հետ «բարև Ձեզ, ինչպե՞ս եք»։ Այս խոսքերը ես միշտ եմ հիշում»,- պատմում է Գարուն և նշում, որ երգել հենց իր տատն է սովորեցրել:
3 տարեկանում ծնողները նրան կիթառ են նվիրել, իսկ երկու տարի անց նա սկսել է արդեն դաշնամուրի նոտաները սովորել: Շատ զարմանալի է, բայց մանուկ հասակում Գարուն երազում էր հնագետ դառնալ, որպեսզի նոր բացահայտումներ աներ: Մինչև 14 տարեկանը նա դպրոցի լավագույն և օրինակելի աշակերտներից մեկն էր, սակայն անհասկանալի կերպով ամեն ինչ փոխվել է, ծնողները և ուսուցիչները այդ տարիքում չեն կարողացել իր հետ լեզու գտնել:
1987-ին Գարուն դառնում է դասընկերների The Windows and Doors ռոք խմբի կիթառահարը: Նրանք առաջին անգամ ելույթ են ունենում դպրոցի մեծ դահլիճում։
15 տարեկանում երաժիշտ սիրահարվում է մոնրեալցի պարուհի Սոֆի Բալմոնդին: Նա բաց չէր թողնում պարուհու ներկայացումները և ամեն անգամ փորձում էր ինչ-որ մի կերպ հասնել Սոֆիի հանդերձարան: Սոֆին ամեն անգամ հնարավորություն էր տալիս երիտասարդին իր կողքին լինել և ամեն անգամ զարմանալով հարցնում էր.«Ես միայն չեմ կարողանում հասկանալ․ Դու այդ ինչպե՞ս ես կարողանում շրջանցել թիկնապահներին»: «Դա նրանից է, որ ես հրեշ եմ: Գարու թարգամանաբար նշանակում է «հրեշ»»:
Հրեշ մականունը դարձավ նրա այցեքարտը մի որոշ ժամանակ, և երեկույթներից մեկի ժամանակ Սոֆին նրան ծանոթացրեց Սելին Դիոնի և նրա ամուսին Ռենեի հետ.
«Նա Գարուն է՝ իմ փոքրիկ, տաղանդավոր հրեշը»։
Երբ Ռենեն Գարուին առաջարկել էր երգել, նա միանգամից թռել էր սեղանին և հայկական երգերից մեկը կատարել: Ամբողջ սրահը քարացել էր, իսկ Գարուն կանշկանդվել այդ արձագանքից և ելույթի ավարտից հետո, բոլորը միաձայն ծափահարել էին: Բոլորից բարձր ծափահարել էր Ռենեն և Գարուին ասել․ «Մի օր դու մեծ աստղ կդառնաս»․ «Գիտեմ, իմ տատիկը ինձ միշտ այդ մասին ասել է»,- պատասխանել է Գարուն:
Այս դեպքերից երկու տարի անց կոմպոզիտոր Լուկ Պլամոնդոն քասթինգ է անցկանցնում իր Notre-Dame de Paris նոր մյուզիքլի համար: Քասթինգի ժամանակ կոմպոզիտորին հիացրել է արտիստներից մեկի ձայնը, որը մինչև նրա սենյակ գալը, միջանցքում բարձր ձայնով երգել է: Պլամոնդոնը արտիստին կանչել է իր սենյակ, որտեղ քասթինգը անցկացնոներից մեկն էլ եղել է Ռենե Անժելիլը:
Կոմպոզիտորը Գարուին հարցրել է, թե նա կուզենար ներկայացումում խաղալ Ֆրոլլոյին: Այդ պահին Ռենե Անժելիլը ընդհատել է խոսակցությունը և ասել. «Այս անունով և ձայնով մարդը պետք միայն խաղա Քվազիմոդո»:
Գարուի առաջին Seul ալբոմը 2 միլիոնից ավելի օրինակով վաճառվեց, 2001թ-ին 80-ից ավելի համերգներ ունեցավ:
Հաջողակ կարիերային զուգահեռ՝ նրա ընտանեկան կյանք այնքան էլ հարթ չի եղել: Գարուն միշտ սիրված է եղել կանանց կողմից, սակայն զբաղվածությունը, համերգները և ստեղծագործական կյանքը ժամանակ չեն թողել անձնական կյանքի համար: Թերևս հենց դա էր պատճառը, որ նա թողեց է իր կնոջը՝ Ուլրիկեին և դստերը՝ Էմիլիին:
«Իմ անձնական կյանքում միշտ ամեն ինչ խառն է եղել, և ես համարյա միշտ ինձ միայնակ եմ զգացել այդ խառնաշփոթի մեջ»,- ասել է Գարուն:
Երգիչը իր հարցազրույցերից մեկում ասել է, որ նա շատ աշխատասեր է, և իրեն միշտ դուր է եկել հյուրախաղային եռուզեռը, անընդհատ աշխատանքը:
Գարուն սիրում է աղմկոտ ու արկածներով լի կյանքը: Նա չի կարողանում երկար ժամանակ հանգստանալ  հեռու լինել երաժշտական իրադարձություններից:
«Լինում են պահեր, երբ ուզում եմ փախչել ամեն ինչից և ինքս ինձ գտնել: Մեկ-մեկ ստացվում է վերանալ աշխարհից, բայց ես չեմ կարող երկար ժամանակ իմ սիրած աշխարհին կողքից նայել. դա իմ ուժերից վեր է»:
Իսկ իր հայկական արմատների մասին նա միշտ հիշում է, հայ Պիեր Գարանյանը թաքնված է Գարու մականունի տակ և արթնանում է միայն ընտանիքում:
«Պիերով ինձ դիմում են ընդամենը 3 հոգի՝ բանկի աշխատողը, մայրս և քույրս»,- մի անգամ կատակով ասել է Գարուն:
Իսկ իր հաջողության համար երգիչը շնորհակալ է իր հայկական արմատներին և իր տատիկին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am


http://bavnews.am/%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%AF-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A3%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%AB/
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 19:44
MessageSujet du message: ԳԱՐՈՒ - Garou ( Գարու ) - Pierre Garanian (Պիեր Գարանյան )

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Centralisations -> Célebrités arméniens - Հայտնի Հայ Անձնավորություններ - Ünlü Ermeniler Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com